Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 38. Փարիսեցին և մաքսավորը


Գլուխ 38

Փարիսեցին և մաքսավորը

Jesus tells a parable to some people who think they are better and more righteous than others - ch.40-1

Մի օր Փրկիչը խոսում էր որոշ մարդկանց հետ, որոնք մտածում էին, թե մյուսներից ավելի արդար էին: Հիսուսը նրանց մի պատմություն պատմեց:

A Pharisee and a publican go to the temple to pray - ch.40-2

Երկու տղամարդ գնացին տաճար աղոթելու: Մեկը փարիսեցի էր: Մյուսը՝ մաքսավոր, որ նշանակում է՝ հարկ հավաքող: Մարդիկ չէին սիրում հարկ հավաքողներին: Նրանք հարկ հավաքողներին համարում էին ոչ ազնիվ:

The Pharisee thanks God that he is better than other people - The publican prays for mercy on himself as a sinner - ch.40-3

Փարիսեցին կանգնեց բոլորից առաջ, որպեսզի աղոթեր: Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն նրա համար, որ ինքն ավելի լավն էր, քան մյուս մարդիկ: Նա ասաց, որ ծոմ էր պահել շաբաթը երկու անգամ և վճարել էր իր տասանորդը: Մաքսավորը առանձին կանգնեց, կախեց գլուխը և աղոթեց. «Ով Աստված, ողորմիր ինձ, մեղավորիս»:

Jesus explains that the Pharisee thought he did not sin or need help from God, but the publican admitted sinning and wanted to repent - ch.40-4

Փարիսեցին կարծում էր, թե կատարյալ էր և Աստծո օգնության կարիքը չուներ: Իսկ մաքսավորը գիտեր, որ կատարյալ չէր և ուներ Աստծո օգնության կարիքը: Նա խոնարհ էր և խնդրում էր Աստծուն ներել իրեն:

Jesus tells the people to be like the publican because he, not the Pharisee, would be forgiven - ch.40-5

Հիսուսն ասաց, որ մարդիկ պետք է նմանվեն մաքսավորին: Նրանք չպետք է մտածեն, թե մյուսներից ավելի լավն են: Նրանք պետք է ապաշխարեն իրենց մեղքերից և խնդրեն Աստծուն ներել իրենց: