Գլուխ 12 Հարսանիք Կանայում Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները գնացին հարսանիքի Կանայում: Մարիամը՝ Հիսուսի մայրը, այնտեղ էր: Նա Հիսուսին ասաց, որ այլևս գինի չկար հյուրերի համար: Հովհաննես Բ.1–3 Հիսուսը հարգում և սիրում էր Իր մորը: Նա հարցրեց, թե ինչ էր մայրը ցանկանում, որ Ինքն անի: Հովհաննես Բ.4 (տես ծանուցում 4a) Մարիամն ասաց հարսանիքին ներկա ծառաներին անել այն, ինչ Հիսուսը նրանց կասի: Հովհաննես Բ.5 Հիսուսը ծառաներին ասաց, որ վեց մեծ քարե կճուճները լցնեն ջրով: Ամեն մի կճուճը տանում էր 68-ից մինչև 102 լիտր հեղուկ: Այնուհետև նա ջուրը գինի դարձրեց: Հովհաննես Բ.6–7 Նա ծառաներին ասաց, որ գինի հանեն կճուճներից և մատուցեն այն խնջույքի ղեկավարին: Հովհաննես Բ.8 Ճաշկերույթի ղեկավարը զարմացավ, երբ խմեց գինին: Լավագույն գինին սովորաբար մատուցում էին ճաշկերույթի սկզբին: Սակայն այս անգամ, լավագույն գինին մատուցվեց վերջում: Հովհաննես Բ.9–10 Սա առաջին հրաշքն էր, որը գրի առնվեց և որը Հիսուսը գործեց երկրի վրա ապրելիս: Նա դա արեց Իր մորն օգնելու համար: Դա նաև օգնեց ամրացնել Նրա աշակերտների հավատքը: Հովհաննես Բ.11