Գլուխ 31 Հիսուսը բուժում է խուլ մարդուն Մի քանի մարդ Հիսուսի մոտ մի մարդու բերեցին: Այդ մարդը խուլ էր և չէր կարողանում լավ խոսել: Մարդիկ ուզում էին, որ Փրկիչը բուժեր նրան: Մարկոս Է.32 Հիսուսը այդ մարդուն մյուսներից հեռու տարավ: Նա Իր մատները դրեց մարդու ականջներին: Նա ձեռքով դիպչեց մարդու լեզվին և օրհնեց նրան: Մարկոս Է.33–34 Սյդ մարդը կարողացավ լսել և խոսել: Մարդիկ կարողանում էին հասկանալ նրան: Հիսուսը խնդրեց, որ մարդիկ ոչ ոքի չասեն, թե ինչ կատարվեց, սակայն նրանք բոլորին ասացին: Մարկոս Է.35–36