Գլուխ 13 Հիսուսը և Նրա Երկնային Հոր Տունը Հիսուսը գնաց Երուսաղեմի տաճար: Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք զոհաբերություն էին կատարում՝ կենդանի սպանելով և խորանի վրա այրելով: Զոհաբերությունը օգնում էր մարդկանց մտածել Փրկչի մասին, որը պետք է Իրեն զոհաբերեր և մահանար մարդկանց համար: Ղևտացիս Ա.3–9; Հովհաննես Բ.13; Մովսես 5.5–7 Որոշ մարդիկ կենդանի չունեին, որ զոհաբերեին: Նրանց համար տաճարում կենդանիներ էին վաճառում: Վաճառողները ուզում էին շատ փող աշխատեին: Նրանք չէին մտածում Աստծո մասին: Հովհաննես Բ.14 Հիսուսը տեսավ, ինչպես էին մարդիկ կենդանիներ վաճառում տաճարում: Նա ասաց, որ տաճարը Երկնային Հոր տունն է, որը սուրբ վայր է: Նա ասաց, որ մարդիկ չպետք է այնտեղ որևէ բան վաճառեին կամ գնեին: Հովհաննես Բ.16 Հիսուսը մտրակ պատրաստեց, շուռ տվեց սեղանները, շպրտեց դրամը հատակին և ստիպեց, որ վաճառականները հեռանային տաճարից: Նա թույլ չէր տա, որ նրանք չար գործեր կատարեին Երկնային Հոր տանը: Հովհաննես Բ.15–16