Գլուխ 55 Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր մնաց Իր Առաքյալների հետ: Նա նրանց տարբեր բաներ սովորեցրեց ավետարանի և Իր Եկեղեցու մասին: Գործք Ա.1-3 Նա նրանց ասաց, որ ուսուցանեն ավետարանը բոլոր մարդկանց: Նա նաև ասաց. Որ շուտով գնալու է, բայց Սուրբ Հոգին կգա և կօգնի նրանց: Գործք Ա.4-8 Առաքյալները տեսան, ինչպես Հիսուսը բարձրացավ ամպերի մեջ: Երկու հրեշտակ սպիտակ շորերով ասացին Առաքյալներին, որ Հիսուսը մի օր երկնքից կիջնի: Գործք Ա.9-11 Առաքյալները դարձան երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավարները: Պետրոսը Նախագահն էր, իսկ Հակոբոսը և Հովհաննեսը նրա խորհրդականները: Մատթեոս ԺԶ.18-19; Վարդապետություն և Ուխտեր 81.1-2; Հիսուս Քրիստոս 219–20 Կար միայն տասնմեկ Առաքյալ, Հուդան մահացել էր: Երկնային Հայրը Առաքյալներին ասաց, որ ընտրեին Մատաթիային որպես Տասներկու Առաքյալներից մեկը: Բոլոր Առաքյալները քահանայության հատուկ կոչում ունեին: Մատթեոս ԻԷ.3-5; Գործք Ա.15-17, 21-26; Վարդապետություն և Ուխտեր 102.8 Առաքյալները և մյուս աշակերտները հավատ ունեին Տիրոջ հանդեպ: Նրանք հնազանդվում էին Նրա պատվիրաններին: Նրանք սիրում էին միմյանց: Գործք Բ.41-47 Քահանայության և Սուրբ Հոգու զորությամբ Առաքյալները շատ բաներ կարող էին անել: Նրանք բուժում էին հիվանդներին և միսիոներներ էին: Նրանք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Շատ մարդիկ հավատացին Առաքյալների խոսքերին և միացան Եկեղեցուն: Եկեղեցու անդամները կոչվում էին Սրբեր: Գործք Բ.2-4, 32-33, 36-43,47; Գ.1–8; Հռովմայեցիս Ա.7