Գլուխ 26 Հիսուսը ներում է մի կնոջ Մի Փարիսեցի խնդրեց Փրկչին գալ իր տուն և ճաշել իր հետ: Ղուկաս Է.36 Մի կին, որը շատ մեղքեր ուներ, ապրում էր այդ քաղաքում: Նա գիտեր, որ Հիսուսը ճաշում էր Փարիսեցու տանը: Նա ուզում էր Հիսուսի համար ինչ-որ հատուկ բան անել: Ղուկաս Է.37 Նա ծնկի իջավ և իր արցունքներով լվաց Փրկչի ոտքերը: Ապա Նա սրբեց Նրա ոտքերը իր մազերով և համբուրեց ոտքերը: Նա նաև անուշահոտ յուղ քսեց նրանց վրա: Փարիսեցին գիտեր, որ կինը շատ սխալ բաներ էր արել: Նա մտածում էր, որ Հիսուսը չպետք է թույլ տար, որ կինը դիպչեր Իրեն: Ղուկաս Է.38–39 Փրկիչը գիտեր, թե ինչ էր մտածում Փարիսեցին: Նա Փարիսեցուն ասաց, որ այդ կինը ավելի շատ բան արեց Իր համար, քան Փարիսեցին: Փարիսեցին ջուր չտվեց, որ Հիսուսը լվանա իր ոտքերը, ոչ էլ յուղ տվեց Նրա գլխին քսելու համար, ինչպես հաճախ արվում էր հյուրերի համար: Ղուկաս Է.44–46 Հիսուսը Փարիսեցուն ասաց, որ այդ կնոջ մեղքերը ներված էին, որովհետև Նա սիրում էր Փրկչին և հավատք ուներ Նրա հանդեպ: Հիսուսն ասաց, որ կինը գնա խաղաղությամբ: Ղուկաս Է.47–50; Վարդապետություն և Ուխտեր 58.42-43; Հիսուս Քրիստոս, 262–63