Գլուխ 20 Հիսուսը սովորեցնում է աղոթքի մասին Հիսուսը Իր աշակերտներին սովորեցրեց, ինչպես պետք է աղոթել: Նա ասաց, որ որոշ մարդիկ աղոթում են միայն նրա համար, որպեսզի մյուսները տեսնեն իրենց աղոթելիս: Հիսուսը ուսուցանեց, որ, եթե հնարավոր է, մենք պետք է ասենք մեր անձնական աղոթքները, երբ մենակ ենք: Մատթեոս Զ.5–6 Նա ասաց, որ որոշ մարդիկ աղոթելիս կրկնում են նույն խոսքերը: Նրանք իրականում չեն մտածում այն մասին, թե ինչ են ասում: Հիսուսն ասաց, որ մենք պետք է անկեղծորեն աղոթենք նրա համար, ինչի կարիքն ունենք: Մատթեոս Զ.7–8 Փրկիչն աղոթք ասեց, որպեսզի Նրա աշակերտները տեսնեին, թե ինչպես պետք է աղոթել: Նա սկսեց, ասելով «Մեր Երկնային Հայր»: Նա փառավորեց Երկնային Հորը և ապա խնդրեց Նրան օգնել: Նա ասաց «ամեն» Իր աղոթքի վերջում: Ավելի ուշ, Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ աղոթեն Հորը իր անունով: Նա խոստացավ, որ Երկնային Հայրը կպատասխանի մեր աղոթքներին: Մատթեոս Զ.9–13; ԻԱ.22; Հովհաննես ԺԶ.23