Ներածություն
Մեր Երկնային Հոր Ծրագիրը
Երկիր գալուց առաջ մենք ապրում էինք երկնքում՝ Երկնային Հոր հետ: Մենք Նրա հոգևոր զավակներն ենք և ունենք հոգևոր մարմիններ: Մենք սիրում էինք Նրան, իսկ Նա սիրում էր մեզ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները, 354
Երկնային Հայրը մեզ ուսուցանել է մեր մասին Իր ծրագիրը: Այն կոչվում է փրկության ծրագիր: Եթե մենք հետևենք Նրա ծրագրին, մենք կարող ենք դառնալ Երկնային Հոր նման: Ըստ ծրագրի, մենք պետք է գայինք երկիր և մսից ու ոսկորից մարմին ունենայինք: Մենք պետք է փորձվեինք տեսնելու, թե արդյոք մենք կհնազանդվեինք Աստծո պատվիրաններին:
Փրկության ծրագիրը մեզ ճանապարհ է տալիս, որի միջոցով նորից կարող ենք ապրել Երկնային Հոր հետ: Մենք պետք է պահեինք պատվիրանները: Բայց մենք նաև օգնության կարիք էինք զգալու: Հարկավոր էր, որ մենք ազատվեինք մեր մեղքերից և մենք հարություն առած մարմիններ ստանայինք: Քանի որ մենք չէինք կարող ինքներս ազատվել մեր մեղքերից և հարություն տայինք մեր մարմիններին, մեզ պետք էր Փրկիչ, որը դա կաներ մեզ համար:
Երկնային Հայրը ընտրեց Հիսուս Քրիստոսին, որ նա լինի մեր Փրկիչը: Հիսուսը սիրում էր Երկնային Հորը: Հիսուսը նաև մեզ էր սիրում: Նա համաձայնվեց գալ երկիր և մեզ ցույց տալ ինչպես ապրել արդար: Նա պետք է ճանապարհ ցույց տար, որ բոլորը փրկվեին: Նա համաձայնվեց տանջվել մեր մեղքերի համար: Նա նաև պետք է մահանար և հարություն առներ, որպեսզի մենք նույնպես հարություն առնեինք:
Սատանան նույնպես ցանկացավ լինել մեր փրկիչը: Բայց նա չէր սիրում Երկնային Հորը: Նա չէր սիրում մեզ: Նա ուզում էր փոխել Երկնային Հոր ծրագիրը, որպեսզի ունենար Երկնային Հոր զորությունը և փառքը:
Երկնային Հոր հոգևոր զավակներից ոմանք ընտրեցին հետևել Սատանային: Սա շատ տխրեցրեց Երկնային Հորը: Նա ստիպեց Սատանային և նրա հետևորդներին հեռանալ երկնքից: Սատանան դևն է: Նա և նրան հետևած հոգիները ուզում են, որ մենք մեղք գործենք:
Երկնային Հայրը Հիսուսին պատվիրեց, որ մեզ համար երկիր պատրաստի: Հիսուսը պատրաստեց: Նա ստեղծեց արևը, լուսինը և աստղերը: Նա երկրի վրա բույսեր և կենդանիներ դրեց: Այժմ մենք ունեինք երկիր, որտեղ կարող էինք գալ և մսից ու արյունից մարմին ունենալ:
Շատ մարդիկ եկան ապրելու երկրի վրա: Նրանցից ոմանք ընտրեցին հետևել Աստծո պատվիրաններին, ոմանք՝ ոչ: Հին մարգարեները մարդկանց սովորեցնում էին Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի մասին:
Մարգարեները ասել են, որ Հիսուսի հայրը պետք է լիներ Երկնային Հայրը: Նրա մայրը պետք է լիներ Մարիամ անունով մի շատ բարի կին: Նա պետք է ծնվեր Բեթլեհեմում:
Մարգարեները ասել են, որ շատ մարդիկ չեն հավատա, որ Հիսուսը Փրկիչն է: Նա մյուս մարդկանց նման տեսք էր ունենալու և հարուստ չէր լինելու: Շատ մարդիկ կատեին Նրան:
Մարգարենրը նաև ասել են Հովհաննես Մկրտչի մասին: Նա պետք է գար Հիսուսից առաջ՝ մարդկանց Նրա մասին պատմելու համար: Հովհաննեսը պետք է մկրտեր Հիսուսին:
Մարգարեները ասել են, որ Հիսուսը բարի է լինելու և շատ հրաշքներ է գործելու: Մահանալուց առաջ Հիսուսը պետք է տանջվեր բոլոր մարդկանց մեղքերի համար, որպեսզի մարդիկ չտանջվեին, եթե ապաշխարեին:
Շատ մարգարեներ գիտեին, որ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչը, պետք է խաչվեր: Նրան պետք է մեխեին փայտյա խաչի վրա և Նա պետք է Իր կյանքը տար մեզ համար:
Երեք օրից Նա պետք է հարություն առներ: Նրա հոգին պետք է վերադառնարԻր մարմնի մեջ: Քանի որ Հիսուսը պետք է մահանար և հարություն առներ, մենք բոլորս նույնպես կարող ենք հարություն առնել:
Նոր Կտակարանը ցույց է տալիս, որ մարգարեների խոսքերը ճշմարիտ են: Դա պատմություն է Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մասին: Նրանք ապրում էին Սուրբ Երկրում: Շատ մարդիկ, որ ապրում էին այնտեղ, կոչվում էին Հրեաներ: Հռոմեացիները զավթել էին Սուրբ Երկիրը և կառավարում էին Հրեաներին: