Սուրբ գրությունների պատմություններ
Վայրեր, որոնք պետք է իմանալ


Ծանոթություն վայրերին

(Փակագծերում նշված թիվը գլուխն է, որը պատմում է տվյալ վայրում տեղի ունեցած իրադարձության մասին:)

Քարտեզ 1. Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակ

  1. Դամասկոս Պողոսը գնում էր այդ քաղաք, երբ Հիսուսը հայտնվեց նրան և ասաց, որ նա ապաշխարի: (59)

  2. Փիլիպպեա Կեսարիա Այդ տարածքում Հիսուսը վկայեց Իր մահվան և Հարության մասին, իսկ Պետրոստ վկայեց, որ Հիսուսը Աստծո Որդին է: (32)

  3. Գալիլեա Հիսուսը շատ ժամանակ անցկացրեց այդ տարածքում, ուսուցանելով ավետարանը և բուժելով հիվանդներին: (19–20, 34, 36)

  4. Կափառնայում Հիսուսը շատ հրաշքներ գործեց այդ քաղաքում: (23–25, 30)

  5. Գալիլեյան ծով Այդ ծովի մոտ Հիսուսը շատ մարդկանց ուսուցանեց ավետարանը: Հիսուսը հանդարտացրեց փոթորիկը և քայլեց Գալիլեան ծովի վրայով: (18, 21, 29)

  6. Կանա Հիսուսը այստեղ հարսանիքի ժամանակ ջուրը գինի դարձրեց: Մի մարդ եկավ այստեղ և խնդրեց Հիսուսին բուժել իր հիվանդ որդուն: (12, 16)

  7. Նազարեթ Հիսուսը մեծացել է այդ քաղաքում: (2, 4, 9, 17)

  8. Սամարիա Այդ երկրում ջրհորի մոտ Հիսուսը մի կնոջ ուսուցանեց կենդանի ջրի մասին: Հրեաների մեծ մասը ատում էին Սամարացիներին: (15, 58)

  9. Հորդանան գետ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուս Քրիստոսին այդ գետում: (10)

  10. Յոպպե Այստեղ է Պետրոսը վերակենդանացրեց Տաբիթային (60)

  11. Երիքով Բարի Սամարացու մասին առակում մի մարդու, որը ճանապարհորդում էր դեպի այդ քաղաք, համարյա թե սպանել էին: (35)

  12. Երուսաղեմ Հիսուսը և Նրա Առաքյալները երկար ժամանակ ուսուցանել են այս քաղաքում: Հիսուսը մահացել և հարություն է առել այստեղ: (6, 39–40, 44–57, 63) Sես Քարտեզ 2 Երուսաղեմում տեղի ունեցած այլ պատմությունների համար:

  13. Բեթանիա Ղազարոսը, որին Հիսուսը վերակենդանացրեց, ապրում էր այստեղ իր քույրեր Մարիամի և Մարթայի հետ: (43)

  14. Բեթլեհեմ Հիսուս Քրիստոսը այստեղ է ծնվել: (5, 7)

map 1

Միջերկրական ծով

Մեռյալ ծով

Դամասկոս

Փիլիպպեա Կեսարիա

ԳԱԼԻԼԵԱ

Կափառանայում

Գալիլեան ծով

Կանա

Նազարեթ

ՍԱՄԱՐԻԱ

Հորդանան գետ

Յոպպե

Երիքով

Երուսաղեմ

Բեթանիա

Բեթլեհեմ

Քարտեզ 2. Երուսաղեմը Հիսուսի ժամանակ

  1. Գագաթ Հավանաբար այստեղ է Հիսուս Քրիստոսը մահացել խաչի վրա: (53)

  2. Գերեզմանի Այգի Հավանաբար, այստեղ է Հիսուս Քրիստոսը թաղվել, հարություն առել և խոսել Մարիամ Մագդաղենացու հետ: (53, 54)

  3. Բեթհեզդայի ջրավազան Այստեղ Հիսուսը կիրակի օրը մի մարդու բուժեց: (27)

  4. Տաճար Այստեղ Գաբրիել հրեշտակը Զաքարիային խոսք է տալիս, որ նա որդի կունենա, որը կլինի Հովհաննես Մկրտիչը: Հիսուսը ուսուցանել է այս տաճարում: Նա մարդկանց դուրս հանեց տաճարից, որովհետև նրանք զոհաբերության համար կենդանիներ էին վաճառում: (1, 6, 9, 11, 13, 45, 56)

  5. Գեթսեմանի Այգի Այս այգում Հիսուս Քրիստոսը աղոթեց, տանջվեց մեր մեղքերի համար, մատնվեց Հուդա Իսկարիովտացու կողմից և ձերբակալվեց: (51, 52)

  6. Ձիթենյաց սար Այստեղ է Հիսուսը ուսուցանել Իր Երկրորդ Գալստի մասին: (46)

  7. Կայիափայի տունը Հավանաբար, այստեղ հրեա ղեկավարները դատեցին Հիսուսին, մեղադրելով Նրան օրենքը խախտելու մեջ: (52)

  8. Վերնատուն Սենյակ, որտեղ Հիսուսը ու Նրա Առաքյալները, հավանաբար, ունեցան Զատկի ճաշը: Գեթսեմանի Այգի գնալուց առաջ Հիսուսը Իր Առքյալներին ուսուցանեց հաղորդության մասին: (49, 50)

map 2

Գագաթ

Գերեզմանի Այգի

Բեթհեզդայի ջրավազան

Տաճար

Գեթսեմանի Այգի

Ձիթենյաց սար

Կայիափայի տունը

Վերնատուն