«Սեպտեմբերի 18-ից 24-ը: Բ Կորնթացիս 8–13. «Աստված սիրում է ուրախ տվողին», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Սեպտեմբերի 18-ից 24-ը: Բ Կորնթացիս 8-13», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Սեպտեմբերի 18-ից 24-ը:
Բ Կորնթացիս 8-13
«Աստված սիրում է ուրախ տվողին»
Հոգևոր տպավորությունների գրանցումը կօգնի ձեզ հիշել, թե ինչ եք սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում: Դուք կարող եք գրել ձեր ուսումնասիրության օրագրում, նշումներ կատարել ձեր սուրբ գրությունների լուսանցքներում, ավելացնել նշումներ ձեր Gospel Library հավելվածում կամ ձայնագրել ձեր մտքերը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Ի՞նչ կանեիք դուք, եթե լսեիք, որ մի խումբ Սրբեր մեկ այլ տարածքում տառապում են աղքատության մեջ: Սա էր այն իրավիճակը, որը Պողոսը նկարագրել է կորնթացի Սրբերին Բ Կորնթացիս 8–9-ում: Նա հույս ուներ համոզել կորնթացի Սրբերին իրենց առատ ունեցվածքից որոշ բան նվիրաբերել կարիքավոր Սրբերին: Բայց նվիրատվությունների համար խնդրանքից բացի, Պողոսի խոսքերը պարունակում են նաև խորը ճշմարտություններ տալու վերաբերյալ. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9.7): Մեր օրերում դեռևս կան Սրբեր ողջ աշխարհում, ովքեր օգնության կարիք ունեն: Երբեմն ամենաշատը, որ կարող ենք անել նրանց համար, ծոմ պահելն է և ծոմապահության նվիրատվություն կատարելը: Այլ դեպքերում մեր տալը կարող է լինել ավելի ուղղակի և անձնական: Ինչպիսի ձևերով էլ լինեն մեր զոհաբերությունները, արժե քննել տալու մեր դրդապատճառները: Արդյո՞ք մեր զոհաբերությունները սիրո արտահայտություններ են: Ի վերջո սերն է, որ տվողին ուրախ է դարձնում:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ես ուրախությամբ կարող եմ կիսվել նրանով, ինչ ունեմ՝ օրհնելու աղքատին և կարիքավորին
Ողջ աշխարհում այնքան շատ կարիքավոր մարդիկ կան։ Ինչպե՞ս կարող ենք հնարավորինս շատ բարի գործեր կատարել: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել. «հարուստ թե աղքատ, մենք պետք է «անենք, ինչ կարող ենք», երբ մյուսները կարիքի մեջ են [տես Մարկոս 14.6,8]: … Աստված կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտության գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որը Նա բազմիցս տվել է մեզ» («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Լիահոնա, նոյեմբեր 2014, 41):
Կարդացեք Բ Կորնթացիս 8.1–15, 9.6–15-ը՝ նշելով սկզբունքները, որոնք Պողոսն ուսուցանեց աղքատներին և կարիքավորներին հոգ տանելու մասին: Պողոսի խորհրդում ի՞նչն է ոգեշնչում ձեզ: Դուք կարող եք աղոթել առաջնորդության համար այն մասին, թե ինչ կարող եք անել որևէ կարիքավորի օրհնելու համար: Չմոռանաք նաև արձանագրել այն բոլոր տպավորությունները, որոնք դուք ստանում եք և գործում ըստ դրանց:
Տես նաև Մոսիա 4.16–27, Ալմա 34.27–29, Ռասսել Մ. Նելսոն, «Երկրորդ մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 96–100, Հենրի Բ. Այրինգ, ««Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ»», Լիահոնա, մայիս 2015, 22–25:
Բ Կորնթացիս 11․1-6, 13-15, 13․5-9
«Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք»
Այսօր՝ ինչպես Պողոսի օրերում, կան մարդիկ, ովքեր ձգտում են մեզ հեռացնել «միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11.3): Այդ պատճառով շատ կարևոր է անել այն, ինչ առաջարկեց Պողոսը. «Փորձեցէք ձեր անձերը, թե արդյոք հավատքո՞ւմն էք» (Բ Կորնթացիս 13.5): Դուք կարող եք սկսել այս գործընթացը՝ մտածելով, թե ինչ է նշանակում լինել «հավատքում»: Ինչպե՞ս եք հասկանում, որ «հավատքում» եք: Փնտրեք հնարավորություններ, որպեսզի քննեք ինքներդ ձեզ:
Որպես ինքնաքննության մաս, դուք կարող եք նաև խորհել հետևյալ արտահայտության մասին՝ «միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11.3): Ինչպե՞ս եք «միամտություն» գտել Քրիստոսում և Նրա ավետարանում: Ինչպե՞ս կարող է «ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը» Ի՞նչ օգտակար խորհուրդ եք գտնում Բ Կորնթացիս 11.1–6, 13–15-ում:
Նկատի ունեցեք նաև Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի այս խորհուրդը. «Եթե երբևէ մտածեք, որ ավետարանն այդքան էլ չի գործում ձեր կյանքում, ես հրավիրում եմ ձեզ մեկ քայլ հետ գնալ ու նայել ձեր կյանքին ավելի բարձր հարթակից և պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա։ Ես խոստանում եմ, որ Աստված կառաջնորդի, կօրհնի ձեր ուղին ու կբարելավի ձեր կյանքը, իսկ ավետարանն, անպայման, ավելի օգտակար կլինի ձեզ համար» («Ավետարանը հրաշալիորեն գործում է», Լիահոնա, նոյեմբեր 2015, 22)։
Փրկիչի շնորհը բավական է, որ օգնի ինձ ուժ գտնել իմ թուլության մեջ
Մենք չգիտենք, թե ինչ էր Պողոսի «մարմնի խայթը», բայց մենք բոլորս ունենք մեր սեփական «խայթերը», որոնք կցանկանայինք, որ Աստված հեռացներ մեր կյանքից: Մտածեք ձեր «խայթերի» մասին, երբ կարդաք Բ Կորնթացիս 12.5–10-ը, և խորհեք, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից: Ի՞նչ ուսուցանեց Պողոսը այդ հատվածներում մկրտության խորհրդանշական փորձությունների և տկարությունների մասին: Ի՞նչ է նշանակում, որ Աստծո «շնորհքը բավական է» ձեզ համար:
Տես նաև Մոսիա 23.21–24, 24.10–15, Եթեր 12.27, Մորոնի 10.32–33:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Բ Կորնթացիս 8–9Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որը ոգեշնչում է ձեր ընտանիքին օգնության հասնել աղքատներին և կարիքավորներին: Սա կարող է լավ ժամանակ լինել, որ ընտանիքով ծրագրեք որևէ ծառայություն՝ կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկի համար:
-
Բ Կորնթացիս 9․6-7Ձեր ընտանիքն ճանաչո՞ւմ է ինչ-որ մեկին, ում կարելի է նկարագրել որպես «ուրախ տվող»: Ինչպե՞ս կարող ենք ավելի ուրախ դարձնել ուրիշներին կատարած մեր ծառայությունը: Ընտանիքի կրտսեր անդամները կարող են կրծքանշաններ պատրաստել, որոնց վրա գրված է «Ես ուրախ տվող եմ»: Դուք կարող եք կրծքանշանները շնորհել ընտանիքի անդամներին, երբ տեսնում եք, որ նրանք ուրախությամբ ծառայում են միմյանց:
-
Բ Կորնթացիս 10․3-7Ինչպե՞ս կարող եք ուսուցանել ձեր ընտանիքին ամբարշտության դեմ մեր «զինվորութիւն» մասին: Արդյո՞ք ձեր ընտանիքը բավականություն կստանար աթոռներով և վերմակներով պատ կամ ամրոց կառուցելուց: Սա կարող է հանգեցնել քննարկման, թե ինչպես դեն նետել այն բաները, որոնք մեզ հեռու են վանում Աստծուց և «գերի բռնել ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»: Որո՞նք են այն հոգևոր «զենքերը», որոնք մենք օգտագործում ենք մեր մտքերը կառավարելու համար (տես Եփեսացիս 6.11–18):
-
Բ Կորնթացիս 11․3Ի՞նչ կարող է ձեր ընտանիքն անել, որպեսզի կենտրոնանա ավելի շատ «այն միամտութ[եան վրա]՝ որ Քրիստոսումն է»:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Give,’ Said the Little Stream‘» Children’s Songbook, 236։