Եկ, հետևիր ինձ
Հունիսի 1-7-ը Ալմա 5-7․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»


Հունիսի 1-7-ը Ալմա 5-7: «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք. 2020 (2020)

Հունիսի 1-7-ը «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հիսուսը՝ գառը ձեռքին

Դուք չեք մոռացվել, Ջոն ՄաքՆոթոն

Հունիսի 1-7-ը

Ալմա 5-7

«Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:

Աղոթքով մտածեք Ալմա 5-7-ում տրված սկզբունքների մասին, որոնք, ըստ ձեզ, հատկապես առնչվում են երեխաներին, ում ուսուցանում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում մի քանի շաբաթ առաջ Ալմա Կրտսերի մասին սովորածից: Բացատրեք, որ դարձի գալուց հետո Ալման կարևոր բաներ էր ուսուցանում մարդկանց ավետարանի մասին: Թող երեխաներն ասեն, թե ինչ գիտեն նրա ուսուցանածի մասին:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 5.44-48

Ես կարող եմ ձեռք բերել իմ վկայությունը Սուրբ Հոգու միջոցով:

Երեխաները, ում ուսուցանում եք, կարող են զարգացնել իրենց սեփական վկայությունները, նույնիսկ, երբ երիտասարդ են:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Ալմա Կրտսերի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 77)՝ կրկնելով պատմությունը, երբ հրեշտակն այցելում է նրան (տես Մոսիա 27): Ապա խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է վկայությունը, և օգնեք նրանց անհրաժեշտության դեպքում։ Բացատրեք, որ Ալման աշխատում էր ձեռք բերել վկայություն այն բանից հետո, երբ հրեշտակն այցելեց նրան: Դանդաղ կարդացեք Ալմա 5.46-ը մի քանի անգամ, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Ալման, և որտեղից նա գիտեր ճշմարտությունը: (Կարիք կլինի բացատրել, որ ծոմապահություն նշանակում է ապրել առանց սննդի և ջրի:)

  • Ցուցադրեք այնպիսի բաների նկարներ, որոնք աստիճանաբար են աճում և մշտական խնամքի կարիք ունեն, օրինակ՝ որևէ բույս կամ կենդանու ձագ: Խնդրեք երեխաներին ասել, թե մենք ինչպես ենք խնամում դրանք և նպաստում դրանց աճին։ Հիշեցրեք նրանց, որ մենք պետք է նաև մշտապես հոգ տանենք մեր վկայությունների մասին:

  • Օգտագործեք մի դատարկ փուչիկ, որը կներկայացնի վկայությունը, և օդ լցրեք դրա մեջ ամեն անգամ, երբ կիսվում եք ինչ-որ բանով, որն օգնում է վկայության աճին: Կապեք փուչիկը և փոխանցեք այն, խնդրելով երեխաներին կիսվել որևէ բանով, որ նրանք կարող են անել՝ օգնելով, որ իրենց վկայություններն աճեն: Հրավիրեք երեխաներին նկարել իրենց որոշ գործողություններ կատարելիս, որոնք կամրացնեն նրանց վկայությունները:

Նկար
երկու տղաներ կենդանիների ձագերով

Երբ մենք ընդունում ենք ավետարանը, դա նման է նոր կյանք սկսելուն:

Ալմա 7.10-13

Փրկիչն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերն ու թուլությունները

Ճշմարտությունները Ալմա 7.10-13-ում կարող են օգնել երեխաներին իմանալ, որ Հիսուս Քրիստոսը հոգ է տանում իրենց մասին և կարող է օգնել իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք Հիսուսի նկարը: Իմացեք, որ Նա գիտե, թե ինչ է նշանակում լինել վիրավորված, տխուր ու վախեցած։ Կարդացեք մի քանի բառ Ալմա 7.11-13-ում, որը նկարագրում է, թե ինչ տառապանքներ կրեց Փրկիչը, և բացատրեք բառերը, որոնք երեխաները կարող են չհասկանալ: Նշեք, որ Հիսուսը կարող է օգնել և սփոփել մեզ, երբ տխուր ենք: Կիսվեք, թե Փրկիչն ինչպես է օգնել ու սփոփել ձեզ:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք հիվանդ էին, ցավերի մեջ էին կամ ունեին մեկ այլ խնդիր, որը տխրեցրել էր իրենց: Վկայեք, որ Փրկիչը ևս տառապել է այդ ամենից և գիտե, թե ինչպես օգնել մեզ:

Ալմա 7․19-20

Դեպի Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը տանող ճանապարհը ուղիղ է

Ինչպե՞ս կարող եք օգտագործել դեպի Երկնային Հայրը տանող ճանապարհի Ալմայի նկարագրությունը, որպեսզի օգնեք երեխաներին սովորել լավ ընտրություններ կատարել:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Ալմա 7.19-ը և բացատրեք, որ երբ մենք լավ ընտրություններ ենք կատարում, մենք այն արահետի վրա ենք, որը տանում է ետ՝ դեպի Երկնային Հայրը: Երեխաներին տվեք ընտրությունների կամ գործողությունների մի շարք (ինչպես օրինակ անբարյացակամ լինել ընտանիքի անդամների հանդեպ կամ ծառայել նրանց): Խնդրեք նրանց ասել ձեզ՝ արդյոք յուրաքանչյուր ընտրություն բարի է և տանում է դեպի Աստված, կամ արդյոք այն չար է և հեռացնում է Նրանից:

  • Կարդացեք Ալմա 7.20-ը և օգնեք երեխաներին հասկանալ այս հատվածի բառերը, որոնք նկարագրում են դեպի Աստված տանող շավիղները: Գրատախտակին նկարեք մի ուղիղ շավիղ, որը մեզ կապում է Երկնային Հոր հետ: Ապա նկարեք մի ծուռ շավիղ, որը տանում է փակուղի և հեռացնում է Աստծուց: Խնդրեք երեխաներին մատներով գնալ երկու շավիղներով: Ո՞ր շավիղն է ավելի լավը: Օգնեք նրանց մտածել բարի ընտրությունների մասին, որոնք կօգնեն նրանց մնալ ուղիղ շավիղներում։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 5.12-14, 27-28, 57, 7.14-24

Ես պետք է կրկին ծնվեմ, իսկ հետո հետևեմ այն շավիղին, որը տանում է ետ՝ դեպի Աստված

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում կրկին ծնվել:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի մանուկի նկար և հրավիրեք նրանց խոսել, թե ինչպիսին է մանուկը, երբ նա նոր է ծնվում: Մի երեխայի խնդրեք կարդալ Ալմա 5.14-ը: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «ծնվել… Աստծուց հոգևորապես», խնդրեք նրանց մտածել, թե ինչպիսին էր Ալմա Կրտսերը նախքան դարձի գալը: Ինչպիսի՞ն էր նա դարձից հետո: (Տես Մոսիա 27.23-32 և Ալմա 36.12-24): Բացատրեք, որ երբ մենք հավատում ենք Հիսուսին և նրա ավետարանին, նման է նրան, որ մենք նոր կյանք ենք սկսում՝ ինչպես մանուկը:

  • Միասին կարդացեք Ալմա 7.19-ը և բացատրեք, որ մեր ծնունդից հետո մենք պետք է հետևենք «այն շավի[ղին], որը տանում է դեպի Աստծո արքայություն»: Սենյակում թաքցրեք թերթիկներ, որոնց վրա գրված են հետևյալ հղումները՝ Ալմա 5.12-13, 27-28, 57, 7.14-16, 23-24: Խնդրեք երեխաներին գտնել թերթիկները, փնտրել սուրբ գրություններում և կիսվել, թե յուրաքանչյուր սուրբ գրությունը ինչ է ուսուցանում մեզ անել, որպեսզի վերադառնանք Աստծո ներկայություն:

Ալմա 5.14, 44-48

Ես կարող եմ ձեռք բերել իմ վկայությունը Սուրբ Հոգու միջոցով:

Ալմային այցելեց հրեշտակը, բայց նրա վկայությունը «հայտնի է դարձվել [նրան] Աստծո Սուրբ Հոգու կողմից» (Ալմա 5.46):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Ալմա 5.44-46-ը: Ալման ի՞նչ արեց, որպեսզի ձեռք բերի ավետարանի իր սեփական վկայությունը: Յուրաքանչյուր երեխայի մի թերթիկ տվեք և հրավիրեք նրանց ծրագիր կազմել, որ այս շաբաթ որևէ բան անեն իրենց վկայություններն ամրացնելու համար:

  • Երեխաներին հայելի տվեք և միմյանց փոխանցելով թող նայեն իրենց արտացոլանքին, երբ կարդում եք Ալմա 5.14-ը: Ի՞նչ է նշանակում Փրկիչի պատկերն ունենալ մեր դեմքին: Կիսվեք այն ժամանակների մասին, երբ ինչ-որ մեկն ասաց կամ արեց ինչ-որ բան, որը ձեզ հիշեցրեց Փրկիչին, և խնդրեք երեխաներին կատարել նույնը:

Ալմա 7.10-13

Փրկիչն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերն ու թուլությունները

Երբ կարդաք Ալմա 7-ը, խորհեք, թե ինչպես կարող եք կառուցել երեխաների հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի նրանք դիմեն Նրան իրենց փորձությունների ժամանակ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ Ալմա 7.11-13-ը, փնտրելով, թե ինչ տառապանքներ կրեց Հիսուս Քրիստոսը: Գուցե նրանք ցանկանան կիսվել փորձառություններով, երբ զգացել են ցավ, հիվանդություն կամ թուլություններ: Համաձայն այս հատվածների, Փրկիչն ինչո՞ւ էր հոժարակամ կրել այս բոլոր տառապանքները: (Բացատրեք, որ «սատարել» նշանակում է «օգնել»:)

  • Պատմեք երեխաներին որևէ հիվանդության, վնասվածքի կամ այլ թուլության մասին, որ դուք ունեցել եք, և հարցրեք, թե արդյոք նրանք զգացել են նմանատիպ ինչ-որ բան: Միասին կարդացեք Ալմա 7.11-13-ը, և նշեք, թե Հիսուսն ինչու տառապեց մեզ համար: Օգնեք երեխաներին մտածել այն ժամանակների մասին, երբ Փրկիչը տարավ այդ ամենը, ինչպես օրինակ, երբ նրան գայթակղեցին (տես Մատթեոս 4.1-11) կամ, երբ Նա տառապում էր Գեթսեմանում: Իմանալով, որ Հիսուսը հասկանում է մեր մաքառումները, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ: Կիսվեք Հիսուս Քրիստոսի սփոփելու, օգնելու և բժշկելու զորության մասին ձեր վկայությամբ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հանձնարարեք երեխաներին Հիսուսի նկարը կախել որևէ տեղում, որտեղ նրանք հաճախ կտեսնեն այն և իրենց կհիշեցնի, թե ինչ սովորեցին Նրա մասին այսօր:

Բարելավել մեր ուսուցումը

Կատարելագործվեք որպես Քրիստոսանման ուսուցիչ: Որպես ուսուցիչ, կարևոր է խորհել եղանակների մասին, որոնցով դուք կարող եք մեծացնել ձեր ունակությունը և դրանով օգնել երեխաներին կառուցել իրենց հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Օգտագործեք անհատական գնահատման հարցերը էջ 37-ից, Ուսուցանել Փրկիչի ձևով գրքույկ։

Տպել