Եկ, հետևիր ինձ
Հունիսի 15-21-ը Ալմա 13–16. «Մտնել Տիրոջ հանգիստը»


Հունիսի 15-21-ը Ալմա 13–16. «Մտնել Տիրոջ հանգիստը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Հունիսի 15-21-ը Ալմա 13-16, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ալման և Ամուղեկը դուրս են գալիս բանտից

«Ալման ու Ամուղեկը ազատվում են բանտից», նկարը ըստ Էնդրյու Բոսլիի

Հունիսի 15-21-ը

Ալմա 13-16

«Մտնել Տիրոջ հանգիստը»

Ամեն կիրակի դուք ձեր դասարանի անդամների հետ կարճ ժամանակ եք անցկացնում։ Դուք խորապես կօրհնեք նրանց կյանքը, եթե կարողանաք ոգեշնչել նրանց շարունակել Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը դասից դուրս՝ հատկապես իրենց ընտանիքների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երեխաներին հնարավորություն տվեք կիսվել այն ամենով, ինչ արդեն գիտեն Ալմա 13–16-ում տրված պատմությունների մասին: Նրանց օգնելու համար ցուցադրեք նկարներ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար կամ «Գլուխ 22. Ալմայի առաքելությունը Ամմոնիայում» (Մորմոնի Գրքի պատմությունները, 58–63):

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը: Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 13.1–2, 6, 16

Քահանայությունն օգնում է ինձ գալ Քրիստոսի մոտ

Աղոթքով խորհեք, թե ձեր դասարանի երեխաները ինչ պետք է հասկանան այն ամենից, ինչ այս հատվածներում Ալման ուսուցանեց քահանայության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ձեզ հետ կրկնել քահանայության պարզ սահմանումը, ինչպես օրինակ՝ «Քահանայությունը Աստծո զորությունն է»։

  • Սուրբ գրություններում գտեք Ալմա 13.2-ը և ասացեք երեխաներին, որ Աստված կանչում է քահանայություն կրողների, «որի միջոցով ժողովուրդը կարողանար … սպասել նրա Որդուն»: Որպեսզի ցույց տաք, թե քահանայություն կրողներն ինչպես են անում այդ, ցույց տվեք քահանայություն կրողների ծառայությունը պատկերող նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 38–41, 103–9), իսկ հետո պատմեք պատմություններ Հիսուսի ծառայության եղանակների մասին (տես Մատթեոս 26.26–28, Մարկոս 5.22–24, 35–43):

  • Բացեք Ալմա 13.6-ը և բացատրեք, որ քահանայություն կրողները «սովորեցն[ում են Աստծո] պատվիրանները մարդկանց զավակներին»: Օգնեք երեխաներին մտածել իրենց ծանոթ քահանայություն կրողների մասին։ Ինչպե՞ս են նրանք ուսուցանում պատվիրանները: Հրավիրեք երեխաներին նկարել, թե իրենց ծանոթ քահանայություն կրողն ինչպես է ինչ-որ մեկին ուսուցանում Աստծո պատվիրանները:

Նկար
երիտասարդ տղամարդիկ հաղորդության սեղանի մոտ

Քահանայության արարողություններն օգնում են մեզ դիմել Հիսուս Քրիստոսին քավության համար:

Ալմա 14.18–29

Երկնային Հայրը զորացնում է ինձ համաձայն իմ հավատքի

Բանտից ազատվելու Ալմայի և Ամուղեկի պատմությունը կարող է ոգեշնչել երեխաներին դիմել Տիրոջը, երբ օգնության կարիք ունեն:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Ալմայի և Ամուղեկի նկարները այս շաբաթվա գործնական աշխատանքի էջից, երբ պատմում եք պատմությունը Ալմա 14:18–29-ից: Կարող եք անդրադառնալ նաև «Գլուխ 22. Ալմայի առաքելությունը Ամմոնիայում» (Մորմոնի Գրքի պատմությունները, 58–63, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Երեխաները թող հերթով օգտագործեն նկարները և պատմեն պատմությունը: Շեշտեք, որ Ալման և Ամուղեկը ուժ ստացան բանտից փախչելու համար «ըստ [իրենց] հավատքի, որը Քրիստոսում է» (Ալմա 14.26):

  • Օգնեք երեխաներին պատկերացնել, թե Ալման ու Ամուղեկը ինչ էին զգում, երբ բանտում էին և խնդրեք նրանց ցուցադրել այդ զգացումները (տես հատված 22): Բացատրեք, որ Ալման օգնություն խնդրեց Տիրոջից (տես հատված 26): Վկայեք, որ Աստված կզորացնի մեզ, երբ աղոթենք հավատքով։

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի երեխաներին ուսուցանեք այն մի քանի եղանակները, որոնցով Աստված ուժեղացնում է հավատք ունեցողներին։ Մինչ երեխաները գունավորում են գործնական աշխատանքի էջը, պատմեք մի ժամանակի մասին, երբ Աստված ձեզ ուժ է տվել:

Ալմա 16․1-8

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ մարգարեին

Զորամը՝ նեփիացիների զորքերի գլխավոր զորապետը, գիտեր, որ Ալման մարգարե է և ձգտում էր առաջնորդություն ստանալ նրանից: Զորամը հաջողակ էր դրա շնորհիվ:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք պատմությունը, նկարագրված Ալմա 16.1–8-ում: Շեշտեք, որ քանի որ Զորամն ու Նեփին և նեփիացիների զորքերը հետևեցին Ալմա մարգարեին, նեփիացիները կարողացան փրկել իրենց ընկերներին, ովքեր գերեվարվել էին լամանացիների կողմից: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք օրհնվեցիք, քանի որ հետևել էիք մարգարեին:

  • Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի որևէ նկար և ասեք, թե նա ինչ է ուսուցանել մեզ անել: Հրավիրեք երեխաներին մտածել եղանակների մասին, որոնցով կարող են հետևել Հիսուսին՝ կատարելով այն, ինչ Նրա մարգարեն ուսուցանում է մեզ։

  • Ցույց տվեք մարգարեների նկարներ (տես Ավետարանի պատկերագիրքը, հմր. 6–9, 14, 18, 26–27), երբ երեխաների հետ երգեք երգ մարգարեների մասին, օրինակ՝ Հետևիր մարգարեին» (Մանկական երգարան, 110–11): Երգի մեջ շեշտեք արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե մենք ինչու պետք է հետևենք մարգարեին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 13․1-19

Քահանայությունն օգնում է ինձ գալ Քրիստոսի մոտ

Երբ կարդում եք Ալմա 13.1–19-ը, ի՞նչ եք գտնում, որը մեծացնում է ձեր ակնածանքը քահանայության հանդեպ: Ինչո՞վ եք ոգեշնչված կիսվել երեխաների հետ, ում ուսուցանում եք։ Հետևյալ գաղափարները կարող են օգնել։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Ալմա 13.10 և 13-ը, փնտրելով հատկությունները, որոնք պետք է ունենա քահանայություն կրողը: Խնդրեք նրանց մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր այդ հատկությունները կրողի լավ օրինակ են հանդիսանում։

  • Օգնեք երեխաներին կազմել այն արարողությունների ցանկը, որոնք մենք ստանում ենք քահանայության միջոցով (Տես «Արարողություններ» Հավատքին հավատարիմ, գրքույկը 109–10): Խնդրեք ինչ-որ մեկին կարդալ Ալմա 13.16-ը: Այս արարողություններն ինչպե՞ս են օգնում մեզ «սպասել [Հիսուս Քրիստոսին] իրենց մեղքերի թողության համար»:

  • Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն, թե Մելքիսեդեկյան Քահանայությունը որտեղից է ստացել իր անունը: Օգնեք նրանց գտնել պատասխանը Ալմա 13.14–19-ում և Վարդապետություն և Ուխտեր 107.1–4-ում: Ի՞նչ ենք սովորում Մելքիսեդեկից այն մասին, թե ինչպե՞ս պետք է օգտագործվի քահանայությունը:

Ալմա 14.18–29

Երկնային Հայրը զորացնում է ինձ համաձայն իմ հավատքի

Ալման և Ամուղեկը շատ օրեր բանտում մնացին, նախքան Տերը կազատեր նրանց: Այս պատմությունը կարող է օգնել երեխաներին սովորել, որ, հնարավոր է, նրանց փորձությունները չունենան արագ ու հեշտ լուծումներ, բայց Տերը կուժեղացնի նրանց «ըստ [իրենց] հավատքի» (Ալմա 14.26):

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք հարցեր, որպեսզի օգնեք երեխաներին մանրամասներ փնտրել Ալմա 14.18–29-ում, օրինակ՝ Դատավորներն ի՞նչ արեցին Ալմային և Ամուղեկին բանտում: կամ Նրանք ինչպե՞ս ցուցադրեցին իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք կարդալ մեկ կամ երկու հատված, փնտրելով հարցերի պատասխանները։

  • Հանձնարարեք երեխաներին նկարել Ալմա 14.18–29-ի տեսարանների պատկերներ, ապա պատմել պատմությունը՝ օգտագործելով իրենց նկարները: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Ալմային և Ամուղեկին:

  • Կիսվեք փորձառությամբ, երբ դուք հավատք եք ցուցադրել Տիրոջ հանդեպ, և Նա ուժ է տվել ձեզ հաղթահարել կամ տանել փորձությունը: Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով:

Ալմա 15․3-12

Ավետարանը կարող է սրտեր փոխել

Սկզբում Զիզրոմը հակառակվում էր Ալմային և Ամուղեկին, բայց նրանց վկայությունները հուզեցին նրա սիրտը և ոգեշնչեցին նրան ապաշխարել: Երբ կարդաք այս հատվածները, մտածեք, թե Զիզրոմի փորձառությունն ինչպե՞ս կարող է ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կրկնեք, թե ինչ սովորեցին Զիզրոմի մասին անցյալ շաբաթ։ Միասին կարդացեք Ալմա 15.3–12-ը, որպեսզի բացահայտեք, թե նա ինչպես փոխվեց:

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ հանդիպել են Զիզրոմին՝ նախքան նրա ապաշխարությունը: Ի՞նչ կասեին նրան, որ օգնեին հավատալ ավետարանին: Նրանք կարող են համեմատել, թե ինչ կասեին այն ամենի հետ միասին, ինչ Ալման ու Ամուղեկը ուսուցանեցին Զիզրոմին (տես Ալմա 11.40–46, 15.6–11): Այս ճշմարտություններն իմանալով, մարդն ինչո՞ւ է ցանկանում փոխվել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել ինչ-որ բանի մասին, որ կարող են անել այս շաբաթ իրենց հավատքը Տիրոջ հանդեպ ցուցադրելու համար: Խրախուսեք նրանց իրենց ծրագրերով ու փորձառություններով կիսվել իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Սովորել ճանաչել հայտնությունը: Հայտնությունը հաճախ «տող առ տող» է գալիս (2 Նեփի 28.30), այլ ոչ՝ միանգամից: … «Երբ խորհեք, թե ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներն ինչպես կօրհնեն ձեր դասարանի անդամներին, մտքերն ու գաղափարները կծագեն ձեր առօրյա կյանքում՝ երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք անում կամ շփվում ընտանիքի և ընկերների հետ: (Ուսուցանել Փրկիչի ձևով, 12)

Տպել