Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 13-19-ը։ Ալմա 32-35․ «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում»


«Հուլիսի 13-19-ը։ Ալմա 32-35. «Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Հուլիսի 13-19-ը։ Ալմա 32-35», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
սերմ երեխայի ձեռքին

Հուլիսի 13-19-ը

Ալմա 32-35

«Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում»

Երբ աղոթքով ուսումնասիրում եք Ալմա 32–35 գլուխները, մտածեք այն երեխաների մասին, ում ուսուցանում եք։ Նրանց հիշելիս մտքեր ու տպավորություններ կստանաք, թե ինչպես ուսուցանեք նրանց։ Գրի առեք այդ տպավորությունները և գործեք ըստ դրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Բոլոր երեխաների անունները դրեք տուփի մեջ: Խնդրեք երեխաներից մեկին ընտրել անուններից մեկը և հրավիրեք այդ երեխային կիսվել Մորմոնի Գրքից վերջերս սովորած որևէ նյութով։ Շարունակեք, մինչև բոլորը հնարավորություն ունենան կիսվելու, սակայն ճնշում մի գործադրեք նրանց վրա։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 32․28-43

Ես կարող եմ նպաստել, որ իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ աճի:

Սերմերը, ծառերը և մրգերը ծանոթ առարկաներ են, որոնք կարող են օգնել երեխաներին հասկանալ վերացական սկզբունքներ, ինչպես օրինակ՝ հավատքը և վկայությունը Խորհեք, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին Ալմայի համանմանության շնորհիվ։

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Ալմա 32․28–43․ դուք կարող եք օգտագործել «Գլուխ 29․ Ալման ուսուցանում է հավատի և Աստծո խոսքի մասին» (Մորմոնի Գրքի պատմություններ, 81, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում)։ Ցույց տվեք որևէ բույսի նկարները աճի տարբեր փուլերում և խնդրեք երեխաներին օգնել ձեզ նկարները ճիշտ հերթականությամբ դասավորել (տես այս շաբաթվա վարժության էջի նկարները): Բացատրեք, որ ավետարանով ապրելիս մեր վկայությունն աճում է․ այն սկզբում փոքր է, ինչպես սերմը, ապա մեծանում է, դառնում ծառի նման։

  • Երեխաներին ցուցադրեք սերմը և նրանց համար կարդացեք Ալմա 32․28 հատվածի առաջին մի քանի տողերը։ Ասացեք երեխաներին, որ Աստծո խոսքը նման է սերմի։ Հարցրեք, թե ինչպես ենք մենք օգնում սերմին աճել։ Թող երեխաները ձևացնեն, թե իրենք սերմ են ցանում, ջրում են այն և օգնում նրան աճել։ Նշենք, որ մենք չենք տեսնում սերմը ցանելուց հետո, բայց մենք գիտենք, որ այն կա և աճում է․ մենք չենք կարող տեսնել նաև Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, բայց մենք գիտենք, որ Նրանք իրական են և Նրանք սիրում են մեզ: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը մեծացնելու համար

  • Գրատախտակին ծառ նկարեք և խնդրեք երեխաներին տերև կամ պտուղ ավելացնել ամեն անգամ, երբ մտածում են մի բանի մասին, թե ինչ կարող են անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը մեծացնելու համար։ Հրավիրեք նրանց պարզ գործողություններ անել՝ իրենց մտածածը ներկայացնելու համար։

Ալմա 33․2–11, 34․17–27

Երկնային Հայրը լսում է ինձ, երբ ես աղոթում եմ:

Զորամացիները աղոթում էին շաբաթը միայն մեկ անգամ և օգտագործում էին նույն բառերը (տես Ալմա 31․22–23)։ Ալման և Ամուղեկը ուսուցանել են, որ մենք ցանկացած ժամանակ կարող ենք աղոթել մեր հոգևոր և ֆիզիկական կարիքների համար։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք այն արտահայտությունները, որոնք դուք ընտրել եք Ալմա 33․4–11 հատվածներից, որոնք նկարագրում են այն վայրերը, որտեղ մենք կարող ենք աղոթել, և օգնեք երեխաներին մտածել այն վայրերի մասին, որտեղ նրանք կարող են աղոթել։ Այնուհետև հրավիրեք նրանց նկարել իրենց՝ այդ վայրերում աղոթելիս: Վկայեք, որ նրանք կարող են աղոթել ցանկացած վայրում, նույնիսկ, եթե լուռ են աղոթում։

  • Ալմա 34․17–27 հատվածներից ընտրեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչի համար մենք կարող ենք աղոթել և կարդացեք դրանք երեխաներին։ Օգնեք նրանց մտածել, թե ինչի համար կարող են աղոթել Երկնային Հորը և հրավիրեք նրանց նկարել այդ իրերը։ Վկայեք, որ նրանք կարող են Երկնային Հոր հետ զրուցել իրենց մտածած կամ զգացած ցանկացած հարցի շուրջ։ Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ Երկնային Հայրը լսել է ձեր աղոթքները։

  • Երգեք մի երգ, որը երեխաներին ուսուցանում է աղոթքի մասին, օրինակ՝ “A Child’s Prayer” կամ “We Bow Our Heads” (Children’s Songbook, 12–13, 25)։ Օգնեք նրանց նկատել, թե ինչ է այդ երգն ուսուցանում աղոթքի մասին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 32․1-16, 27-28

Եթե ես խոնարհ եմ, Տերը կարող է ուսուցանել ինձ։

Ալման և Ամուղեկը հաջողությամբ ուսուցանում էին զորամացիներին, որոնք խոնարհ էին և պատրաստ էին լսելու Աստծո խոսքը: Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել երեխաներին խոնարհ լինել։

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ են հիշում անցյալ շաբաթ զորամացիների մասին իրենց սովորած դասից (տես Ալմա 31․8–24)։ Հիշեցրեք նրանց, որ պատճառներից մեկը, որ համար Ալման անհանգստացած էր, նրանց հպարտությունն էր (տես Ալմա 31․24–28)։ Միասին կարդացեք Ալմա 32․1–5 հատվածները և խնդրեք երեխաներին ամփոփել, թե ինչ պատահեց այն զորամացիներին, ովքեր աղքատ էին։ Այնուհետև հրավիրեք երեխաներին կարդալ 12–13 հատվածները և պարզել, թե ինչու էր Ալման մտածում, որ ժողովարաններից (կամ եկեղեցիներից) դուրս գցված լինելը լավ էր այդ զորամացիների համար։ Որո՞նք են այն օրհնությունները, որոնք գալիս են խոնարհ լինելու արդյունքում:

  • Օգնեք երեխաներին գտնել խոնարհ կամ խոնարհություն բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ բառարանում։ Այդ բառերի նշանակության ուրիշ ի՞նչ հուշումներ կարող են նրանք գտնել Ալմա 32․13–16 հատվածներում։ Հրավիրեք նրանց տարբեր տարբերակներով ավարտել «Ես խոնարհ եմ, երբ ես »։

Ալմա 32․26-43

Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն աճում է, երբ ես սնուցում եմ այն։

Օգնեք ձեր ուսուցանած երեխաներին բացահայտել, թե ինչ կարող են անել՝ Աստծո խոսքն իրենց սրտերում «սերմանելու» համար։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք որևէ կոշտ, ամուր առարկա (օրինակ՝ քար), որը կխորհրդանշի հպարտ սիրտ և որևէ փափուկ (օրինակ՝ հող) առարկա, որը կխորհրդանշի խոնարհ սիրտ։ Թող երեխաները շոշափեն երկու առարկաները։ Ապա, երեխաներին ցուցադրեք սերմ, որը կխորհրդանշի Աստծո խոսքը։ Հորդորեք, որ նրանք փորձեն այդ սերմը հրել կոշտ և փափուկ առարկաների մեջ։ Միասին կարդացեք Ալմա 32․27–28 հատվածները և զրուցեք, թե ինչ կարող է նշանակել ձեր սրտերում «տեղ տալ» (հատված 27) Աստծո խոսքին։

  • Երբ միասին կարդաք Ալմա 32․26–43 հատվածները, պարբերաբար կանգ առեք և հրավիրեք երեխաներին նկարել նկարագրված սերմը կամ բույսը․ օրինակ, սերմը կամ սածիլը (հատված 28), աճող բույսը (հատված 30), մեծ ծառը, որը պտուղ է տալիս (հատված 37)։ Խրախուսեք, որ նրանք պիտակավորեն իրենց նկարները Ալմա 32 գլխի հղումներով։ Սերմի սնուցումն ինչո՞վ է նման Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր վկայությունները սնուցելուն։ Ինչպե՞ս ենք սնուցում մեր վկայությունները: Հրավիրեք երեխաներին լուռ մտածել, թե ինչպես են իրենց վկայություններն աճում, և նրանք ի՞նչ կանեն՝ դրանք սնուցելու համար:

Ալմա 33․2–11, 34․17–27

Երկնային Հայրը լսում է ինձ, երբ ես աղոթում եմ:

Զորամացիներն աղոթքի վերաբերյալ սխալ պատկերացում ունեին, որոնցից մի քանիսը դեռ տեսնում ենք մեր օրերում։ Ալման և Ամուղեկը զորավոր ճշմարտություններ ուսուցանեցին՝ փարատելով այդ սխալ պատկերացումները։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին Ալմա 33․2-11 հատվածներում փնտրել աղոթքին վերաբերող այն կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք կրկնվում են։ Այդ բառերն ու արտահայտություններն ի՞նչ են ուսուցանում մեզ։

  • Օգնեք երեխաներին թվարկել այն իրավիճակները, որոնց ժամանակ նրանք կարող են աղոթել, այդ թվում՝ Ալմա 33․4–10 և 34․17–27 հատվածների և ձեր անձնական կյանքի իրավիճակները։ Հրավիրեք երեխաներին մտածել կամ կիսվել փորձառություններով, երբ նրանք աղոթել և զգացել են, որ Աստված պատասխանել է իրենց աղոթքներին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հնարավորության դեպքում, բոլոր երեխաներին տվեք սերմերը, որ տուն տանեն և ցանեն դրանք, որը կօգնի նրանց մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց վկայությունները։ Խրախուսեք նրանց պատմել իրենց ընտանիքներին, թե ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատը կիրառելու մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ դուք հրավիրում եք երեխաներին ավետարանի որևէ սկզբունքով ապրել, նրանց պատմեք Աստծո խոստումների մասին նրանց համար, ովքեր ապրում են այդ սկզբունքով (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 35

Տպել