Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 6-12-ը: Ալմա 30 -31. «Աստծո խոսքի ուժը»


«Հուլիսի 6-12-ը։ Ալմա 30 -31. «Աստծո խոսքի ուժը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Հուլիսի 6-12-ը։ Ալմա 30-31», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ալման ուսուցանում է Կորիհորին

Բոլոր բաները մատնանշում են` կա Աստված (Ալման և Կորիհորը), Վոլթեր Ռեյն

Հուլիսի 6-12-ը

Ալմա 30-31

«Աստծո խոսքի ուժը»

Ուսումնասիրեք Ալմա 30–31 գլուխները` մտածելով ձեր ուսուցանած երեխաների մասին։ Երբ մտածեք նրանց ուժեղ կողմերի և կարիքների մասին, Սուրբ Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես ուսուցանել նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել հետևյալ հարցերի պատասխաններով․ Ե՞րբ մենք պետք է աղոթենք։ Ի՞նչ ենք ասում աղոթելիս։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը կիսվել, թե ինչպես զորամացիներն աղոթեցին կամ ինչպես Ալման աղոթեց։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 30․44

Բոլոր բաները վկայում են Աստծո մասին։

Ալման մատնացույց արեց, որ երկնքի և երկրի վրա բոլոր բաները վկայում են, որ Աստված ապրում և ղեկավարում է տիեզերքը։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իրենց շուրջը տեսնել բաներ, որոնք վկայում են Աստծո մասին:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ալմա 30․44 հատվածը և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել այն բաներին, որոնք, ըստ Ալմայի, օգնում են մեզ իմանալ, որ Աստված իրական է։ Երեխաներին ցույց տվեք դրանց նկարները և խնդրեք ընտրել այն նկարները, որոնց մասին կկարդաք այդ հատվածում: Հրավիրեք երեխաներին նկարել առարկաներ, որոնք օգնում են նրանց հավատալ Աստծուն։

  • Հնարավորության դեպքում երեխաների հետ քայլեք դրսում, կամ խնդրեք նրանց կանգնել պատուհանի մոտ, երբ կարդաք Ալմա 30․44 հատվածը։ Խնդրեք նրանց ցույց տալ իրենց տեսած բաները, որոնք օգնում են նրանց իմանալ, որ Աստված իրական է։ Այս շաբաթվա վարժության էջը նույնպես կարող է օգնել։

  • Խնդրեք երեխաներին նստել շրջանաձև և միասին երգել Աստծո ստեղծագործությունների մասին որևէ երգ, ինչպես օրինակ՝ “My Heavenly Father Loves Me” (Children’s Songbook, 228–29)։ Մինչ երեխաները երգում են, հրավիրեք նրանց իրար փոխանցել մի առարկա, օրինակ՝ գնդակ: Երբ երաժշտությունը դադարի, խնդրեք այն երեխային, որի ձեռքում կլինի այդ առարկան, կիսվել Երկնային Հոր ստեղծած որևէ բանով, որի համար նա շնորհակալ է։

Ալմա 31․5

Աստծո Խոսքը զորավոր է։

Երբ երեխաները մտածում են զորության մասին, նրանք կարող են մտածել գերհերոսների, թագուհիների կամ թագավորների մասին։ Դուք կարող եք օգնել նրանց հասկանալ, որ Աստծո խոսքն ավելի զորավոր է, քան «որևէ այլ բան» (Ալմա 31․5

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի սուր: Կարդացեք Ալմա 31․5 հատվածը երեխաների համար և հրավիրեք նրանց լսել, թե, ըստ Ալմայի, ինչն է սրից ավելի զորավոր։ Կիսվեք փորձառությամբ, երբ Աստծո խոսքը զորավոր ազդեցություն է ունեցել ձեզ վրա։

  • Միասին մի երգ երգեք սուրբ գրության մասին, օրինակ՝ “Scripture Power” (music.ChurchofJesusChrist.org), և երեխաների ուշադրությունը հրավիրեք, թե ինչպես են սուրբ գրություններն օգնում մեզ։ Մի քանի անգամ կրկնեք «Աստծո խոսքն ավելի զորավոր է, քան …» արտահայտությունը և խնդրեք երեխաներին օգնել ձեզ ավարտել արտահայտությունը։

Ալմա 31․8-35

Երկնային Հայրը լսում է իմ աղոթքները։

Ալման վշտացավ, երբ տեսավ, թե ինչպես են զորամացիներն աղոթում (տես Ալմա 31․24)․ նրանք չէին հավատում Հիսուս Քրիստոսին և միշտ ասում էին նույն աղոթքներն այն վայրերում, որտեղ բոլորը կարող էին տեսնել նրանց (Ալմա 31․13–14)։ Սակայն Ալմայի աղոթքը համեստ էր և ցույց էր տալիս հավատք Քրիստոսի հանդեպ։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար համառոտ ամփոփեք Ալմայի և զորամացիների պատմությունը՝ օգտվելով Ալմա 31․8–35 հատվածներից։ Դուք կարող եք նաև օգտագործել «Գլուխ 28. Զորամացիները և Ռամեումփթոմը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 78-80, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Մատնանշեք զորամացիների աղոթքի և Ալմայի աղոթքի տարբերությունները։ Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ հանդիպում են զորամացի երեխաներից մեկին։ Ի՞նչ կասեին, որ ուսուցանեին նրան, թե ինչպես աղոթել:

  • Օգնեք երեխաներին բացահայտել այն բաները, որոնք զորամացիներն ասացին իրենց աղոթքի մեջ (տես Ալմա 31․15–18), երբ նրանք օգնեն ձեզ կառուցել Ռամեումփթոմ աշտարակը խորանարդիկներով և քարերով։ Բացատրեք, որ մենք այդպես չպետք է աղոթենք։ Հարցրեք երեխաներին, թե ինչպես պետք է աղոթենք, և թույլ տվեք, որ հեռացնեն մեկական խորանարդիկ ու քար ամեն անգամ, երբ նշում են որևէ բան։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 30

Մորմոնի Գիրքը զգուշացնում է ինձ կեղծ ուսմունքների դեմ։

Մորմոնի Գրքում նկարագրված Կորիհորի ուսմունքներն օգնում են մեզ հասկանալ և մերժել մեր օրերի նմանատիպ ուսմունքները։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք որոշ իրեր (օրինակ՝ գումար կամ ուտելիք) և այդ նույն իրերի խաղալիք տարբերակները։ Երեխաները որո՞նք կնախընտրեին։ Օգնեք երեխաներին Ալմա 30․12–18 հատվածներում փնտրել սուտ և կեղծ ուսմունքներ, որոնք Կորիհորն ուսուցանում էր Աստծո մասին։

  • Օգնեք երեխաներին բացահայտել Կորիհորի ուսուցանած ստերը և գրել դրանք թերթիկների վրա ու փակցնել գրատախտակին (տես Ալմա 30․12–18, 24)։ Խնդրեք երեխաներին ուսումնասիրել Ալմա 30․32–35 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես Ալման արձագանքեց Կորիհորի ստերին։ Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են իմանալ, որ Ալմայի ուսուցանած բաները ճշմարիտ են։

    Նկար
    Կորիհորը խոսում է Ալմայի հետ

    Կորիհորը հակառակվում է Ալմային Ռոբերտ Տ. Բարրեթ

Ալմա 31․5

Աստծո Խոսքն ավելի զորավոր է, քան որևէ այլ բան։

Ե՞րբ եք զգացել Աստծո խոսքի զորությունը: Մտածեք, թե ձեր փորձառություններն ինչպես կարող են ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին մտածել որևէ զորավոր առարկայի կամ մարդու մասին, կամ ցույց տվեք մի քանի զորավոր առարկաների կամ մարդկանց նկարներ։ Ի՞նչն է դրանք զորավոր դարձնում։ Միասին կարդացեք Ալմա 31․5 հատվածը և հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, ի՞նչ է այս հատվածը նշանակում։ Աստծո խոսքն ինչպե՞ս է ավելի զորավոր, քան սուրը։ Ի՞նչ զորություն ունի այն։

  • Մի քանի երեխաների հետ նախօրոք կապ հաստատեք և խնդրեք մտածել մի փորձառության մասին, որով կարող են կիսվել դասի ժամանակ, երբ սուրբ գրության հատվածները կամ Եկեղեցու ղեկավարի ելույթն օգնել է նրանց բարի գործ կատարել։ Նրանք ինչո՞ւ են Աստծո խոսքի շնորհիվ ցանկացել բարի գործ կատարել։

  • Երեխաների հետ երգեք որևէ երգ Աստծո խոսքի մասին, օրինակ՝ “Search, Ponder, and Pray” կամ “Follow the Prophet” (Children’s Songbook, 109, 110–11)։ Նրանք կարող են նաև երգել “Scripture Power” (music.ChurchofJesusChrist.org

Ալմա 31․8-35

Ես կարող եմ խոնարհ լինել:

Զորամացիների կատարած բոլոր սխալներից առավել Ալմային մեծապես վշտացրեցնրանց հպարտությունը: Դա կարող է լավ հնարավորություն լինել՝ երեխաներին խոնարհության կարևորության մասին ուսուցանելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին հասկանալ հպարտություն և խոնարհություն բառերի տարբերությունը (տես «Հպարտություն» և «Խոնարհեցնել, խոնարհություն» բառերը Սուրբ գրքերի ուղեցույցում)։ Խնդրեք երեխաներին հերթով կարդալ Ալմա 31․24–28 հատվածները։ Կամ միասին կարդացեք «Գլուխ 28. Զորամացիները և Ռամեումփթոմը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 78–90)։ Երբ նրանք կարդան, նրանց ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչպես զորամացիները ցույց տվեցին, որ հպարտ են։ Ինչպե՞ս Ալման ցույց տվեց, որ խոնարհ էր (տես Ալմա 31․30–33

  • Երեխաներին բաժանեք խմբերի և խնդրեք յուրաքանչյուր խմբի ընտրել հետևյալ հարցերի պատասխանները․ Զորամացիներն ինչի՞ վրա էին դրել իրենց սրտերը (տես Ալմա 31․24, 28)։ Որոնք են այն աշխարհիկ բաները, որոնց վրա մարդիկ այսօր դնում են իրենց սրտերը։ Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ իրենք մյուսներից ավելի լավն են։ Երբ յուրաքանչյուր խումբ կիսվի իր պատասխանով, հնարավորություն տվեք նրանց գրատախտակի վրա նկարել Ռամեումփթոմի աշտարակի մի մասը։ Այնուհետև, խնդրեք նրանց ամեն անգամ ջնջել աշտարակի մի մասը, երբ մտածում են, թե ինչ եղանակով կարող են խոնարհություն ցույց տալ։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների անդամներին ուսուցանել ինչ-որ բան, որ այսօր սովորեցին Աստծո խոսքի զորության մասին։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին սովորել սուրբ գրություններից: Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, այնուամենայնիվ, կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Օրինակ, երբ բարձրաձայն կարդաք սուրբ գրության որևէ հատված, կարող եք հրավիրել նրանց ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն։ Ապա, օգնեք նրանց հասկանալ այդ բառը կամ արտահայտությունը։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 20–21:)

Տպել