Գլուխ 28 Զորամացիները և Ռամեումփթոմը Զորամացիները մի ժամանակ պատկանում էին Աստծո Եկեղեցուն, սակայն հետագայում դարձան մեղսագործ և սկսեցին երկրպագել կուռքերին։ Ալմա 31․1, 8-9 Նեփիացիները վախենում էին, որ Զորամացիները կմիանային Լամանացիներին, ուստի Ալման մի քանի միսիոներների հետ գնաց քարոզելու Աստծո խոսքը Զորամացիներին։ Ալմա 31․4, 11 Այդ միսիոներները զարմացած էին և զայրացած, տեսնելով, թե ինչպես էին Զորամացիները երկրպագում իրենց եկեղեցիներում։ Ալմա 31․12 Եկեղեցու կենտրոնում Զորամացիները կառուցել էին մի բարձր հարթակ, որը կոչվում էր Ռամեումփթոմ։ Դրա վրա միայն մի մարդու կանգնելու տեղ կար։ Ալմա 31․13, 21 Զորամացիները հերթով կանգնում էին այնտեղ, մեկնելով ձեռքերը դեպի երկինք և բարձր ձայնով արտասանելով նույն աղոթքը։ Ալմա 31․14, 20 Այս աղոթքում Զորամացիներն ասում էին, որ Աստված մարմին չունի․ նա միայն հոգի է։ Նրանք ասում էին նաև, որ Քրիստոս չի լինելու։ Ալմա 31․15-16 Զորամացիները համարում էին, որ Աստված միայն իրենց էր ընտրել, որ փրկվեին երկնքի արքայությունում։ Նրանք շնորհակալություն էին հայտնում, որ նրա սիրված ժողովուրդն էին համարվում։ Ալմա 31․17-18 Երբ բոլոր Զորամացիները վերջացնում էին աղոթքը, նրանք գնում էին տուն և ամբողջ շաբաթվա ընթացքում այլևս չէին աղոթում կամ խոսում Աստծո մասին։ Ալմա 31․12, 23 Հարուստ Զորամացիները սիրում էին ոսկի ու արծաթ և պարծենում էին իրենց աշխարհիկ գանձերով։ Ալման վշտացած էր, տեսնելով, թե որքան մեղսավոր էին նրանք։ Ալմա 31․24-25 Ալման աղոթեց, որ ինքը և իր միսիոներները ուժ, մխիթարություն և հաջողություն ունենան իրենց աշխատանքում։ Ալմա 31․26, 32-33 Զորամացիներին դեպի ճշմարտությունը հետ բերելու համար օգնություն խնդրելուց հետո Ալման և մյուս միսիոներները լցվեցին Սուրբ Հոգով։ Ալմա 31․34-36 Այնուհետև միսիոներները գնացին տարբեր ուղղություններով քարոզելու։ Աստված օրհնեց նրանց ուտելիքով ու հագուստով և ուժ տվեց իրենց աշխատանքը կատարելու համար։ Ալմա 31․37-38 Աղքատ Զորամացիներին չէր թույլատրվում մտնել եկեղեցիներ։ Այդ մարդիկ սկսեցին լսել միսիոներներին։ Ալմա 32․2-3 Շատերը հարցնում էին Ալմային, թե ինչ պետք է անեն։ Ալման ասաց նրանց, որ պարտադիր չէ գտնվել եկեղեցու ներսում Աստծուն աղոթելու կամ երկրպագելու համար։ Ալմա 32․5, 10-11 Նա ասաց նրանց, որ հավատ ունենան առ Աստված: Այնուհետև Ամուղեկն ուսուցանեց նրանց Հիսուս Քրիստոսի և Իր զավակների համար Աստծո ծրագրի մասին: Ալմա 32․17-21, 34․8-9 Միսիոներները հեռացան, իսկ այն Զորամացիները, ովքեր հավատացել էին նրանց, վտարվեցին քաղաքից։ Հավատացյալները գնացին Երսոնի երկիր՝ ապրելու Ամմոնի ժողովրդի հետ։ Ալմա 35․1-2, 6 Թեև մեղսավոր Զորամացիները սպառնում էին Ամմոնի ժողովրդին, Ամմոնի ժողովուրդն օգնեց արդարակյաց Զորամացիներին, տվեց նրանց ուտելիք, հագուստ և հող։ Ալմա 35․8-9