Գլուխ 51 Հարեդացիները ճամփորդում են խոստացված երկիր Երբ Հարեդացիները ճամբարեցին ծովի ափին, Հարեդի եղբայրը մոռացավ աղոթել։ Տերը հայտնվեց նրան ամպի մեջ և ասաց, որ ապաշխարի։ Եթեր 2.14 Հարեդի եղբայրն ապաշխարեց և աղոթեց։ Տերը ներեց Հարեդի եղբորը, բայց ասաց, որ նա այլևս չպետք է մեղք գործի։ Եթեր 2.15 Տերը Հարեդի եղբորն ասաց, որ նավեր կառուցի՝ մարդկանց խոստացված երկիր տեղափոխելու համար։ Եթեր 2.16 Տերը Հարեդի եղբորն ասաց՝ ինչպես կառուցել նավերը։ Եթեր 2.16-17 Նավերը պետք է այնպես պատրաստվեին, որ ջուր ներս չթողեին։ Եթեր 2.17 Հարեդի եղբայրը մտածում էր, թե ինչպես մարդիկ պետք է շնչեին այդ նավերում։ Նա հարցրեց Տիրոջն այդ մասին։ Եթեր 2.19 Տերը նրան պատվիրեց անցք բացել նավերի վերին մասում և հատակին։ Անցքերը կարելի էր բացել, որպեսզի օդ ներս գա, և փակել, որ ջուր չլցվի։ Եթեր 2.20 Հարեդի եղբայրը Տիրոջն ասաց, որ նավերի ներսում մութ է։ Տերը նրան խնդրեց մտածել, թե ինչպես կարելի է լույս ունենալ նավերի ներսում։ Եթեր 2.22–23 Կրակով չէր կարելի լուսավորել ներսը, ոչ էլ պատուհաններով, որովհետև դրանք կկոտրվեին։ Եթեր 2․23 Հարեդի եղբայրը գնաց սար և ժայռից 16 փոքր քար տաշեց։ Քարերը մաքուր ապակու էին նման։ Ութ նավերից յուրաքանչյուրի համար նա երկու քար պատրաստեց։ Եթեր 3․1 Հարեդի եղբայրը վերցրեց քարերը և բարձրացավ սարի գագաթը։ Այնտեղ նա աղոթեց Տիրոջը: Եթեր 3․1 Հարեդի եղբայրը խնդրեց Տիրոջը դիպչել քարերին, որպեսզի դրանք լույս տային նավերի ներսում։ Եթեր 3․4 Տերը իր մատով դիպավ յուրաքանչյուր քարին: Եթեր 3․6 Այսպիսով, իր մեծ հավատի շնորհիվ Հարեդի եղբայրը տեսավ Տիրոջ մատը։ Այն նման էր մարդու մատի։ Եթեր 3.6, 9 Այնուհետև Տերն իրեն ցույց տվեց Հարեդի եղբորը: Եթեր 3․13 Հիսուսն ասաց, որ իրեն հավատացողները հավերժական կյանք կունենան։ Եթեր 3․14 Հիսուսը Հարեդի եղբորը շատ բաներ ուսուցանեց և ցույց տվեց։ Հիսուսը նրան պատվիրեց գրի առնել այն ամենը, ինչ նա տեսել էր ու լսել: Եթեր 3․25-27 Հարեդի եղբայրը քարերը վերցրեց և իջավ սարից ներքև։ Նա դրեց քարերը յուրաքանչյուր նավի երկու ծայրերում։ Քարերը լույս տվեցին նավերի ներսում։ Եթեր 6.2-3 Հարեդացիները իրենց կենդանիների և մթերքի պաշարի հետ մտան նավերի մեջ։ Տերը ուժեղ քամի ուղարկեց, որպեսզի նավերը քշվեին դեպի խոստավցած երկիր։ Եթեր 6.4-5 Տերը պաշտպանում էր նրանց փոթորկոտ ծովում։ Նրանք շնորհակալություն էին հայտնում և փառաբանում Տիրոջը։ Եթեր 6.6-10 344 օր ջրի մեջ անցկացնելուց հետո նավերը հասան խոստացված երկրի ափերը։ Եթեր 6.11-12 Երբ Հարեդացիները դուրս եկան նավերից, նրանք ծնկի իջան և արտասվեցին ուրախության արցունքներով։ Եթեր 6.12 Հարեդացիները տներ կառուցեցին և ցորենազգիներ աճեցրեցին խոստացված երկրում։ Նրանք իրենց զավակներին սովորեցրին լսել Տիրոջը և հնազանդվել նրա խոսքերին։ Եթեր 6.13, 16-18