Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 20․ Ալման և Նեորը


Գլուխ 20

Ալման և Նեորը

Alma the Younger with others

Մինչև Մոսիա թագավորի մահանալը Նեփիացիները դատավոր ընտրեցին իրենց համար։ Առաջին գլխավոր դատավորը դարձավ Ալմա Կրտսերը։ Նա նաև Եկեղեցու առաջնորդն էր:

Nehor teaching lies

Նեոր անունով մի հաղթանդամ, ուժեղ մարդ սկսեց կեղծ ուսմունքներ ուսուցանել։ Նա ասաց, որ բոլորը կփրկվեն՝ և՛ չարերը, և՛ բարիները։ Շատերը հավատացին Նեորին։

Gideon and Nehor

Նեորը քարոզում էր Աստծո Եկեղեցու դեմ, բայց Գեդեոն անունով մի արդարակյաց մարդ պաշտպանեց Եկեղեցին։ Նեորը և Գեդեոնը վիճաբանեցին, սակայն Գեդեոնը խոսում էր Աստծո խոսքերով։

Nehor killing Gideon

Նեորը զայրացավ, հանեց իր սուրը և սպանեց Գեդեոինին։

Nehor being taken to Alma

Նեորին տարան Ալմայի մոտ դատվելու։ Նեորը ինքնավստահ պաշտպանվում էր։

Alma and Nehor

Բայց Ալման ասաց, որ Նեորը մեղավոր է, քանի որ նա սովորեցնում էր մարդկանց լինել անարդար և սպանել էր Գեդեոնին։

Alma

Ալման ասաց, որ Նեորը պետք է պատժվի Գեդեոնին սպանելու համար։ Համաձայն օրենքի, Նեորը պետք է մահապատժի ենթարկվեր։

Nehor being put to death

Նեորին տարան մոտակա բլուրը և մահապատժի ենթարկեցին։ Մահից առաջ նա ասաց, որ այն ամենը, ինչ ինքն ուսուցանում էր, սխալ էր։ Բայց շատ մարդիկ դեռ հավատում էին Նեորի չար ուսմունքներին։

people being ridiculed

Այդ մարդիկ սիրում էին հարստությունը և չէին հետևում Աստծո պատվիրաններին: Նրանք ծաղրում էին Եկեղեցու անդամներին, վիճում և կռվում էին նրանց հետ։

couple being mocked

Արդարակյաց մարդիկ շարունակում էին հետևել պատվիրաններին և չէին բողոքում, անգամ երբ Նեորի հետևորդները վիրավորում էին իրենց։

men sharing

Եկեղեցու անդամները կիսվում էին իրենց ողջ ունեցվածքով աղքատների հետ և հոգ էին տանում հիվանդների մասին։ Նրանք հնազանդվում էին պատվիրաններին, և Աստված օրհնում էր նրանց։