Scripture Stories
Մորմոնի Գրքի մարդիկ


Մորմոնի Գրքի մարդիկ

Աբինադի

Մարգարե, որն ուղարկվեց ուսուցանելու Նոյ թագավորին։ Նոյ թագավորը այրեց Աբինադիին կրակի վրա։

Ադամ

Առաջին մարդը Երկրի վրա

Ալմա

Նոյ թագավորի քահանաներից մեկը, ով հավատաց Աբինադիի ուսմունքներին և հետագայում դարձավ Եկեղեցու ղեկավարը

Ալմա Կրտսեր

Ալմայի որդին, ով ապստամբեց և փորձեց կործանել Եկեղեցին, սակայն սրտի փոփոխություն զգաց և սկսեց ուսուցանել ավետարանը։ Նա դարձավ Եկեղեցու ղեկավարը և առաջին գլխավոր դատավորը։

Ահարոն

Մոսիայի թագավորի որդի և միսիոներ Լամանացիների մոտ

Ամաղիկիա

Ամբարիշտ մի տղամարդ, ով ցանկանում էր լինել Նեփիացիների թագավորը, սակայն ուզում էր զրկել մարդկանց ազատությունից։ Երբ նա չկարողացավ դառնալ թագավոր, հեռացավ և միացավ Լամանացիներին։

Ամղիկի

Ամբարիշտ մի տղամարդ, ով ցանկանում էր լինել Նեփիացիների թագավորը։ Երբ նա չկարողացավ դառնալ թագավոր, նա և նրա հետևորդները հեռացան, հարձակվեցին Նեփիացիների վրա, ապա միացան Լամանացիներին։

Ամղիկիացիներ

Ամղիկիի հետևորդները։ Նրանք կարմիր նշան արեցին իրենց ճակատներին և միացան Լամանացիներին։

Ամմարոն

Արդարակյաց մի մարդ, ով տվեց գրառումները Մորմոնին, որ ապահով մնային

Ամմոն, ժողովուրդ

Լամանացիներ, որոնք դարձի եկան Մոսիայի որդիների շնորհիվ։ Այդ ժողովուրդը հողի մեջ թաղեց իր զենքերը և ուխտ կապեց այլևս չկռվել։

Ամմոն1

Զարահեմլայի Նեփիացիների մի խմբի ղեկավար, ով գնաց Նեփիի երկիրը և օգնեց Նեփիացիներին փախչել այնտեղից

Ամմոն2

Մոսիայի որդիներից մեկը, ով փրկեց Լամոնի թագավորի հոտերը ավազակներից։ Իր միսիայի ընթացքում նա ուսուցանեց և դարձի բերեց շատ Լամանացիների։

Ամուղեկ

Ալմա Կրտսերի միսիոներ ընկերը։ Նրանց բանտ նետեցին, սակայն Սուրբ Հոգու զորությամբ նրանք կարողացան փլել բանտի պատերը։

Ամուղոն

Նոյ թագավորի ամբարիշտ քահանաներից մեկը, ով կառավարիչ էր նշանակվել Ալմայի ժողովրդի վրա։ Նա ստիպում էր, որ նրանք ծանր աշխատանք կատարեին և սպառնում էր սպանել յուրաքանչյուրին, ում կտեսնեին աղոթելիս։

Անթի-Նեփի-Լեքի

(տես Ամմոն, ժողովուրդ)

Բենիամին, թագավոր

Արդար թագավոր, ով աշտարակից ուսուցանեց իր ժողովրդին Հիսուս Քրիստոսի մասին

Գեդեոն

Արդարակյաց Նեփիացի, ով պաշտպանում էր Եկեղեցին, երբ Նեորը սկսեց մարդկանց կեղծ ուսմունքներ ուսուցանել։ Նեորը սպանեց նրան։

Եթեր

Մարգարե, ով նախազգուշացրեց Հարեդացիներին, որ ապաշխարեն, և գրեց նրանց կործանման մասին

Ենովս

Հակոբի որդին, ով աղոթեց մի ամբողջ օր ու գիշեր։ Նա աղոթեց Նեփիացիների և Լամանացիների համար:

Եվա

Առաջին կինը Երկրի վրա

Երկու հազար պատանի զինվորներ

Երիտասարդ Ամմոնիացիների բանակ, որը ղեկավարում էր Հելամանը: Նրանք կռվում էին, որպեսզի իրենց ծնողները, ովքեր չկռվելու ուխտ էին կապել, ստիպված չլինեին կռվել։

Զենիֆ

Արդարակյաց առաջնորդ, ով Նեփիացիների մի խմբի Զարահեմլայից տարավ Նեփիի երկիր, որտեղ նրանք դարձան ամբարիշտ Լաման թագավորի ստրուկները

Զերահեմնա

Լամանացի առաջնորդ, որը պայքարում էր Նեփիացիների դեմ, ցանկանալով, որ նրանք իր ստրուկները լինեին։ Նրա գանգամաշկը կտրեցին և հանեցին Մորոնի զորավարի բանակի դեմ ճակատամարտի ժամանակ։

Զիզրոմ

Իրավաբան, որը Ամուղեկին փող առաջարկեց, որ Ամուղեկն ասեր, որ Աստված գոյություն չունի: Ալմա Կրտսերն ուսուցանեց նրան ավետարանը, և նա ապաշխարեց:

Զորամ

Լաբանի ծառան, ով Լեքիի ընտանիքի հետ ճամփորդեց խոստացված երկիր

Զորամացիներ

Ամբարիշտ ժողովուրդ, ովքեր մի ժամանակ պատկանում էին Աստծո եկեղեցուն: Նրանք աղոթում էին ժողովարաններում մի հարթակի վրա, որը կոչվում էր Ռամեումփթոմ։

Իսմայել

Երուսաղեմի բնակիչ, ով Լեքիի ընտանիքի հետ ճամփորդեց խոստացված երկիր։ Նրա դուստրերն ամուսնացան Լեքիի որդիների հետ։

Լաբան

Ամբարիշտ մի տղամարդ Երուսաղեմում, որը չէր համաձայնվում տալ արույրե թիթեղները Լեքիի ընտանիքին

Լաման

Լեքիի և Սարիայի ավագ որդին։ Նա ամբարիշտ էր և ապստամբում էր Աստծո դեմ։

Լաման, թագավոր

Ամբարիշտ Լամանացի, ով Զենիֆին և իր Նեփիացի հետևորդներին տվեց երկու քաղաք, իսկ հետո հարձակվեց նրանց վրա

Լամանացիներ

Լամանի և Լեմուելի, կամ ավետարանը մերժած մարդկանց սերունդները կամ հետևորդները

Լամոնի, թագավոր

Լամանացի թագավոր, ում ուսուցանվեց ավետարանը և ով, ի վերջո, դարձավ հավատացյալ: Ամմոնը2 պաշտպանեց թագավորի հոտերը ավազակներից։

Լամոնի, թագավորի հայրը

Լամանացի թագավոր, ում ուսուցանվեց ավետարանը և ով, ի վերջո, դարձավ հավատացյալ։ Նա հայտարարեց, որ կթողնի իր բոլոր մեղքերը՝ Տիրոջը ճանաչելու համար։

Լեմուել

Լեքիի և Սարիայի ամբարիշտ որդին

Լեքի1

Մարգարե, որը նախազգուշացրեց, որ Երուսաղեմը կործանվելու է: Նա հնազանդվեց, երբ Աստված ասաց, որ վերցնի իր ընտանիքին և հեռանա անապատ։

Լեքի2

Հելամանի որդին։ Նա և նրա եղբայր Նեփին բանտարկվել էին և շրջապատվել կրակով։

Լիմքի, թագավոր

Ամբարիշտ Նոյ թագավորի լավ որդին: Նա և նրա ժողովուրդը Լամանացիների ստրուկներն էին, սակայն կարողացան փախչել։

Կորիանթոն

Ալմա Կրտսերի որդին, որը հավատարիմ և արդարակյաց միսիոներ չէր

Կորիանթումր

Ամբարիշտ թագավոր, ողջ մնացած վերջին Հարեդացին

Կորիհոր

Ամբարիշտ մի տղամարդ, ով ցանկանում էր Աստծո գոյության նշան ստանալ։ Աստված Կորիհորին նշան տվեց՝ նրան զրկելով ձայնից։

Հագաթ

Նեփիացի, ով նավ կառուցեց և շատ Նեփիացիների տարավ դեպի հյուսիսային երկիրը

Հակոբ

Լեքիի և Սարիայի որդին։ Նա հանդիմանեց Սերեմին, ով պնդում էր, որ Քրիստոսը գոյություն չունի։

Հարեդացիներ

Հարեդի և նրա եղբոր հետևորդները, ովքեր հեռացան Բաբելոնից և նավերով ճամփորդեցին խոստացված երկիր

Հարեդի եղբայրը

Մարգարե, ով խնդրեց Հիսուսին դիպչել 16 քարերին, որպեսզի դրանք լուսավորեին նավերի ներսը, որոնցով Հարեդացիները ճամփորդում էին խոստացված երկիր

Հելաման

Ալմա Կրտսերի ավագ որդին։ Նրան տրվեցին ոսկե թիթեղները, որպեսզի գրեր իր ժողովրդի պատմությունը: Նա նաև 2000 պատանի զինվորների առաջնորդն էր։

Հիմնի

Մոսիա թագավորի որդին և միսիոներ Լամանացիների մոտ

Հովսեփ

Լեքիի և Սարիայի արդարակյաց որդին, ով ծնվեց անապատում

Մարիամ

Հիսուսի մայրը

Մոսիա, թագավոր

Վերջին Նեփիացի թագավորը: Նա ուներ չորս որդի։

Մոսիայի որդիներ

Մոսիա թագավորի որդիները՝ Ահարոնը, Ամմոնը,2 Հիմնին և Օմները, որոնք խիզախ միսիոներներ էին Լամանացիների մոտ

Մորմոն

Նեփիացիների բանակի առաջնորդը և վերջին Նեփիացի մարգարեներից մեկը։ Նա հավաքեց և կազմեց Մորմոնի Գիրքը:

Մորոնի

Մորմոնի որդին և Նեփիացի վերջին մարգարեն։ Նա հողի մեջ թաղեց ոսկե թիթեղները, իսկ հետագայում հայտնվեց Ջոզեֆ Սմիթին՝ որպես հրեշտակ։

Մորոնի, զորավար

Նեփիացիների բանակի արդար ղեկավարներից մեկը: Նա պատրաստեց ազատության դրոշը և հորդորեց իր բանակին կռվել իրենց ազատության համար։

Նեոր

Ամբարիշտ մի տղամարդ, ով համարձակ հանդես էր գալիս Աստծո Եկեղեցու դեմ: Նա սպանեց Գեդեոնին և մահվան դատապարտվեց։

Նեփի1

Լեքիի և Սարիայի արդար որդին։ Նա ձեռք բերեց արույրե թիթեղները Լաբանից, նավ կառուցեց և իր ընտանիքով նավարկեց դեպի խոստացված երկիր:

Նեփի2

Հելամանի որդին։ Նա և նրա եղբայրը՝ Լեքին, բանտարկվել էին և շրջապատվել կրակով։ Նեփին աղոթեց, որ սով սկսվեր, որպեսզի մարդիկ սովորեին ապաշխարել։

Նեփի3

արդարակյաց տղամարդ, որին Հիսուս Քրիստոսն ընտրեց որպես իր աշակերտ և Եկեղեցու ղեկավար

Նեփիացիներ

Նեփիի հետևորդները, կամ մարդիկ, որոնք ընդունեցին ավետարանը

Նոյ, թագավոր

Ամբարիշտ Նեփիացի թագավոր, ով սիրում էր հարստություն և ուսուցանում էր մարդկանց ամբարիշտ լինել: Նրա սեփական ժողովուրդը այրեց նրան կրակի մեջ։

Պաորան

Նեփիացիների գլխավոր դատավորը, ով օգնեց Մորոնի զորավարին հաղթել ամբարիշտ Նեփիացիներին

Ջոզեֆ Սմիթ Կրտսեր

վերջին օրերի մարգարե, ով թարգմանեց Մորմոնի Գիրքը ոսկե թիթեղներից

Սամ 

Լեքիի և Սարիայի արդար որդին

Սամուել Լամանացի

Մարգարե, որը Նեփիացիներին մարգարեանում էր Հիսուս Քրիստոսի ծննդի և մահվան նշանների մասին

Սարիա

Լեքիի1 կինը

Սեանթում

Սեզորամի եղբայրը և նրան սպանողը

Սեզորամ

Գլխավոր դատավորը, որը սպանվեց իր եղբոր կողմից

Սերեմ

Ամբարիշտ Նեփիացի, ով ցանկանում էր նշան ստանալ Հիսուս Քրիստոսին հավատալուց առաջ

Սիզ

Ամբարիշտ Հարեդացի, ով տարավ բանակը Կորիանթումրի դեմ։ Նա ողջ մնացած վերջին Հարեդացիներից մեկն էր։

Օմներ

Մոսիա թագավորի որդին և միսիոներ Լամանացիների մոտ

ազատասերներ

Նեփիացիներ, որոնք ցանկանում էին ազատ ապրել և իրենց ընտրությամբ երկրպագել։ Նրանց կառավարում էին դատավորները, ոչ թե թագավորը։

թագավորասերներ

Նեփիացիներ, ովքեր ցանկանում էին, որ իրենց կառավարեր թագավորը, ոչ թե դատավորները: Երբ նրանց չհաջողվեց թագավոր ունենալ, նրանք միացան Լամանացիներին և հարձակվեցին Նեփիացիների վրա։

Տպել