Գլուխ 10
Հակոբը և Սերեմը
Մահից առաջ Նեփին իր կրտսեր եղբայր Հակոբին տվեց թիթեղները, որոնց վրա գրառումներ էր արել։ Հակոբը արդարակյաց էր։
Նեփին ասաց Հակոբին, որ գրի առներ այն ամենը, ինչը կօգներ մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին։
Նեփին Հակոբին շնորհեց Եկեղեցու քահանա լինելու և Նեփիացիներին Աստծո խոսքն ուսուցանելու իշխանությունը։
Նեփիի մահից հետո շատ Նեփիացիներ դարձան ամբարիշտ։ Հակոբն ուսուցանեց մարդկանց և ասաց նրանց, որ ապաշխարեն իրենց վատ արարքների համար։
Սերեմ անունով մի ամբարիշտ մարդ Նեփիացիների մոտ գնաց և սկսեց ուսուցանել նրանց չհավատալ Հիսուս Քրիստոսին։
Սերեմը մարդկանց ասաց, որ Քրիստոս չի լինելու։ Շատ մարդիկ հավատացին Սերեմին։
Հակոբն ուսուցանեց մարդկանց հավատալ Քրիստոսին։ Սերեմը փորձում էր վիճել Հակոբի հետ և համոզել նրան, որ Քրիստոս չի լինելու։
Հակոբի հավատն առ Հիսուս Քրիստոսը անսասան էր։ Նա տեսել էր հրեշտակներին և լսել Տիրոջ ձայնը։ Նա գիտեր, որ Հիսուսը գալու էր։
Սուրբ Հոգին Հակոբի հետ էր, երբ նա Սերեմի առաջ բերեց Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունը։
Սերեմը ցանկացավ նշան տեսնել: Նա ուզում էր, որ Հակոբն ապացուցեր, որ Աստված կա։ Նա ցանկանում էր հրաշք տեսնել:
Հակոբը չէր ցանկանում նշան խնդրել Աստծուց։ Նա ասաց, որ Սերեմն արդեն գիտեր, որ Հակոբի ուսուցանածը ճշմարիտ է։
Հակոբն ասաց, որ եթե Աստված հարվածեր Սերեմին, դա Աստծո զորության նշան կլիներ։
Սերեմն անմիջապես ընկավ գետնին։ Նա մի քանի օր չէր կարողանում վեր կենալ։
Սերեմը թույլ էր և գիտեր, որ կմահանար։ Նա հավաքեց մարդկանց։
Նա նրանց ասաց, որ ստել էր։ Նա ասաց, որ նրանք պետք է հավատային Հիսուս Քրիստոսին։
Մարդկանց հետ խոսելուց հետո Սերեմը մահացավ։ Մարդիկ զգացին Աստծո զորությունը և ընկան գետնին:
Մարդիկ սկսեցին ապաշխարել և կարդալ սուրբ գրությունները: Նրանք ապրեցին խաղաղության և սիրո մեջ։ Հակոբը երջանիկ էր և գիտեր, որ Աստված պատասխանեց իր աղոթքներին։