Scripture Stories
Գլուխ 25․ Ահարոնն ուսուցանում է Լամոնի թագավորի հորը


Գլուխ 25

ԱհարոնԸ ուսուցանում է Լամոնի թագավորի հորը

Նկար
Aaron and companions traveling

Հոգին առաջնորդեց Ահարոնին և նրա ընկերակիցներին դեպի Նեփիի երկիրը՝ ուսուցանելու Լամոնիի հորը՝ բոլոր Լամանացիների թագավորին։

Նկար
Aaron talking to king

Ահարոնը թագավորին ասաց, որ Ամմոնի եղբայրն է։ Թագավորը չէր մոռացել Ամմոնի բարության և իրեն ասված նրա խոսքերի մասին։

Նկար
Aaron talking to king

Ահարոնը հարցրեց թագավորին, թե արդյոք նա հավատում է Աստծուն։ Թագավորն ասաց, որ վստահ չէ, բայց կհավատա, եթե Ահարոնն ասի, որ Աստված կա։ Ահարոնը թագավորին հավաստիացրեց, որ Աստված ապրում է։

Նկար
Aaron reading scriptures to king

Ահարոնը թագավորին կարդաց սուրբ գրություններից։ Նա ուսուցանեց Երկրի Արարման, Ադամի Անկման և Հիսուս Քրիստոսի առաքելության մասին։

Նկար
king talking to Aaron

Թագավորը հարցրեց, թե ինչ պետք է աներ, որպեսզի Սուրբ Հոգին իր հետ լիներ, և ինքը պատրաստ լիներ ապրելու Աստծո հետ։ Թագավորը պատրաստ էր անել ամեն ինչ, անգամ հրաժարվել իր թագավորությունից։

Նկար
Aaron talking to king

Ահարոնը թագավորին ասաց, որ նա պետք է ամբողջությամբ ապաշխարեր։ Նա պետք է աղոթեր և հավատ ունենար առ Աստված:

Նկար
king praying

Թագավորն աղոթեց, որ իմանար, թե իրոք Աստված կա։ Նա ասաց, որ այլևս ոչ մի մեղք չի գործի։

Նկար
king on ground

Թագավորն ընկավ գետնին և, կարծես, մահացել էր։ Երբ թագուհին տեսավ նրան, մտածեց, թե Ահարոնը և նրա ընկերակիցները սպանել են թագավորին։

Նկար
queen ordering servants

Թագուհին հրամայեց իր ծառաներին սպանել Ահարոնին և նրա ընկերակիցներին, բայց ծառաները վախեցան դա անել։ Նա ուղարկեց նրանց, որ գտնեն մարդկանց, որոնք կանեն դա։

Նկար
Aaron commanding king to rise

Մեծ ամբոխ էր հավաքվում և անախորժություններ կարող էին սկսվել, և Ահարոնը բռնեց թագավորի ձեռքը և պատվիրեց նրան ոտքի կանգնել։ Թագավորը վեր կացավ։

Նկար
king calming wife

Թագավորը հանգստացրեց իր վախեցած կնոջը և ծառաներին, ապա սկսեց ուսուցանել նրանց ավետարանը: Նրանք բոլորը հավատացին Հիսուս Քրիստոսին։