Գլուխ 45 Հիսուս Քրիստոսը ուսուցանում է հաղորդության և աղոթքի մասին Հիսուս Քրիստոսն ուղարկեց իր աշակերտներին հաց ու գինի բերելու։ Նա խնդրեց Նեփիացիներին նստել գետնին։ 3 Նեփի 18․1-2 Երբ աշակերտները վերադարձան, Փրկիչը հացը կտորների բաժանեց և օրհնեց այն։ Նա մի քանի կտոր տվեց իր աշակերտներին, ապա խնդրեց նրանց, որ մնացածը բաժանեն մարդկանց։ 3 Նեփի 18․3-4 Հիսուսն ասաց, որ հաղորդություն ընդունողները խոստանում են միշտ հիշել նրան և նրա զոհաբերությունը։ Այնուհետև նրանք ստացան նրա Հոգին։ 3 Նեփի 18․7 Հիսուս Քրիստոսն օրհնեց գինին և բաժանեց իր աշակերտներին: Աշակերտները բաժանեցին այն մարդկանց: 3 Նեփի 18․8 Հիսուսն ասաց, որ հաղորդություն ընդունողները խոստանում են պահել իր պատվիրանները։ 3 Նեփի 18.10 Հիսուսը կրկին ասաց իր աշակերտներին, որ յուրաքանչյուր մարդ, ով կընդունի հաղորդությունը և միշտ կհիշի իրեն, կունենա իր Հոգին։ 3 Նեփի 18.11 Նա ասաց իր աշակերտներին, որ նրանք կօրհնվեն, եթե պահեն իր պատվիրանները։ 3 Նեփի 18.14 Նա ասաց նրանց, որ միշտ աղոթեն, և աղոթեն այնպես, ինչպես ինքն է աղոթում։ 3 Նեփի 18․15-16 Փրկիչն ասաց Նեփիացիներին, որ աղոթեն Երկնային Հորը իր անունով։ Նա նաև պատվիրեց նրանց աղոթել իրենց ընտանիքների հետ։ 3 Նեփի 18.19, 21 Նա ասաց, որ մարդիկ պետք է հաճախ միասին հավաքվեն։ Նրանք պետք է ողջունեն ուրիշներին իրենց հավաքներին, աղոթեն նրանց համար և լավ օրինակ ծառայեն։ 3 Նեփի 18․22-24 Փրկիչն իր աշակերտներին տվեց Սուրբ Հոգի շնորհելու զորություն։ Այնուհետև մի ամպ ծածկեց մարդկանց, և միայն աշակերտները տեսան, թե ինչպես Հիսուս Քրիստոսը բարձրացավ երկինք։ 3 Նեփի 18․36-39