Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 50․ Հարեդացիները հեռանում են Բաբելոնից


Գլուխ 50

Հարեդացիները հեռանում են Բաբելոնից

Jared and his brother talking

Հարեդը և նրա եղբայրները արդարակյաց մարդիկ էին, ովքեր ապրում էին Բաբելոն անունով մի քաղաքում։ Նրանք ապրել են Նեփիացիներից հարյուրավոր տարիներ առաջ։

wicked people in Babel

Բաբելոնում մարդկանց մեծ մասը ամբարիշտ էին։ Նրանք աշտարակ կառուցեցին՝ երկնքին հասնելու համար։ Տերը բարկացավ և խառնեց նրանց լեզուները։

Jared talking to his brother

Հարեդը խնդրեց իր եղբորն աղոթել Տիրոջը և խնդրել, որ իրենց ընտանիքների և ընկերների լեզուն չխառնվի:

brother of Jared praying

Հարեդի եղբայրն աղոթեց և Տերը պատասխանեց նրա աղոթքին։ Հարեդը, նրա եղբայրը և նրանց ընտանիքներն ու ընկերները դեռ կարողանում էին հասկանալ միմյանց։

Jared and family leaving

Տերը Հարեդի եղբորն ասաց, որ հավաքի իր ընտանիքին և ընկերներին ու հեռանա երկրից։ Նրանք իրենց հետ վերցրեցին իրենց կենդանիներին և ամեն տեսակի սերմեր։

Jaredites traveling

Տերն ասաց որ կառաջնորդի Հարեդացիներին խոստումի երկիր։

Jaredites

Հարեդացիները թռչուններ ու ձկներ որսացին՝ իրենց հետ տանելու համար։

honeybees

Նրանք իրենց հետ վերցրեցին մեղվապարսեր։

Jaredites traveling

Հարեդացիները ճամփորդեցին անապատով։ Տերը խոսեց նրանց հետ ամպի միջից և ասաց, թե որ ուղղությամբ գնային։

Jaredites

Տերն ասաց, որ խոստացված երկրում ապրող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն, այլապես նրանք կոչնչացվեն։

Jaredites camping by seashore

Երբ Հարեդացիները հասան ծովի ափին, նրանք խփեցին այնտեղ իրենց վրանները։ Նրանք ծովի մոտ ապրեցին չորս տարի։