Գլուխ 12
Բենիամին թագավորը
Բենիամին թագավորը ծերացավ և ցանկացավ խոսել իր ժողովրդի հետ։ Նա պետք է հայտներ նրանց, որ իր որդի Մոսիան դառնալու է հաջորդ թագավորը։
Մարդիկ եկան երկրի բոլոր ծայրերից և հավաքվեցին տաճարի մոտ։ Նրանք խփեցին իրենց վրաններն այնպես, որ մուտքը ուղղված լիներ դեպի տաճարը։
Բենիամին թագավորը խոսեց աշտարակից, որպեսզի Նեփիացիները կարողանային լսել իրեն։
Նա ասաց իր ժողովրդին, որ տքնաջան ծառայել է նրանց։ Նա ասաց, որ Աստծուն ծառայելու համար պետք է ծառայել միմյանց։
Բենիամին թագավորն ասաց մարդկանց, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին: Ովքեր հավատարմորեն պահեն պատվիրանները, կլինեն երջանիկ և մի օր կապրեն Աստծո հետ։
Բենիամին թագավորն ասաց, որ շուտով Երկրի վրա կծնվի Հիսուս Քրիստոսը։ Նրա մոր անունը կլինի Մարիամ։
Հիսուսը հրաշքներ կգործի։ Նա կբժշկի հիվանդներին և կկենդանացնի մահացածներին։ Նա կույրերին կտա տեսողություն, իսկ խուլերին՝ լսողություն։
Հիսուսը կտանջվի և կմահանա բոլոր մարդկանց մեղքերի համար: Ովքեր կապաշխարեն և հավատ կունենան Հիսուսի հանդեպ, նրանց մեղքերը կներվեն։
Բենիամին թագավորն ասաց Նեփիացիներին, որ չար մարդիկ կհալածեն Հիսուսին։ Նրանք կխաչեն նրան։
Երեք օր անց Հիսուսը հարություն կառնի:
Երբ Բենիամին թագավորն ավարտեց խոսելը, Նեփիացիներն ընկան գետնին: Նրանք զղջացին իրենց մեղքերի համար և ցանկացան ապաշխարել։
Մարդիկ հավատ ունեցան առ Հիսուս Քրիստոսը և աղոթեցին ներում ստանալու համար։
Սուրբ Հոգին լցրեց նրանց սրտերը: Նրանք գիտեին, որ Աստված ներեց իրենց և, որ նա սիրում էր իրենց։ Նրանք խաղաղություն և ուրախություն զգացին։
Բենիամին թագավորն ասաց իր ժողովրդին, որ հավատան Աստծուն։ Նա ուզում էր, որ նրանք իմանային, որ Աստված է ստեղծել ամեն ինչ, և որ նա իմաստուն ու զորեղ է։
Բենիամին թագավորն ասաց ժողովրդին, որ լինեն խոնարհ և ամեն օր աղոթեն։ Նա ուզում էր, որ մարդիկ միշտ հիշեին Աստծուն և լինեին հավատարիմ։
Նա հորդորեց ծնողներին, որ թույլ չտան իրենց զավակներին կռվել կամ վիճել։
Նա ասաց նրանց, որ սովորեցնեն իրենց զավակներին լինել հնազանդ և ծառայել միմյանց։
Նա զգուշացրեց մարդկանց, որ լինեն զգուշավոր իրենց մտքերում, խոսքերում և գործերում։ Նրանք պետք է լինեն հավատարիմ և պահեն պատվիրանները իրենց կյանքի ընթացքում։
Բենիամին թագավորը հարցրեց մարդկանց, թե արդյոք հավատում են իր ուսմունքներին։ Նրանք բոլորն ասացին՝ այո։ Սուրբ Հոգին օգնեց նրանց փոխվել, և նրանք այլևս չէին ցանկանում մեղք գործել։
Նրանք բոլորն ուխտ կապեցին, կամ խոստացան պահել Աստծո պատվիրանները: Բենիամին թագավորը գոհ էր։
Բենիամին թագավորը իր որդի Մոսիային տվեց նոր թագավոր դառնալու իրավունքը։ Երեք տարի անց Բենիամին թագավորը մահացավ:
Մոսիան արդար թագավոր էր։ Իր հոր պես նա ջանասիրաբար աշխատում էր և ծառայում իր ժողովրդին։