Գլուխ 16
Լիմքի թագավորի ու նրա ժողովրդի փախուստը
Նեփիացիները իրենց թագավոր հռչակեցին Լիմքիին։ Լիմքին Նոյ թագավորի որդին էր, բայց նա իր հոր նման չար չէր։ Նա բարի մարդ էր։
Լիմքի թագավորը փորձեց խաղաղություն հաստատել Լամանացիների հետ, բայց Լամանացիները շարունակում էին հսկել Նեփիացիներին և դաժան վարվել նրանց հետ։
Մի օր Լիմքի թագավորը քաղաքից դուրս հանդիպեց օտարականների։ Նա հրամայեց նրանց բանտ նստեցնել։ Օտարականները Զարահեմլայից եկած Նեփիացիներ էին։
Նրանց առաջնորդի անունը Ամմոն էր։ Լիմքի թագավորը ուրախ էր, որ տեսավ նրան։ Նա գիտեր, որ Ամմոնը կարող էր օգնել իր ժողովրդին փախչել Լամանացիներից։
Լիմքի թագավորը հավաքեց իր ժողովրդին։ Նա նրանց հիշեցրեց, որ իրենց ամբարշտության պատճառով նրանք այժմ Լամանացիների գերիներն էին։
Նա ասաց իր ժողովրդին, որ ապաշխարեն, վստահեն Աստծուն և հնազանդվեն պատվիրաններին։ Այդ ժամանակ Աստված կօգնի նրանց փախչել։
Նեփիացիները հասկացել էին, որ քաղաքը հսկող Լամանացիները գիշերը սովորաբար հարբած էին լինում։
Այդ գիշեր Լիմքի թագավորը որպես նվեր ավելի շատ գինի ուղարկեց պահակներին։
Լիմքի թագավորը ու նրա ժողովուրդը կարողացան անցնել հարբած պահակների մոտով և փախչել։
Ամմոնը Լիմքի թագավորին ու նրա ժողովրդին անապատով ուղեկցեց դեպի Զարահեմլա, որտեղ նրանց ջերմ ընդունեցին։