Գլուխ 29 Ալման ուսուցանում է հավատի և Աստծո խոսքի մասին Ալման ուսուցանեց Զորամացիներին հավատի մասին։ Նա ասաց, որ նրանք, ովքեր հավատալու համար նշան էին ուզում, հավատ չունեին։ Ալմա 32․17-18 Ալման ասաց, որ հավատը նշանակում է հավատալ մի բանի, որը ճշմարիտ է, առանց այն իրականում տեսնելու։ Ալմա 32.21 Նա բացատրեց, որ հավատն աճում է, երբ մարդը հավատալու և Աստծո խոսքը լսելու ցանկություն ունի։ Այդ ժամանակ խոսքը սերմ է դառնում մարդու սրտում և սկսում է աճել։ Ալմա 32․27-28 Երբ մարդն ավելի շատ է սովորում ավետարանի մասին, այդ սերմը ծիլեր է տալիս և շարունակում աճել։ Մարդն իմանում է, որ սերմը լավն է, և նրա հավատն ավելի ամուր է դառնում։ Ալմա 32.30 Ալման ասաց, որ ինչպես լավ սերմը լավ պտուղ է տալիս, այնպես էլ Աստծո խոսքը օրհնություններ է բերում այն մարդկանց, ովքեր հավատ ունեն։ Ալմա 32․31, 41-43