Գլուխ 32
Մորոնի զորավարը և Ազատության Դրոշը
Եթե Ամաղիկիան դառնար թագավոր, նա կփորձեր կործանել Աստծո Եկեղեցին և մարդկանց զրկել ազատությունից։
Երբ Մորոնին՝ Նեփիացիների զորքերի գլխավոր հրամանատարը, լսեց թագավոր դառնալու Ամաղիկիայի մտադրության մասին, նա զայրացավ։
Մորոնին պատռեց իր պատմուճանը և դրոշ պատրաստեց դրանից։ Դրոշի վրա նա մի ուղերձ գրեց, որը պետք է հիշեցներ մարդկանց պաշտպանել իրենց կրոնը, ազատությունը և խաղաղությունը։
Մորոնին ամրացրեց դրոշը ձողի ծայրին և այն կոչեց ազատության դրոշ: Ապա նա հագավ իր սպառազինությունը և ծնկի իջավ աղոթելու։
Նա խնդրեց Աստծուն պաշտպանել նրանց, ովքեր հավատում էին Հիսուս Քրիստոսին, և աղոթեց հողի ազատության համար՝ կոչելով այն ազատության երկիր։
Մորոնին գնաց ժողովրդի մոտ։ Ծածանելով ազատության դրոշը, նա կոչ արեց ոտքի ելնել և պաշտպանել իրենց ազատությունը։
Երկրի բոլոր ծայրերից մարդիկ հավաքվեցին։ Նրանք խոստացան պահել Աստծո պատվիրանները և պայքարել ազատության համար։
Երբ Ամաղիկիան տեսավ, թե որքան Նեփիացի է միացել Մորոնիին, նա վախեցավ։ Իր հետևորդների հետ նա հեռացավ և միացավ Լամանացիներին։
Մորոնին իր բանակով փորձեց կանգնեցնել նրանց, սակայն Ամաղիկիան և նրա մարդկանցից մի քանիսը կարողացան փախչել։
Մորոնին ամրացրեց ազատության դրոշը Նեփիացիների երկրի բոլոր աշտարակների վրա։ Նեփիացիները պահպանեցին իրենց ազատությունը և կրկին ապրեցին խաղաղության մեջ։