Գլուխ 52
Հարեդացիների կործանումը
Հարեդացիները շատացան և հարստացան։ Նրանք թագավոր ընտրեցին իրենց կառավարելու համար։
Շատ տարիներ անցան, Հարեդացիները ամբարիշտ ժողովուրդ դարձան։ Տերը մարգարեներ ուղարկեց, որ նրանց ապաշխարության կանչեին, այլապես նրանք կկործանվեին։
Մարդիկ չէին լսում մարգարեներին։ Նրանք փորձում էին սպանել նրանց։
Երկրում տիրում էին պատերազմն ու սովը։ Շատ Հարեդացիներ մահացան։
Տերը Եթեր անունով մի մարգարե ուղարկեց։ Նա քարոզում էր առավոտից երեկո, կոչ անելով Հարեդացիներին հավատալ Աստծուն և ապաշխարել։
Եթերը Հարեդացիներին ասում էր, որ եթե նրանք հավատային Աստծուն, մի օր կապրեին Երկնային Հոր հետ ավելի լավ աշխարհում։
Եթերը Հարեդացիներին շատ կարևոր բաներ ասաց, սակայն նրանք չհավատացին նրան։ Նրանք ստիպեցին, որ Նա հեռանար քաղաքից։
Եթերը ցերեկը թաքնվում էր քարայրում, որպեսզի իրեն չսպանեին։ Գիշերով նա դուրս էր գալիս և նայում, թե ինչ է կատարվում Հարեդացիների մոտ։
Թաքնվելու ընթացքում նա ավարտեց գրել Հարեդացիների պատմությունը։
Տերն ուղարկեց Եթերին Կորիանթումրի մոտ, ով Հարեդացիների ամբարիշտ թագավորն էր։ Եթերը նրան ասաց, որ ապաշխարի, այլապես կտեսնի, թե ինչպես է իր ամբողջ ժողովուրդը կործանվում։
Կորիանթումրը և նրա ժողովուրդը չապաշխարեցին։ Նա հրամայեց, որ սպանեին Եթերին, բայց Եթերը փախավ և թաքնվեց քարայրում։
Մարդիկ այնքան ամբարիշտ էին, որ Տերն անիծեց երկիրը։ Նրանք չէին կարողանում վայր դնել իրենց գործիքները կամ թրերը, որովհետև հաջորդ օրը դրանք անհետանում էին։
Բոլոր Հարեդացիները պատերազմում էին՝ այդ թվում կանայք և երեխաները։ Մի բանակն առաջնորդում էր Կորիանթումրը, իսկ մյուսը՝ Սիզ անունով մի մարդ։
Կորիանթումրը և Սիզը՝ երկուսն էլ ամբարիշտ մարդիկ էին։ Սուրբ Հոգին լքել էր Հարեդացիներին նրանց ամբարշտության պատճառով։ Սատանան լիարժեք իշխանություն ուներ նրանց վրա։
Հարեդացիները պայքարեցին այնքան, մինչև միայն Կորիանթումրը և Սիզը ողջ մնացին։ Երբ Սիզը արյան կորստի պատճառով կորցրեց գիտակցությունը, Կորիանթումրը կտրեց նրա գլուխը։
Եթերի մարգարեությունն իրականացավ․ Կորիանթումրը միակ ողջ մնացած Հարեդացին էր։ Նրան գտան Զարահեմլայի մարդիկ։
Եթերն ավարտեց գրել Հարեդացիների պատմությունը։ Հարեդացիները կործանվեցին իրենց ամբարշտության պատճառով։ Նեփիացիները հետագայում գտան Հարեդացիների գրառումները։