Գլուխ 42
Քրիստոսի խաչելության նշանները
Այժմ նրանք սպասում էին նրա մահվան նշանին՝ խավարի երեք օրերին։
Կային մարդիկ, ովքեր չէին հավատում, որ այդ նշանը կտրվի։ Նրանք վիճում էին նրանց հետ, ովքեր հավատում էին:
Մի օր ուժեղ փոթորիկ բարձրացավ։ Սոսկալի քամի փչեց։
Կայծակներ փայլեցին և ամպրոպը ցնցեց ամբողջ Երկիրը։
Զարահեմլա քաղաքը կրակի մեջ էր։ Մորոնի քաղաքը անցավ ծովի տակ։ Մորոնիա քաղաքը թաղվեց հողի մեջ։
Երկրաշարժը ցնցեց ամբողջ Երկիրը։ Մեծ ճանապարհները քանդվեցին, շենքերը փլվեցին։ Շատ քաղաքներ ոչնչացան, շատ մարդիկ զոհվեցին։
Փոթորիկը և երկրաշարժը տևեցին մոտ երեք ժամ։
Երբ փոթորիկն ու երկրաշարժը դադարեցին, մի մեծ խավար պատեց երկիրը։ Ոչ մի տեղ լույս չկար: Մարդիկ կարող էին անգամ զգալ խավարը։
Խավարը տևեց երեք օր։ Մոմերը չէին վառվում, և մարդիկ չէին կարող տեսնել արևը, լուսինը և աստղերը։
Մարդիկ լաց էին լինում խավարի, կործանումների և մահվան պատճառով։ Նրանք զղջում էին, որ չէին ապաշխարել։
Ապա մարդիկ լսեցին Հիսուս Քրիստոսի ձայնը:
Հիսուսը պատմեց նրանց երկրում սոսկալի կործանումների մասին։ Նա ասաց, որ ամբարիշտ մարդկանց մեծ մասը սպանվել է։
Նա ասաց, որ նրանք, ովքեր ողջ են մնացել, պետք է ապաշխարեն։ Եթե այդպես անեն և գան իր մոտ, ինքը կօրհնի նրանց։
Ձայնը լսելով մարդիկ այնքան զարմացան, որ դադարեցին լաց լինել։ Մի քանի ժամ լռություն էր տիրում։
Ապա Հիսուսը կրկին խոսեց, ասելով, որ հաճախ է փորձել օգնել մարդկանց։ Եթե նրանք ապաշխարեն այժմ, կկարողանան վերադառնալ իր մոտ։
Երեք օր անց խավարը վերացավ։ Մարդիկ ուրախանում էին և շնորհակալություն հայտնում Տիրոջը։