Գլուխ 7
Նավի կառուցումը
Նեփին չգիտեր, թե ինչպես նավ կառուցեր, բայց Տերն ասաց, որ ցույց կտա նրան։ Նա ասաց Նեփիին, թե որտեղ գտնել մետաղ անհրաժեշտ գործիքներ պատրաստելու համար։
Լամանն ու Լեմուելը ծաղրեցին Նեփիին նավ կառուցելու ցանկության համար։ Նրանք չէին հավատում, որ Տերը ցույց է տվել Նեփիին, ինչպես դա անել։ Նրանք հրաժարվեցին օգնել:
Նեփին ասաց Լամանին և Լեմուելին, որ ապաշխարեն և չըմբոստանան։ Նա հիշեցրեց նրանց, որ տեսել էին հրեշտակին։ Նա նրանց ասաց նաև, որ Աստված ամեն ինչ անելու զորություն ունի։
Լամանն ու Լեմուելը բարկացան և ուզում էին Նեփիին նետել ծովը։
Երբ նրանք մոտեցան Նեփիին, նա հրամայեց նրանց չդիպչել իրեն, որովհետև լցված էր Աստծո զորությամբ։ Լամանն ու Լեմուելը երկար ժամանակ վախենում էին դա անել։
Այնուհետև Տերն ասաց Նեփիին, որ դիպչի Լամանին ու Լեմուելին։ Երբ Նեփին դիպավ, Տերը հարվածեց նրանց։ Լամանն ու Լեմուելը հասկացան, որ Նեփին ունի Աստծո զորությունը։
Նեփին հորդորեց Լամանին ու Լեմուելին հնազանդվել իրենց ծնողներին և Աստծուն։ Նեփին ասաց, որ եթե նրանք անեն դա, կօրհնվեն։
Լամանն ու Լեմուելը ապաշխարեցին և օգնեցին Նեփիին կառուցել նավը։
Նեփին հաճախ բարձրանում էր սարը և աղոթում օգնության համար։ Տերը սովորեցնում էր նրան, թե ինչպես պետք է կառուցեր նավը։
Երբ Նեփին ու նրա եղբայրները ավարտեցին նավի կառուցումը, նրանք տեսան, որ դա լավ նավ էր։ Նրանք շնորհակալություն հայտնեցին Աստծուն իրենց օգնելու համար։