Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 40․ Սամուել Լամանացին պատմում է Հիսուս Քրիստոսի մասին


Գլուխ 40

Սամուել Լամանացին պատմում է Հիսուս Քրիստոսի մասին

Lamanites walking

Լամանացիները հնազանդվում էին Աստծո պատվիրաններին: Նրանք դարձան ավելի արդարակյաց, քան Նեփիացիները։

Samuel preaching to Nephites

Սամուելը, որը Լամանացի մարգարե էր, գնաց Զարահեմլա՝ քարոզելու ամբարիշտ Նեփիացիներին։ Նա նրանց ասաց, որ ապաշխարեն:

Samuel running from Nephite guards

Նեփիացիները դուրս վտարեցին Սամուելին, և նա ճամփա ընկավ դեպի իր երկիրը։

Samuel praying

Սակայն Տերն ասաց Սամուելին, որ վերադառնա Զարահեմլա և ասի մարդկանց այն ամենը, ինչ Տերը կհուշի նրա սրտին։

Samuel preaching from wall

Նեփիացիները թույլ չտվեցին Սամուելին մտնել քաղաք, և նա բարձրացավ քաղաքի պատի վրա ու սկսեց քարոզել այնտեղից։

people listening to Samuel

Նա մարգարեացավ այն մասին, որ Նեփիացիները կկործանվեն 400 տարի անց, եթե չապաշխարեն և հավատ չունենան Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Samuel talking

Սամուելը Նեփիացիներին ասաց, որ Հիսուս Քրիստոսը կծնվի հինգ տարի անց և կփրկի բոլոր նրանց, ովքեր կհավատան իրեն։

star above Bethlehem

Սամուելը պատմեց նրանց Հիսուսի ծննդյան նշանների մասին։ Երկնքում կհայտնվի նոր աստղ, և Հիսուսի ծննդյան նախորդ գիշերը չի մթնի։

men sitting in darkness

Ապա Սամուելը պատմեց նրանց Հիսուսի մահվան նշանների մասին։ Երեք օր բացարձակ խավար կտիրի․ արևը, լուսինը և աստղերը չեն լուսավորի։

lightning striking buildings

Ամպրոպներ, կայծակներ և երկրաշարժեր կլինեն։ Սարերը փուլ կգան, շատ քաղաքներ կոչնչանան։

Nephites talking to Nephi

Նեփիացիների մի մասը հավատաց Սամուելին և ապաշխարեց։ Նրանք փորձեցին գտնել Նեփիին, որն արդարակյաց Նեփիացի էր և կարող էր մկրտել իրենց։

people shooting arrows at Samuel

Նեփիացիների մնացած մասը չհավատաց Սամուելին։ Նրանք քարեր էին շպրտում և նետահարում նրան։ Բայց Տերը պաշտպանում էր նրան, և ոչ մի քար կամ նետ չդիպավ նրան։

Nephites shooting arrows

Երբ մարդիկ տեսան, որ հնարավոր չէ հարվածել նրան, շատերը հավատացին և գնացին Նեփիի մոտ՝ մկրտվելու։

Nephi baptizing man

Նեփին նույնպես սովորեցնում էր մարդկանց Հիսուսի մասին: Նա ուզում էր, որ նրանք հավատային Հիսուսին, ապաշխարեին և մկրտվեին:

men climbing ladders

Ինչևէ, Նեփիացիների մեծ մասը չհավատաց Սամուելին։ Նրանք փորձեցին բռնել ու կապել նրան։

Samuel jumping from wall

Սամուելը ցատկեց պատից և փախավ իր երկիրը։

Samuel teaching Lamanites

Սամուելը սկսեց ուսուցանել Լամանացիներին։ Նեփիացիները նրա մասին այլևս երբեք չլսեցին։