Գլուխ 46
Հիսուս Քրիստոսը ուսուցանում է Նեփիացիներին և աղոթում նրանց հետ
Հաջորդ առավոտ Նեփին և մյուս աշակերտները ուսուցանեցին հավաքված խմբին։ Ապա աշակերտները աղոթեցին, որպեսզի ստանային Սուրբ Հոգին:
Նեփին մտավ ջուրը և մկրտվեց: Այնուհետև նա մկրտեց մյուս աշակերտներին:
Մկրտվելուց հետո աշակերտները ստացան Սուրբ Հոգին: Նրանք, կարծես, շրջապատված էին կրակով, ապա երկնքից հրեշտակներ իջան և սպասավորեցին նրանց։
Հրեշտակներն աշակերտների հետ էին, երբ Հիսուսն իջավ և կանգնեց նրանց մեջ։
Քրիստոսն ասաց, որ բոլոր Նեփիացիները ծնկի իջնեն գետնին։ Նա ասաց Իր աշակերտներին, որ աղոթեն։
Մինչ նրանք աղոթում էին, Հիսուսը մի փոքր հեռացավ մարդկանցից, ծնկի իջավ և աղոթեց Երկնային Հորը։
Հիսուսը շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը իր աշակերտներին Սուրբ Հոգին տալու համար։ Ապա նա խնդրեց, որ Սուրբ Հոգին տրվի բոլոր նրանց, ովքեր կհավատան աշակերտների խոսքերին։
Հիսուսն օրհնեց իր աշակերտներին, երբ նրանք աղոթում էին։ Նա ժպտաց, և նրանք դարձան իր դեմքի և հագուստի նման ճերմակ։
Հիսուսը նորից աղոթեց իր աշակերտների համար։ Նա գոհ էր նրանց մեծ հավատից։
Քրիստոսը պատվիրեց մարդկանց դադարել աղոթելը, բայց շարունակել աղոթել սրտում։ Այնուհետև Նա բաժանեց հաղորդությունը:
Ոչ ոք հաց կամ գինի չէր բերել, բայց Փրկիչը հրաշքով տվեց դրանք։
Հիսուս Քրիստոսն ասաց Նեփիացիներին, որ ավետարանը նորից կտրվի Երկրին վերջին օրերում:
Նա ասաց նրանց, որ ուսումնասիրեն սուրբ գրությունները, իսկ Նեփիին պատվիրեց գրի առնել Սամուել Լամանացու մարգարեությունների մնացած մասի իրականացումը։
Ապա Հիսուսն ուսուցանեց մարդկանց սուրբ գրություններից։ Նա պատվիրեց նրանց ուսուցանել միմյանց այն, ինչ ինքն էր ուսուցանել նրանց։
Հիսուսը վերադարձավ երկինք, իսկ նրա աշակերտները սկսեցին ուսուցանել մարդկանց։ Նրանք, ովքեր հավատացին, մկրտվեցին և ստացան Սուրբ Հոգին։
Նեփիացիները սկսեցին պահել բոլոր պատվիրանները։