Գլուխ 39
Նեփին մեծ զորություն է ստանում
Տերը խոսեց Նեփիի հետ և գովեց նրան հնազանդ լինելու և ավետարանը ուսուցանելու մեծ ջանքերի համար։
Նեփիին տրվեց ամեն ինչ անելու զորություն։ Տերը գիտեր, որ նա այդ զորությունը արդար ձևով կօգտագործեր։
Տերը պատվիրեց Նեփիին նախազգուշացնել Նեփիացիներին, որ եթե նրանք չապաշխարեն, կկործանվեն։ Նեփին անմիջապես գնաց մարդկանց նախազգուշացնելու։
Նեփիացիները չհավատացին Նեփիին։ Նրանք փորձեցին նրան բանտ նետել, բայց Աստծո զորությունը նրան պաշտպանեց։
Նեփին հայտնեց Աստծո խոսքը բոլոր Նեփիացիներին։
Բայց մարդիկ ավելի չարացան և սկսեցին կռվել իրար դեմ։
Նեփին աղոթեց, որ սով լիներ, հուսալով, որ սննդի պակասը կխոնարհեցնի Նեփիացիներին և կօգնի նրանց ապաշխարել։
Երկրում սով սկսվեց։ Անձրև չէր գալիս, հողը չորացավ և ոչինչ չաճեց։ Մարդիկ դադարեցին իրենց կռիվները։
Նեփիացիները սոված էին, շատերը մահացան։ Նրանք, ովքեր ողջ էին, սկսեցին հիշել Տիրոջը և այն, ինչ Նեփին ուսուցանում էր իրենց։
Մարդիկ ապաշխարեցին իրենց մեղքերի համար և աղաչեցին դատավորներին, որ խնդրեն Նեփիին վերջ դնել սովին։ Դատավորները գնացին Նեփիի մոտ։
Երբ Նեփին տեսավ, որ մարդիկ խոնարհ էին դարձել և ապաշխարել, նա խնդրեց Տիրոջը վերջ դնել սովին։
Տերը պատասխանեց Նեփիի աղոթքին, և անձրևներ տեղացին։ Շուտով հացահատիկը սկսեց աճել։ Մարդիկ փառավորեցին Աստծուն և հասկացան, որ Նեփին մեծ մարգարե էր:
Նեփիացիների մեծ մասը միացավ Եկեղեցուն։ Նրանք հարստացան, նրանց քաղաքները բարգավաճեցին։ Երկրում խաղաղություն հաստատվեց։
Այնուհետև, ավելի վաղ Լամանացիներին միացած որոշ Նեփիացիներ հարձակվեցին Նեփիացիների վրա։
Նեփիացիները փորձեցին պաշտպանվել իրենց թշնամիներից, ովքեր դարձել էին Գադիանթոնի ավազակները, սակայն չկարողացան, քանի որ իրենք կրկին մեղսավոր էին դարձել։
Երբ Նեփիացիներն արդարակյաց էին, Տերն օրհնում էր նրանց։ Երբ նրանք հպարտանում և մոռանում էին Տիրոջը, նա նրանց համար դժվարություններ էր ստեղծում, որպեսզի օգներ հիշել իրեն։