Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 53․ Մորոնին և նրա ուսմունքները


Գլուխ 53

Մորոնին և նրա ուսմունքները

Moroni writing on plates

Մորմոնի մահից հետո Մորոնին մնաց մենակ։ Նա ավարտեց հիշատակարանները, որոնք հայրը տվել էր իրեն։

Moroni seeing Joseph Smith

Մորոնին գիտեր, որ ոսկե թիթեղները մի օր գտնելու էին և հանելու էին հողի միջից։

couple with Book of Mormon

Ոսկե թիթեղները պատմում էին Հիսուս Քրիստոսի մասին։ Դրանք վկայություն էին պարունակում և ուսուցանում էին մարդկանց՝ ինչպես արդար կյանքով ապրել։

Lamanites capturing Nephites

Ամբարիշտ Լամանացիները սպանում էին բոլոր այն Նեփիացիներին, ովքեր չէին հրաժարվում Հիսուս Քրիստոսից։

Moroni hiding from Lamanites

Մորոնին երբեք չհրաժարվեց Հիսուս Քրիստոսից։ Նա տեղից տեղ էր տեղափոխվում՝ թաքնվելով Լամանացիներից։

Moroni writing on gold plates

Մորոնին ավելի շատ գրառումներ կատարեց ոսկե թիթեղների վրա, հատկապես դիմելով վերջին օրերի Լամանացիներին։

young men blessing sacrament

Նա գրի առավ շատ կարևոր բաներ, այդ թվում՝ հաղորդության աղոթքների բառերը։

man getting baptized

Մորոնին գրեց, որ մկրտվել կարող են միայն նրանք, ովքեր պատրաստ են ապաշխարել իրենց մեղքերի համար և ծառայել Հիսուս Քրիստոսին։

Jesus Christ

Մորոնին ցանկանում էր, որ բոլորը հավատային Հիսուս Քրիստոսին և ճանաչեին նրան։ Նա ասում էր, որ ամեն բարի բան գալիս է Քրիստոսից։

Moroni writing on plates

Մորոնին գրեց, որ եթե մարդիկ սիրեն Երկնային Հորը և հետևեն նրան, նրանք կատարյալ կդառնան։

Moroni

Մորոնին գիտեր, որ մահից հետո նա հարություն կառնի և կապրի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: