Գլուխ 35
Մորոնի զորավարը և Պաորանը
Բայց Հելամանին և նրա բանակին օգնություն էր հարկավոր։ Նրանց զինվորների թիվը բավական չէր այդքան շատ քաղաքներ պաշտպանելու համար:
Մորոնին նամակ գրեց Պաորանին՝ գլխավոր դատավորին և կառավարչին։ Նա խնդրեց Պաորանին ավելի շատ զինվոր ուղարկել՝ օգնելու Հելամանի բանակին։
Լամանացիները հարձակվեցին Նեփիացիների քաղաքի վրա, որը Հելամանը հետ էր վերցրել։ Նրանք սպանեցին շատ Նեփիացիների, իսկ մնացածին քշեցին քաղաքից դուրս։
Զայրանալով կառավարության ղեկավարների վրա, որոնք օգնություն չուղարկեցին, Մորոնին ևս մի նամակ գրեց Պաորանին։
Մորոնին գրեց, որ շատ մարդիկ սպանվեցին, որովհետև Պաորանը զինվորներ չուղարկեց։
Մորոնին գրեց, որ եթե Պաորանը շտապ չուղարկեր մարդիկ և ուտելիք, Մորոնին կտաներ իր բանակը Զարահեմլա և կվերցներ այն ամենը, ինչ իր բանակին անհրաժեշտ է։
Շուտով Մորոնին Պաորանից նամակ ստացավ։ Նա վշտացած էր, լսելով Մորոնիի և նրա զորքերի տառապանքների մասին։
Պաորանը Մորոնիին ասում էր, որ մի խումբ ամբարիշտ Նեփիացիներ, որոնք կոչվում են թագավորասերներ, չեն ուզում, որ նա լինի գլխավոր դատավորը։ Նրանք ստիպել են իրեն և իր հետևորդներին հեռանալ Զարահեմլայից։
Պաորանը ավելացնում էր, որ բանակ է հավաքում, որպեսզի փորձի հետ վերցնել Զարահեմլան։
Թագավորասերները թագավոր էին ընտրել իրենց կառավարելու համար և միացել Լամանացիներին։
Պաորանը բարկացած չէր Մորոնիի վրա՝ նրա գրածի համար։ Նա նույնպես ցանկանում էր, որ Նեփիացիներն ազատ լինեին։
Նա խնդրեց Մորոնիին մի քանի տղամարդ բերել իրեն օգնելու համար, և եթե Մորոնին ճանապարհին ավելի շատ մարդ հավաքեր, միավորված բանակը կարող էր հետ վերցնել Զարահեմլան։
Մորոնի զորավարը ուրախացավ, լսելով, որ Պաորանը հավատարիմ էր մնացել իր երկրին, և ցանկանում էր, որ իր ժողովուրդն ազատ լիներ։
Մի քանի մարդկանց հետ Մորոնին գնաց Պաորանի հետ հանդիպման։ Նա իր հետ տանում էր ազատության դրոշը և ճանապարհին հազարավոր մարդիկ միացան նրանց։
Մորոնիի և Պաորանի միավորված բանակը գնաց դեպի Զարահեմլա։ Նրանք սպանեցին ամբարիշտ Նեփիացիների թագավորին և գերեվարեցին թագավորի մարդկանց։
Այնուհետև Մորոնին սնունդ և 12000 զինվոր ուղարկեց՝ օգնելու Նեփիացիների զորքերին։ Այդ զորքերը դուրս քշեցին Լամանացիներին, և երկրում կրկին խաղաղություն հաստատվեց։