Գլուխ 26 Ամմոնի ժողովուրդը Մոսիայի որդիները ուսուցանեցին ավետարանը Լամանացիներին։ Հազարավոր Լամանացիներ ապաշխարեցին և միացան Եկեղեցուն: Ալմա 23․4-5 Այն Լամանացիները, որոնք միացան Եկեղեցուն, իրենց անվանեցին Անթի-Նեփի-Լեքիներ կամ Ամմոնի ժողովուրդ։ Նրանք բարի ու աշխատասեր ժողովուրդ էին։ Ալմա 23․17-18, 27․26 Չապաշխարած Լամանացիները զայրացած էին Ամմոնի ժողովրդի վրա և պատրաստվում էին կռվել նրանց դեմ։ Ալմա 24․1-2 Ամմոնի ժողովուրդը գիտեր, որ անարդար Լամանացիները գալու էին իրենց սպանելու, բայց որոշեցին չհակադարձել։ Նրանք ապաշխարել էին և չսպանելու խոստում տվել։ Ալմա 24․5-6 Նրանք խորը հողի մեջ էին թաղել իրենց զենքերը և խոստացել Աստծուն, որ այլևս երբեք չեն սպանի։ Ալմա 24․17–18 Երբ անարդար Լամանացիները հարձակվեցին և սկսեցին սպանել, նրանք խոնարհվեցին մինչև գետինն ու աղոթեցին։ Ալմա 24․21 Տեսնելով, որ Ամմոնի ժողովուրդը չի կռվում, Լամանացիներից շատերը դադարեցին սպանել նրանց։ Ալմա 24․23-24 Լամանացիները զղջացին, որ սպանում էին։ Նրանք վայր գցեցին իրենց զենքերը և միացան Ամմոնի ժողովրդին։ Նրանք այլևս չէին ցանկանում կռվել։ Ալմա 24․24-27 Ամմոնի ժողովրդի վրա ավելի շատ Լամանացիներ հարձակվեցին։ Նրանք, միևնույն է, չկռվեցին, և շատերը սպանվեցին։ Ալմա 27․2-3 Ամմոնը չէր ուզում, որ մարդիկ, ում նա սիրում էր, կործանվեին, և նա աղոթեց օգնության համար։ Տերն ասաց, որ նա վերցնի իր մարդկանց և հեռանա երկրից։ Ալմա 27․4-5, 10-12 Զարահեմլայի Նեփիացիները Ամմոնին ու նրա ժողովրդին տվեցին Երսոնի երկիրը և պաշտպանեցին նրանց։ Նրանք ընկերացան։ Ալմա 27․22-23