Գլուխ 14 Աբինադին և Նոյ թագավորը Զենիֆը մի խումբ Նեփիացիների արդար թագավոր էր։ Երբ նա ծերացավ, թագավոր դարձավ նրա որդի Նոյը։ Մոսիա 11․1 Նոյը՝ ի տարբերություն իր հորը, լավ թագավոր չէր։ Նա չար էր և չէր հնազանդվում Աստծո պատվիրաններին: Մոսիա 11․2 Նա ստիպում էր իր ժողովրդին իրեն տալ իրենց ցորենի, կենդանիների և արծաթի մի մասը։ Մոսիա 11․3 Նոյ թագավորը դա անում էր իր ծուլության պատճառով։ Նա ստիպում էր Նեփիացիներին իրեն ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ էր ապրելու համար։ Մոսիա 11․4 Լավ քահանաներին, որոնց նշանակել էր իր հայրը, նա փոխարինեց չար քահանաներով։ Այդ չար քահանաները մարդկանց սովորեցնում էին մեղքեր գործել: Մոսիա 11․5-7 Նոյ թագավորը կառուցել տվեց բազմաթիվ գեղեցիկ շենքեր, այդ թվում ՝ գահով մի մեծ պալատ։ Շենքերը զարդարված էին ոսկով, արծաթով և թանկարժեք փայտով։ Մոսիա 11․8-11 Նոյ թագավորը սիրում էր հարստությունը, որը վերցնում էր իր ժողովրդից։ Նա և իր քահանաները ամբողջ ժամանակ գինի էին խմում և մեղքեր գործում։ Մոսիա 11․14–15 Աստված Աբինադի անունով մի մարգարե ուղարկեց Նոյի ժողովրդի մոտ։ Աբինադին զգուշացրեց նրանց, որ եթե չապաշխարեն, կդառնան Լամանացիների ստրուկները։ Մոսիա 11․20-22 Երբ Նոյ թագավորը լսեց Աբինադիի խոսքերը, նա զայրացավ։ Նա մարդիկ ուղարկեց, որպեսզի Աբինադիին պալատ բերեն, որտեղ կարողանար սպանել նրան: Մոսիա 11.27-28 Աբինադիին բերեցին թագավորի մոտ: Նոյ թագավորը և նրա քահանաները բազմաթիվ հարցեր տվեցին նրան: Նրանք փորձում էին ծուղակը գցել նրան՝ դրդելով սխալ բան ասել։ Մոսիա 8․18-19 Աբինադին չէր վախենում պատասխանել նրանց հարցերին: Նա գիտեր, որ Աստված կօգնի իրեն։ Աբինադիի պատասխանները զարմացրել էին քահանաներին: Մոսիա 12․19 Նոյ թագավորը զայրացած էր և հրամայեց իր քահանաներին սպանել Աբինադիին։ Աբինադին ասաց՝ եթե դիպչեն իրեն, Աստված կսպանի նրանց։ Մոսիա 13․1-3 Սուրբ Հոգին պաշտպանեց Աբինադիին, որպեսզի նա կարողանար ավարտել այն, ինչ Տերն ուզում էր, որ նա ասեր։ Աբինադիի դեմքը փայլում էր։ Քահանաները վախեցան դիպչել նրան։ Մոսիա 13․3, 5 Խոսելով Աստծո զորությամբ, Աբինադին հայտնեց մարդկանց նրանց անարդարությունների մասին։ Նա ընթերցեց նրանց Աստծո պատվիրանները։ Մոսիա 13․6-7, 11-24 Նա ասաց, որ Երկրի վրա կծնվի Հիսուս Քրիստոսը։ Հիսուսը հնարավոր կդարձնի, որ մարդիկ ապաշխարեն, հարություն առնեն և ապրեն Երկնային Հոր հետ։ Մոսիա 13․33-35, 15․21-23 Աբինադին մարդկանց ասաց, որ ապաշխարեն և հավատ ունենան առ Հիսուս Քրիստոսը, այլապես չեն փրկվի։ Մոսիա 16․13 Նոյ թագավորի բոլոր քահանաները, բացի մեկից, չհավատացին Աբինադիին։ Նոյը հրամայեց իր քահանաներին սպանել Աբինադիին։ Նրանք կապեցին Աբինադիին և բանտ նետեցին։ Մոսիա 17․1, 5 Քահանայի անունը, ով հավատաց Աբինադիին, Ալմա էր։ Նա խնդրեց Նոյ թագավորին բաց թողնել Աբինադիին։ Մոսիա 17․2 Թագավորը բարկացավ Ալմայի վրա և հրամայեց դուրս հանել նրան։ Այնուհետև նա ուղարկեց իր ծառաներին, որ սպանեն նրան: Ալման փախուստի դիմեց և թաքնվեց, իսկ թագավորի ծառաները նրան այդպես էլ չգտան։ Մոսիա 17․3-4 Երեք օր բանտում անցկացնելուց հետո Աբինադիին կրկին բերեցին Նոյ թագավորի մոտ։ Թագավորն ասաց, որ Աբինադին հրաժարվեր թագավորի ու իր մարդկանց դեմ իր ասածներից։ Մոսիա 17․6, 8 Նոյ թագավորն ասաց Աբինադիին, որ եթե նա չհրաժարվեր իր ասածներից, կսպանվեր։ Մոսիա 17․8 Աբինադին գիտեր, որ ճշմարտությունն էր ասել։ Նա գերադասում էր մահանալ, քան հրաժարվել խոսքերից, որոնց համար նրան Աստված ուղարկել էր։ Մոսիա 17․9-10 Նոյ թագավորը հրամայեց իր քահանաներին սպանել Աբինադիին։ Նրանք կապեցին նրան, մտրակեցին ու այրեցին։ Մահանալուց առաջ Աբինադին ասաց, որ Նոյ թագավորը նույնպես կմահանա կրակից։ Մոսիա 17․13-15 Որոշ Նեփիացիներ ընդդիմացան Նոյ թագավորին և փորձեցին սպանել նրան։ Լամանացիների բանակը նույնպես եկավ կռվելու թագավորի ու նրա հետևորդների դեմ։ Մոսիա 19․2-7 Թագավորն ու նրա հետևորդները փախուստի դիմեցին, բայց Լամանացիները բռնեցին ու սկսեցին կոտորել նրանց։ Թագավորը հրամայեց իր մարդկանց թողնել ընտանիքներն ու փախչել։ Մոսիա 19․9-11 Տղամարդկանցից շատերը ոչ մի տեղ չփախան։ Նրանք գերի ընկան Լամանացիներին։ Մոսիա 19․12,15 Նոյ թագավորի հետ փախուստի դիմած տղամարդկանցից շատերը զղջացին։ Նրանք ուզում էին հետ գնալ և օգնել իրենց կանանց, երեխաներին ու ժողովրդին։ Մոսիա 19.19 Նոյ թագավորը չէր ուզում, որ տղամարդիկ վերադառնային իրենց ընտանիքների մոտ։ Նա հրամայեց նրանց մնալ իր հետ: Մոսիա 19.20 Տղամարդիկ զայրացած էին Նոյ թագավորի վրա։ Նրանք այրեցին նրան կրակի վրա, ինչպես մարգարեացել էր Աբինադին։ Հետո նրանք վերադարձան իրենց ընտանիքների մոտ։ Մոսիա 19․20, 24