Գլուխ 48 Խաղաղություն Ամերիկայում Երբ Հիսուսը վերադարձավ երկինք, նրա աշակերտները հիմնեցին Նրա եկեղեցին ամբողջ երկրով մեկ։ 4 Նեփի 1․1 Իրենց մեղքերից ապաշխարած մարդիկ մկրտվեցին և ստացան Սուրբ Հոգին։ 4 Նեփի 1․1 Շուտով բոլոր Նեփիացիները և Լամանացիները դարձի եկան։ Նրանք չէին վիճում, և բոլորը ազնիվ էին։ 4 Նեփի 1․2 Չկային հարուստներ և աղքատներ։ Մարդիկ կիսվում էին ամեն ինչով, և բոլորն ունեին այն, ինչ իրենց անհրաժեշտ էր։ 4 Նեփի 1․3 Աշակերտները շատ հրաշքներ կատարեցին Հիսուս Քրիստոսի անունով։ Նրանք բուժում էին հիվանդներին և կենդանացնում մահացածներին։ 4 Նեփի 1․5 Մարդիկ կառուցեցին նոր քաղաքներ այն տեղերում, որտեղ դրանք ոչնչացվել էին։ 4 Նեփի 1․7 Նրանք հնազանդ էին Աստծո պատվիրաններին: Նրանք ծոմ էին պահում և հաճախ հավաքվում՝ լսելու Աստծո խոսքը: 4 Նեփի 1․12 Մարդիկ երջանիկ էին։ 4 Նեփի 1․16 Չկային ավազակներ, խաբեբաներ, մարդասպաններ: Մարդիկ այլևս չէին բաժանվում Նեփիացիների և Լամանացիների․ բոլորը մեկ ժողովուրդ էին՝ Քրիստոսի զավակները։ 4 Նեփի 1․16-17 Տերն օրհնում էր մարդկանց իրենց բոլոր գործերում։ 4 Նեփի 1.18 Նրանք ապրեցին խաղաղության մեջ 200 տարի։ Մարդիկ շատ հարստացան։ 4 Նեփի 1․22-23