Գլուխ 9
Նոր տուն խոստացված երկրում
Նրանք մշակեցին հողը և ցանեցին իրենց բերած սերմերը։
Շրջելով իրենց նոր երկրով, նրանք գտան տարբեր տեսակի կենդանիներ։ Նրանք գտան նաև ոսկի, արծաթ ու պղինձ։
Աստված պատվիրեց Նեփիին պատրաստել մետաղյա թիթեղներ գրառումներ անելու համար։ Նեփին գրեց իր ընտանիքի և իրենց ճամփորդության մասին։ Նա գրի առավ նաև Աստծո խոսքերը։
Լեքին արդեն ծեր էր։ Մահից առաջ նա խոսեց իր որդիների հետ և ասաց նրանց, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին։ Նա նաև օրհնեց իր թոռներին։
Լեքիի մահից հետո Լամանն ու Լեմուելը բարկացան Նեփիի վրա և ցանկացան սպանել նրան։ Նրանք չէին ուզում, որ Նեփին՝ իրենց կրտսեր եղբայրը, դառնար իրենց ղեկավարը։
Տերը պատվիրեց Նեփիին արդարակյաց մարդկանց տանել անապատ: Նրանք շատ օրեր ճամփորդեցին և վերջապես հասան մի վայր, որը կոչեցին Նեփի։
Մարդիկ, որոնք հետևում էրն Նեփիին, հնազանդ էին Աստծուն։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին և օրհնվում էին։ Նեփին սովորեցրեց իր մարդկանց փայտից ու մետաղից շինություններ կառուցել։ Նրանք գեղեցիկ տաճար կառուցեցին։
Լամանի ու Լեմուելի հետևորդները կոչվեցին Լամանացիներ։
Լամանացիները չէին հնազանդվում Աստծուն և կտրվեցին Նրա ներկայությունից: Տիրոջ Հոգին չէր կարող նրանց հետ լինել մինչև նրանք չապաշխարեին։
Լամանացիները լցված էին չարությամբ և հաճախ էին պայքարում Նեփիացիների դեմ։