Գլուխ 11
Ենովսը
Մի օր Ենովսը գնացել էր անտառ որսի: Նա մտածում էր իր հոր ուսմունքների մասին և ցանկացավ ներում ստանալ իր մեղքերի համար։
Ենովսը ծնկի իջավ և աղոթեց Աստծուն։ Նա աղոթեց ամբողջ օրը և շարունակեց աղոթել, երբ եկավ գիշերը։
Աստված ասաց Ենովսին, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատի շնորհիվ նրա մեղքերը ներված են։
Ենովսը ցանկացավ, որ Տերը օրհներ Նեփիացիներին։ Նա աղոթեց նրանց համար, և Տերն ասաց, որ կօրհնի նրանց, եթե նրանք հնազանդվեն Իր պատվիրաններին։
Ենովսը նաև ցանկանում էր, որ Տերը օրհներ Լամանացիներին։ Նա աղոթեց մեծ հավատով, և Տերը խոստացավ կատարել Ենովսի խնդրանքը։
Թեև Լամանացիները կռվում էին Նեփիացիների դեմ և փորձում ոչնչացնել նրանց հիշատակարանները, Ենովսն աղոթեց, որ նրանք արդարակյաց ժողովուրդ դառնան։
Ենովսն աղոթեց, որ կարողանար պահպանել գրառումները։ Տերը խոստացավ, որ մի օր Լամանացիներին կտա հիշատակարանում պարունակվող ուսմունքները։
Ենովսը քարոզում էր Նեփիացիներին։ Նա ուզում էր, որ նրանք հավատային Աստծուն և կատարեին պատվիրանները:
Նեփիացիները փորձեցին ուսուցանել ավետարանը Լամանացիներին, բայց Լամանացիները չկամեցան լսել։ Լամանացիներն ատում էին Նեփիացիներին։
Ենովսն անցկացրեց իր կյանքը՝ Հիսուսի ավետարանը մարդկանց քարոզելով։ Նա ծառայում էր Աստծուն ու սիրում նրան իր ամբողջ կյանքի ընթացքում։