Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 43․ Հիսուս Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին


Գլուխ 43

Հիսուս Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին

Nephites gathering

Նեփիացիների մի մեծ բազմություն հավաքվել էր Լիառատ երկրի տաճարում։ Մարդիկ զարմացած էին երկրում կատարված փոփոխություններով։

people talking

Մարդիկ խոսում էին Հիսուս Քրիստոսի և նրա մահվան նշանի մասին։

people hearing quiet voice

Նրանք խոսում էին իրար հետ, երբ երկնքից մի մեղմ ձայն լսվեց։ Այն բոցավառեց նրանց սրտերը։

man holding woman

Սկզբում նրանք չճանաչեցին ձայնը, բայց երբ այն խոսեց երրորդ անգամ, նրանք ճանաչեցին այն։

people listening

Դա Երկնային Հոր ձայնն էր։ Նա ներկայացրեց Հիսուս Քրիստոսին և ասաց մարդկանց, որ լսեն նրան։

Jesus among the people

Հիսուս Քրիստոսն իջավ երկնքից և կանգնեց մարդկանց մեջ։ Մարդիկ վախեցած էին, քանի որ չէին հասկանում, թե ինչ էր կատարվում։ Նրանք կարծեցին, թե Հիսուսը հրեշտակ էր։

Jesus talking to people

Նա ասաց նրանց, որ ինքը Հիսուս Քրիստոսն է, ում մասին մարգարեներն ասել էին, որ պիտի գա։

Jesus with people

Հիսուսը մարդկանց ասաց, որ մոտենան և շոշափեն իր կողերի, ձեռքերի և ոտքերի նշանները, որոնք մնացել էին իրեն խաչին մեխելուց հետո։

Jesus sitting with children

Հիսուսն ուզում էր, որ մարդիկ իմանային, որ ինքը նրանց Աստվածն է և մահացել է նրանց մեղքերի համար։

Christ with Nephites

Մարդիկ հերթով շոշափեցին Հիսուսի կողերի, ձեռքերի և ոտքերի հետքերը։ Մարդիկ հավատացին, որ դա Փրկիչն էր։

people worshipping Jesus

Մարդիկ փառաբանեցին Հիսուսին, ընկան նրա ոտքերի մոտ և երկրպագեցին նրան։

Jesus giving men priesthood

Հիսուսն իր մոտ կանչեց Նեփիին և 11 այլ տղամարդկանց։ Նա նրանց քահանայության իշխանություն տվեց և սովորեցրեց մկրտության ճիշտ ձևը։

Jesus teaching people

Նա ասաց Նեփիացիներին, որ հավատան իրեն, ապաշխարեն և պահեն պատվիրանները: Հակառակ դեպքում նրանք չեն կարող մտնել նրա արքայությունը։

Jesus teaching people

Նա սովորեցրեց Նեփիացիներին, թե ինչպես աղոթել Երկնային Հորը։ Նա նաև սովորեցրեց նրանց ծոմի մասին և ասաց, որ կներվեն, եթե ներեն միմյանց։

Jesus teaching people

Մարդկանց շատ բաներ սովորեցնելուց հետո Հիսուսն ասաց նրանց, որ գնան տուն և մտածեն ու աղոթեն իր ասածների շուրջ։

Nephites crying

Նեփիացիները սկսեցին լաց լինել: Նրանք չէին ուզում, որ Հիսուսը գնար:

Jesus teaching people

Հիսուսը սիրեց Նեփիացիներին: Նա պատվիրեց նրանց իր մոտ բերել հիվանդ կամ վիրավոր մարդկանց, որպեսզի ինքը բժշկի նրանց։

Jesus healing child

Հիսուսը բժշկեց այդ մարդկանց: Բոլորը խոնարհվում էին և երկրպագում նրան։