Գլուխ 47
Հիսուս Քրիստոսը օրհնում է իր աշակերտներին
Աշակերտները հարցրեցին նրան, թե ինչպես պետք է անվանեին Եկեղեցին։ Հիսուսն ասաց, որ այն պետք է կոչվի իր անունով, որովհետև դա իր Եկեղեցին է։
Հիսուսը բացատրեց իր աշակերտներին, որ Երկնային Հայրն ուղարկել էր իրեն Երկիր՝ իր կյանքը մարդկանց համար տալու նպատակով։
Նա ասաց, որ յուրաքանչյուրը, ով կապաշխարի, կմկրտվի իր անունով և կհետևի իր պատվիրաններին, անմեղ կհամարվի Երկնային Հոր առաջ։
Փրկիչն իր աշակերտներին ասաց, որ անեն այն, ինչ տեսել էին իրեն անելիս։ Նա օրինակ էր ծառայել նրանց համար։
Նա նաև պատվիրեց նրանց գրի առնել այն, ինչ տեսել և լսել են, որպեսզի ուրիշները կարողանան իմանալ այդ ամենի մասին։
Հիսուսն իր աշակերտներին հարցրեց, թե ինչ կցանկանան իրենից։ Նրանցից ինը ցանկացան իր հետ լինել իրենց երկրային կյանքից հետո։
Հիսուսը խոստացավ նրանց, որ երբ դառնան 72 տարեկան, կգնան իր մոտ՝ երկինք։
Մյուս երեք աշակերտները չհամարձակվեցին որևէ բան խնդրել, բայց Հիսուսը գիտեր, թե ինչ էին նրանք ցանկանում։ Նրանք ցանկանում էին մնալ Երկրի վրա և ուսուցանել ավետարանը մինչև Հիսուսը նորից կգար։
Փրկիչը նրանց խոստացավ, որ նրանք չէին կրի որևէ ցավ կամ վիշտ, և չէին մահանա։ Նրանք կուսուցանեն ավետարանը մինչև նրա վերադարձը։
Հիսուսը դիպավ բոլոր աշակերտներին, բացի երեքից, որոնք պետք է մնային Երկրի վրա։ Հետո նա հեռացավ:
Երեք աշակերտները վերցվեցին երկինք, որտեղ տեսան և լսեցին շատ հրաշալի բաներ։ Նրանք ավելի լավ սկսեցին հասկանալ Աստծո գործերը։
Նրանց մարմինները փոփոխության ենթարկվեցին, և նրանք այլևս չէին մահանալու։
Երեք աշակերտները վերադարձան Երկիր և սկսեցին քարոզել և մկրտել։
Ամբարիշտ Նեփիացիները երեք աշակերտներին նետեցին բանտ և խորը փոսերի մեջ, բայց Աստծո զորությունն օգնեց նրանց փախչել։
Երբ նրանց գցեցին հնոցները և վայրի գազանների վանդակները, նրանք նույնպես պաշտպանված էին Աստծո զորությամբ։
Երեք աշակերտները շարունակեցին քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը Նեփիացիներին: Նրանք դեռևս քարոզում են նրա ավետարանը: