Սուրբ գրությունների պատմություններ
Գլուխ 18․ Ալմա Կրտսերը ապաշխարում է


Գլուխ 18

Ալմա Կրտսերը ապաշխարում է

Alma ordaining others

Մոսիա թագավորը Ալմային նշանակեց Զարահեմլայի Եկեղեցու ղեկավար։ Այնուհետև Ալման ընտրեց մեկ ուրիշ տղամարդու, որպեսզի օգներ իրեն ուսուցանել Նեփիացիներին:

believers being persecuted

Ալման և Մոսիա թագավորը անհանգստացած էին, քանի որ անհավատները ստիպում էին Եկեղեցու անդամներին տառապել իրենց հավատի համար։

Alma the Younger

Ալման որդի ուներ Ալմա անունով։ Ալմա Կրտսերը չէր հավատում իր հոր ուսմունքներին և դարձավ ամբարիշտ մարդ։

Alma the Younger and sons of King Mosiah

Ալմա Կրտսերը և Մոսիայի չորս որդիները սկսեցին պայքարել Եկեղեցու դեմ։ Նրանք շատերին համոզեցին հեռանալ Եկեղեցուց և դառնալ ամբարիշտ։

Alma praying

Ալման աղոթեց, որ իր որդին ճանաչեր ճշմարտությունը և ապաշխարեր։

Alma the Younger and sons of King Mosiah

Ալմա Կրտսերը և Մոսիա թագավորի չորս որդիները շարունակում էին կործանել Եկեղեցին։

angel appearing to men

Մի օր մի հրեշտակ հայտնվեց նրանց: Հրեշտակը խոսեց այնպիսի բարձր ձայնով, որ գետինը ցնցվեց։

young men being frightened by angel

Հինգ երիտասարդները վախից ընկան գետնին։ Սկզբում նրանք չէին հասկանում, թե ինչ էր ասում հրեշտակը:

angel talking to Alma the Younger

Հրեշտակը եկել էր ի պատասխան Եկեղեցու անդամների աղոթքների։ Հրեշտակը հարցրեց Ալմա Կրտսերին, թե ինչու էր նա պայքարում Եկեղեցու դեմ։

Alma the Younger

Գետինը նորից ցնցվեց, երբ հրեշտակը պատվիրեց Ալմա Կրտսերին դադարեել հետապնդել Եկեղեցին։

boys falling down

Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները նորից վայր ընկան։ Նրանք տեսել էին հրեշտակին և հասկացել էին, որ գետինը ցնցվում էր Աստծո զորությամբ։

Alma the Younger on ground

Ալմա Կրտսերը այնքան զարմացած էր, որ չէր կարողանում խոսել։ Նա այնքան թուլացած էր, որ չէր կարողանում շարժել անգամ ձեռքերը։

Alma the Younger being carried

Մոսիայի որդիները տարան Ալմա Կրտսերին նրա հոր մոտ և պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ։

Alma praying

Ալման ուրախ էր։ Նա գիտեր, որ Աստված պատասխանեց իր աղոթքներին։

Alma the Younger on bed

Ալման հավաքեց իր ժողովրդին, որպեսզի տեսնեին, թե ինչ էր Տերն արել իր որդու և Մոսիայի որդիների համար:

Alma blessing his son

Եկեղեցու մյուս ղեկավարների հետ միասին Ալման ծոմ պահեց և աղոթեց, խնդրելով Աստծուն օգնել Ալմա Կրտսերին նորից ոտքի կանգնել։

Alma the Younger speaking to his father

Երկու օր ու գիշեր անց Ալմա Կրտսերը կարողացավ խոսել և շարժվել։

Alma the Younger talking to others

Նա ասաց մարդկանց, որ ապաշխարել է իր մեղքերի համար և Աստված ներել է իրեն։

Alma the Younger teaching

Նա սկսեց ուսուցանել, որ Աստծո արքայություն մտնելու համար պետք է արդարակյաց դառնալ։ Նա պատմեց նաև այն մեծ տանջանքի մասին, որը կրել էր իր մեղքերի պատճառով:

Alma the Younger

Ալմա Կրտսերը երջանիկ էր, որովհետև ապաշխարել էր իր մեղքերի համար, և Աստված ներել էր իրեն։ Նա գիտեր, որ Աստված սիրում է իրեն։

men teaching

Ալմա Կրտսերը և Մոսիա թագավորի որդիները սկսեցին ամբողջ երկրով մեկ ուսուցանել ճշմարտությունը, բոլորին պատմելով այն ամենը, ինչ տեսել և լսել էին։

Alma the Younger teaching people

Նրանք փորձում էին ուղղել իրենց սխալների հետևանքները։ Նրանք մարդկանց բացատրում էին սուրբ գրությունները և ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի մասին։

Alma the Younger baptizing others

Աստված օրհնում էր Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին, մինչ նրանք ուսուցանում էին ավետարանը։ Շատերը լսեցին և հավատացին նրանց։