Գլուխ 3 Լեքին հեռանում է Երուսաղեմից Տերը գոհ էր Լեքիից և մի գիշեր խոսեց նրա հետ երազում։ Նա ասաց Լեքիին, որ վերցնի իր ընտանիքը և հեռանա Երուսաղեմից։ Լեքին հնազանդվեց Տիրոջը: 1 Նեփի 2․1–3 Լեքիի ընտանիքը սննդի պաշար ու վրաններ հավաքեց։ Նրանք լքեցին իրենց տունը, թողեցին ոսկին ու արծաթը և ճանապարհ ընկան դեպի անապատ։ 1 Նեփի 2․4 Լեքին և նրա կինը՝ Սարիան, չորս որդի ունեին։ Նրանց անուններն էին՝ Լաման, Լեմուել, Սամ ու Նեփի։ 1 Նեփի 2․5 Երեք օր ճամփորդելուց հետո Լեքիի ընտանիքը ճամբար խփեց հովտում՝ գետի մոտ։ 1 Նեփի 2․6 Լեքին զոհարան կառուցեց քարերից ու զոհ մատուցեց Աստծուն։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն իր ընտանիքին կործանումից փրկելու համար: 1 Նեփի 2․7 Լեքին գետն անվանեց Լաման, իսկ հովիտը՝ Լեմուել։ Լեքին ուզում էր, որ իր որդիները նմանվեին գետին ու հովտին՝ միշտ ձգտելով Աստծուն ու անսասան պահելով պատվիրանները։ 1 Նեփի 2․8-10,14 Լամանն ու Լեմուելը մտածեցին, որ իրենց հայրը Երուսաղեմն ու իրենց հարստությունը թողնելուց հետո խելքը կորցրել էր։ Նրանք չէին հավատում, որ Երուսաղեմը կկործանվի։ 1 Նեփի 2.11, 13 Նեփին ուզում էր հասկանալ այն, ինչ տեսել էր Լեքին։ Նա աղոթեց, որ իմանար, թե արդյոք հայրը ճիշտ էր վարվել՝ թողնելով Երուսաղեմը։ 1 Նեփի 2.16 Հիսուս Քրիստոսն այցելեց Նեփիին և ասաց նրան, որ Լեքիի խոսքերը ճշմարիտ են։ Նեփին հավատաց և չըմբոստացավ՝ ինչպես Լամանը և Լեմուելը։ 1 Նեփի 2.16 Նեփին պատմեց իր եղբայրներին այն, ինչ իրեն ասել էր Հիսուսը։ Սամը հավատաց Նեփիին, սակայն Լամանն ու Լեմուելը չհավատացին։ 1 Նեփի 2․17-18 Տերը խոստացավ Նեփիին, որ կօրհնի նրան իր հավատի համար։ Նա պետք է դառնար իր եղբայրների առաջնորդը։ 1 Նեփի 2․19-22