Գլուխ 8 Ճամփորդություն ծովով Տերն ասաց Լեքիին, որ տեղավորի իր ընտանիքի անդամներին իրենց կառուցած նավի վրա։ Նրանք նավը բեռնեցին մրգով, մսով, մեղրով և սերմերով, որոնք պետք է ցանեին խոստացված երկրում։ 1 Նեփի 18․5-6 Ուժեղ քամիները նավը քշեցին դեպի խոստացված երկիրը։ 1 Նեփի 18․8 Լամանը, Լեմուելը և մի քանի այլ մարդիկ սկսեցին չարանալ։ Երբ Նեփին ասաց նրանց, որ դադարեն չարանալ, նրանք զայրացան և պարաններով կապեցին նրան։ 1 Նեփի 18․9-11 Նրանց չարության պատճառով Լիահոնան դադարեց աշխատել։ Նրանք չգիտեին, թե որ ուղղությամբ վարեին նավը։ Սաստիկ փոթորիկ բարձրացավ և երեք օր նավը հետ քշեց։ 1 Նեփի 18․12-13 Լեքին ասաց Լամանին ու Լեմուելին, որ ազատ արձակեին Նեփիին, բայց նրանք չլսեցին։ Լեքին և Սարիան այնքան վրդովվեցին, որ հիվանդացան։ 1 Նեփի 18.17 Նեփիի կինն ու երեխաները լաց էին լինում։ Նրանք խնդրում էին Լամանին և Լեմուելին ազատ արձակել Նեփիին, բայց նրանք հրաժարվեցին։ 1 Նեփի 18.19 Չորրորդ օրը փոթորիկն ավելի սաստկացավ։ Նավը համարյա խորտակվում էր։ 1 Նեփի 18․14-15 Լամանն ու Լեմուելը գիտեին, որ փոթորիկն Աստված էր ուղարկել։ Նրանք վախեցան, որ կխորտակվեին։ 1 Նեփի 18.15 Վերջապես, Լամանն ու Լեմուելը ապաշխարեցին ու ազատ արձակեցին Նեփիին։ Թեև դաստակներն ու ոտքերի կոճերը պարաններից այտուցվել ու վնասվել էին, Նեփին չէր գանգատվում։ 1 Նեփի 18․15-16 Նեփին իր ձեռքը վերցրեց Լիահոնան և այն կրկին սկսեց աշխատել։ Նեփին աղոթեց և քամին դադարեց։ Ջրերը հանդարտվեցին։ 1 Նեփի 18.21 Նեփին վարեց նավը, և այն կրկին ուղղվեց դեպի խոստացված երկիրը։ 1 Նեփի 18.22