Գլուխ 34
Հելամանը և 2000 պատանի զինվորները
Երբ Ամմոնի ժողովրդի թշնամիները հարձակվեցին Նեփիացիների վրա, Ամմոնի ժողովուրդն ուզում էր խախտել իր խոստումը և օգնել Նեփիացիներին։
Հելամանը և Նեփիացի այլ առաջնորդներ չէին ուզում, որ Ամմոնի ժողովուրդը խախտեր Աստծուն տված իր խոստումը։
Ամմոնի ժողովրդի պատանի որդիները չէին տվել այդպիսի խոստում։ Նրանք ցանկանում էին օգնել Նեփիացիների զորքին պայքարել ազատության համար։
Այդ պատանիներից երկու հազար հոգի որոշեցին պաշտպանել իրենց երկիրը։ Նրանք խնդրեցին Հելամանին լինել իրենց առաջնորդը։
Այդ պատանիները խիզախ էին, համարձակ և ուժեղ։ Նրանք նաև ազնիվ էին ու վստահելի և պահում էին Աստծո պատվիրանները:
Հելամանը իր 2000 զինվորներին տարավ ճակատամարտի։ Նա կոչեց նրանց իր որդիները, իսկ նրանք Հելամանին՝ իրենց հայրը:
Թեև Հելամանի որդիները երբեք չէին կռվել, նրանք չէին վախենում։ Մայրերը նրանց սովորեցրել էին հավատ ունենալ առ Աստված և վստահ լինել, որ Նա կօգնի իրենց։
Հելամանը և նրա բանակը մի քանի ճակատամարտ ունեցան Լամանացիների հետ։ Այդ պատանիները հնազանդվում էին Հելամանի բոլոր հրամաններին։
Նրանք քաջարի կռվեցին և օգնեցին դուրս նետել թշնամուն։ Ճակատամարտից հետո Հելամանը տեսավ, որ իր բոլոր որդիները վիրավորվել էին, սակայն ոչ մեկը չէր զոհվել։
Դա հրաշք էր։ Հելամանը շատ ուրախ էր։ Նա գիտեր, որ այդ պատանիները պաշտպանված էին Աստծո հանդեպ իրենց մեծ հավատի շնորհիվ։