Ծանոթություն բառերին
Ա
- խորան
-
Հողից կամ քարերից պատրաստած սուրբ տեղ, որի վրա ասվում են աղոթքները և արվում զոհաբերությունները
- հրեշտակ
-
սուրհանդակ Աստծուց
- սպառազինություն
-
Պաշտպանում է զինվորների մարմինը պատերազմում
Նկարսպառազինությունսպառազինություն
- բանակ
-
ճակատամարտելու պատրաստ զինվորների խումբ
- նետ
-
սուր ծայրով զենքի տեսակ, օգտագործվում է որսորդության կամ պատերազմի ժամանակ
Նկարնետնետ
Բ
- մկրտություն
-
ծես կամ արարողություն, որի ժամանակ Աստծո քահանայության իշխանություն ունեցող անձը մեկ այլ անձին ամբողջովին ընկղմում է ջրի մեջ և հանում դուրս: Մկրտությունը պահանջվում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնալու համար:
Նկարմկրտությունմկրտություն
- նավ, բեռնանավ
-
մեծ նավ մարդկանց կամ բեռներ տեղափոխելու համար
Նկարնավ, բեռնանավնավ, բեռնանավ
- հավատալ
-
զգալ կամ հավատալ, որ ինչ-որ բան ճշմարիտ է
- օրհնել
-
տալ որևէ բան, որն օգտակար է տվյալ անձնավորությանը Օրհնել հաղորդությունը նշանակում է խնդրել Աստծուն ընդունել հացն ու ջուրը որպես Հիսուս Քրիստոսի խորհրդանիշներ։
- կույր
-
անկարող տեսնել
- գերություն
-
զրկված ազատությունից, ստիպված լինել աշխատել ամբողջ ժամանակ որևէ մեկի օգտի համար
- աղեղ
-
երկար կորաձև փայտ, որի ծայրերին ամրացված է լար՝ նետեր արձակելու համար
Նկարաղեղաղեղ
- արույրե թիթեղներ
-
Աստծո պատվիրանների և Լեքիի նախնիների հետ Աստծո գործերի մասին գրառումները
Նկարարույրե թիթեղներարույրե թիթեղներ
- կառուցել
-
ինչ-որ բան պատրաստել
Գ
- զորավար
-
բանակի ղեկավար
- մահակ
-
զենք, որն օգտագործվում է մարդկանց կամ կենդանիներին հարվածելու համար
Նկարմահակմահակ
- պատվիրան
-
այն, ինչ Աստված ասում է մարդկանց անել, որպեսզի նրանք երջանիկ լինեն
- ուխտ
-
խոստում Աստծո և մարդու միջև
- խաչել
-
ենթարկել մահվան՝ մարդուն մեխելով խաչին
Դ
- խուլ
-
Անկարող լսել
- ոչնչացնել
-
ամբողջովին կործանել որևէ բան, օրինակ՝ որևէ քաղաք կամ մարդու կյանք
- աշակերտ
-
անձ, որը հետևում է Հիսուսին և փորձում նմանվել Նրան
- երազ
-
պատմություն անձի մտքում քնած ժամանակ
- հարբած
-
ինքնատիրապետման կորուստ չափից շատ ալկոհոլ օգտագործելու արդյունքում
Ե
- փախչել
-
ազատվել որևէ մեկից
- հավերժական կյանք
-
ապրել հավերժ Աստծո հետ
- չարիք
-
վատ բան
Զ
- հավատ
-
հավատալ Հիսուս Քրիստոսին
- հավատարիմ
-
շարունակել հնազանդվել պատվիրաններին
- սով
-
սննդի պակաս երաշտների հետևանքով
- ծոմ
-
ուտելիքից և ջրից հրաժարում՝ հոգևոր օրհնություններ ստանալու համար
- լցված Սուրբ Հոգով
-
վիճակ, երբ Սուրբ Հոգին մարդու միտքը և սիրտը լցնում է ճշմարտությամբ
- ներել
-
մոռանալ վատ բաները, որոնք անձը կատարել է, և սիրել նրան
- ազատություն
-
կարողանալ ընտրություն կատարել
Թ
- ուրախ լուր
-
հույսի և մխիթարության ուղերձներ Աստծուց
- ոսկե թիթեղներ
-
ոսկե բարակ թերթերի վրա արված գրառումներ Մորոնին թաքցրեց ոսկե թիթեղները Կումորա բլրում, իսկ Ջոզեֆ Սմիթը հետագայում հանեց դրանք
Նկարոսկե թիթեղներոսկե թիթեղներ
- ավետարան
-
Հիսուս Քրիստոսի ուսմունքները
- Մեծ Հոգի
-
Աստծո անունը ըստ Լամանացիների
Լ
- բուժել
-
լավացնել հիվանդ կամ վիրավոր մարդուն
- երկինք
-
վայր, որտեղ ապրում են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը
- խոնարհ
-
պատրաստ լինել սովորել և կատարել Աստծո կամքը
Խ
- կուռք
-
երկրպագության առարկա, բայց ոչ Աստված
- երկաթե ձող
-
Լեքիի երազում Աստծո խոսքը ներկայացնող խորհրդանիշ
Ծ
- միանալ
-
դառնալ խմբի մաս
- դատավոր
-
ղեկավար, որը մեկնաբանում է օրենքները և որոշում, թե մարդիկ ինչպես պետք է պահեն դրանք
- դատավորի աթոռ
-
Նեփիացիների պաշտոն կառավարությունում, որը զբաղեցնում է գլխավոր դատավորը
Կ
- թագավոր
-
մարդկանց խմբի ղեկավար
Հ
- ղեկավար
-
անձ, որն առաջնորդում է մարդկանց մի խումբ
- Լիահոնա
-
արույրե գունդ, որն Աստված տվեց Լեքիի ընտանիքին՝ ցույց տալու ուղղությունը անապատում: Այն աշխատում էր միայն այն ժամանակ, երբ Լեքիի ընտանիքը արդարակյաց կյանք էր վարում։
ՆկարԼիահոնաԼիահոնա
- ազատություն
-
ընտրություն կատարելու ազատություն
Ղ
- անդամ
-
անձ, որը պատկանում է եկեղեցուն կամ որևէ խմբի
- հրաշք
-
արտառոց կամ անսովոր իրադարձություն, որը ցույց է տալիս Աստծո զորությունը
- միսիոներ
-
Անձ, որն ուսուցանում է մարդկանց Հիսուս Քրիստոսի ավետարանը
Ճ
- հնազանդվել
-
անել այն, ինչ խնդրել կամ պատվիրել են անել
- կարգել
-
տալ քահանայության զորություն կամ իշխանություն
Նկարկարգելկարգել
- արարողություն
-
սուրբ ծես կամ գործողություն, որն ունի հոգևոր նշանակություն, օրինակ՝ մկրտությունը կամ հաղորդությունը
Մ
- խաղաղություն
-
հանգստության զգացում կամ պատերազմներից ազատ ժամանակահատված
- հալածել
-
ստեր տարածել որևէ մեկի մասին՝ փորձելով վնասել նրան
- թիթեղներ
-
մետաղի բարակ թերթեր, որոնց վրա մարդիկ գրում էին Աստծո ուսմունքները և ժողովուրդների պատմությունը
Նկարթիթեղներթիթեղներ
- դավադրություն
-
չար ծրագիր որևէ մեկի դեմ
- զորություն
-
բարի կամ չար ուժ, հաճախ հատուկ օգնություն կամ ուժ Աստծո կողմից
- աղոթել
-
խոսել Աստծո հետ, շնորհակալություն հայտնելով Նրան և օրհնություններ խնդրելով
- քահանայություն
-
Աստծո անունով գործելու իշխանություն
- բանտ
-
վայր, որտեղ պահում են հանցանք գործած մարդկանց
- խոստում
-
որևէ բան անելու պարտավորություն կամ համաձայնություն
- մարգարեանալ
-
նկարագրել իրադարձություն նախքան այն տեղի կուենա
- մարգարե
-
մարդ, որը կանչվում է Աստծո կողմից՝ մարդկանց հայտնելու Աստծո կամքը
- պատժել
-
նախաձեռնել կամ թույլ տալ, որ անձը տուժի Մարդիկ հաճախ պատժվում են, երբ չեն հնազանդվում Աստծուն։
Ն
- ըմբոստանալ
-
Չհնազանդվել կամ դեմ գնալ պատվիրաններին
- ապաշխարել
-
զղջալ արարքի կամ մտքի համար և խոստանալ չկրկնել
- հարություն առնել
-
վերադարձնել կյանքի
- արդարակյաց
-
այն, ինչ Աստծուց է Արդարակյաց մարդիկ հետևում են Աստծո պատվիրաններին։
- պատմուճան
-
երկար ծածկոցի տեսքով հագուստի տեսակ
Չ
- հաղորդություն
-
արարողություն, որի ժամանակ քահանայություն կրողները օրհնում և մարդկանց են բաժանում հացն ու ջուրը: Հաղորդությունը հիշեցնում է մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին։
- զոհաբերություն
-
հրաժարվել մի կարևոր բանից Աստծո կամ այլ մարդկանց համար
- հանել գանգամաշկը
-
կտրել և հեռացնել մարդու գլխի մաշկը
- ծառաներ
-
մարդիկ, որոնք ծառայում են որևէ մեկին, օրինակ՝ թագավորին, կամ աշխատում են նրա համար
- վահան
-
սպառազինության մաս, որը պաշտպանում է զինվորի մարմնի վերին հատվածը սրի հարվածներից կամ այլ զենքերից
- մեղք գործել
-
խախտել պատվիրան
- ստրուկներ
-
մարդիկ, որոնք հարկադրված են աշխատել այլ մարդկանց համար
- պարսատիկ
-
զենք, որն օգտագործվում է քարեր նետելու համար
Նկարպարսատիկպարսատիկ
- զինվոր
-
անձ, որը կռվում է բանակի կազմում
- նիզակ
-
սրածայր ձող հարվածելու համար
Նկարնիզակնիզակ
- գողանալ
-
վերցնել մի բան, որ պատկանում է մեկ ուրիշի
- քարկոծել
-
քարեր նետել մարդու վրա մինչև նա մահանա
- սուր
-
երկկողմանի սրած երկար մետաղյա զենք կտրելու կամ խոցելու համար
Նկարսուրսուր
- ժողովարան
-
շինություն, որտեղ մարդիկ հավաքվում են Աստծուն երկրպագելու համար
Պ
- տաճար
-
Աստծո տունը
Նկարտաճարտաճար
- վկայություն
-
զգացողություն կամ համոզմունք այն մասին, որ ավետարանը ճշմարիտ է
- ազատության դրոշ
-
Մորոնի զորավարի գրած ուղերձը, որը քաջալերում էր իր ժողովրդին պաշտպանել իրենց ազատությունը
Նկարազատության դրոշազատության դրոշ
- աշտարակ
-
բարձր շինություն կամ հարթակ, որի վրա մարդիկ կարող են բարձրանալ և կանգնել
Նկարաշտարակաշտարակ
- թարգմանել
-
խոսքերը փոխել մի լեզվից մեկ այլ լեզու
- կենաց ծառ
-
ծառ, որը տեսավ Լեքին երազում, և որը ներկայացնում է Աստծո սերը
- ճշմարտություն
-
իրականում կատարված որևէ բան
Ո
- հասկանալ
-
իմանալ կամ ըմբռնել միտքը
- Ուրիմ ու Թումիմ
-
հատուկ գործիքներ, որոնք Աստված տալիս է մարգարեներին՝ օգնելու նրանց թարգմանել կամ ստանալ հայտնություն
Ս
- քաջ
-
ճշմարտությունը իմանալ և պաշտպանել
- տեսիլք
-
հայտնության ձև
Տ
- պատերազմ
-
ճակատամարտ թշնամիների կամ հակառակորդ բանակների միջև
- զենք
-
օգտագործվում է մարդկանց վիրավորելու կամ սպանելու համար, օրինակ՝ սուր կամ նիզակ
- ամբարիշտ
-
մի բան, որն Աստծուց չէ Ամբարիշտ անձնավորությունը սիրում է սատանային և չի պահում Աստծո պատվիրանները:
- անապատ
-
քաղաքներից կամ մարդկանցից ազատ դատարկ հողատարածք
- երկրպագել
-
հիանալ կամ հետևել