Գլուխ 1
Ինչպե՞ս է մեզ հասել Մորմոնի Գիրքը
Մի օր Ջոզեֆն Աստվածաշնչում կարդաց Հակոբոս 1․5 հատվածը․ «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրե Աստվածանից»։ Ջոզեֆին հարկավոր էր իմանալ, թե որ եկեղեցին էր ճշմարիտ, և նա որոշեց հարցնել Աստծուն։
Գարնանային մի առավոտ Ջոզեֆը գնաց իր տան մոտ գտնվող անտառն աղոթելու։
Երբ նա ծնկի իջավ ու սկսեց աղոթել, սատանան փորձեց խանգարել նրան։ Ջոզեֆն աղոթեց ավելի մեծ եռանդով՝ օգնություն խնդրելով Երկնային Հորից։
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը եկան Ջոզեֆի մոտ լուսեղեն սյունի մեջ։ Երկնային Հայրը, մատնացույց անելով Հիսուսին, ասաց․ «Սա է Իմ Սիրեցյալ Որդին։ Լսի՛ր Նրան»:
Ջոզեֆը հարցրեց Նրան, թե որ եկեղեցուն պետք է միանար։ Հիսուսը նրան ասաց, որ չմիանա դրանցից ոչ մեկին, քանի որ բոլորն էլ սխալ էին։
Երբ Ջոզեֆը պատմեց որոշ մարդկանց, թե ինչ էր տեսել ու լսել, նրանք ծաղրեցին նրան: Տեղական եկեղեցիների շատ առաջնորդներ հետապնդեցին նրան։
Անցավ երեք տարի: Մի գիշեր Ջոզեֆն աղոթեց, որ իր մեղքերը ներվեին և ինքն իմանար, թե ինչ պետք է աներ։
Մորոնի անունով մի հրեշտակ հայտնվեց Ջոզեֆին և պատմեց ոսկե թիթեղների վրա գրված գրքի մասին։ Ջոզեֆը պետք է այդ թիթեղները թարգմաներ անգլերեն։
Մորոնիի գնալուց հետո Ջոզեֆը խորհեց Մորոնիի պատմածի մասին։ Այդ գիշեր Մորոնին ևս երկու անգամ եկավ նրա մոտ։
Հաջորդ օրը Ջոզեֆը բարձրացավ Կումորա բլրի գագաթը, որը նա տեսել էր տեսիլքում։ Այնտեղ նա գտավ մի մեծ քար։ Փայտի օգնությամբ նա բարձրացրեց քարը։
Քարի տակ կար մի քարե արկղ։ Արկղի մեջ Ջոզեֆը տեսավ ոսկե թիթեղները։
Մորոնին հայտնվեց և ասաց Ջոզեֆին, որ չվերցնի թիթեղները, սակայն չորս տարի շարունակ նույն օրը վերադառնա այդ վայրը։ Ամեն անգամ, երբ Ջոզեֆը գալիս էր, Մորոնին ուսուցանում էր նրան։
Չորս տարի անց Ջոզեֆին վերջապես թույլ տրվեց վերցնել ոսկե թիթեղները։ Թիթեղներից մի քանիսը թարգմանելու համար նա օգտագործեց Ուրիմն ու Թումիմը։
Գրագիրներն օգնեցին Ջոզեֆին գրի առնել խոսքերը, որոնք նա թարգմանում էր ոսկե թիթեղներից։
Ջոզեֆը տարավ թարգմանությունը տպագրիչի մոտ, որպեսզի այն տպագրվեր գրքի տեսքով։
Եկեղեցու Պատմություն 1․71
Այդ գիրքը կոչվեց Մորմոնի Գիրք։ Այն պատմում է շատ տարիներ առաջ Ամերիկայում բնակվող մարդկանց մասին։ Այն պատմում է նաև Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի մասին։