Scripture Stories
Գլուխ 21. Ամղիկիացիները


Գլուխ 21

Ամղիկիացիները

Նկար
Amlici and his followers

Ամղիկին խելացի, բայց չար մարդ էր։ Նա ցանկանում էր դառնալ Նեփիացիների թագավորը։ Նա շատ հետևորդներ ուներ:

Նկար
people watching Amlici

Արդարակյաց Նեփիացիները չէին ուզում, որ Ամղիկին դառնար իրենց թագավորը։ Նրանք գիտեին, որ նա ուզում էր կործանել Աստծո Եկեղեցին։

Նկար
Nephites talking

Նեփիացիները հավաքվեցին տարբեր խմբերով, որպեսզի որոշեին, թե արդյոք Ամղիկին թագավոր պետք է դառնար։ Մարդկանց մեծ մասը քվեարկեց Ամղիկիի դեմ, և նա չդարձավ թագավոր։

Նկար
Amlici and his followers

Ամղիկին և նրա հետևորդները զայրացած էին։ Նրանք հեռացան Նեփիացիներից, Ամղիկիին դարձրեցին իրենց թագավորը, իսկ իրենց կոչեցին Ամղիկիացիներ։ Ամղիկին հրամայեց նրանց կռվել Նեփիացիների դեմ։

Նկար
Nephites making arrows

Արդարակյաց Նեփիացիները պատրաստվեցին պաշտպանության նետ ու աղեղով, սրով և այլ զենքերով։

Նկար
Nephites defeating Amlicites

Ամղիկիացիները հարձակվեցին, և Նեփիացիները, որոնց առաջնորդում էր Ալման և զորություն տալիս Տերը, սպանեցին նրանցից շատերին։ Մնացած Ամղիկիացիները փախուստի դիմեցին։

Նկար
Alma’s spies watching Amlicites

Ալման լրտեսներ ուղարկեց Ամղիկիացիներին հետևելու համար։ Լրտեսները տեսան՝ ինչպես նրանք միացան Լամանացիների մի մեծ բանակի և հարձակվեցին Զարահեմլայում ապրող Նեփիացիների վրա։

Նկար
Nephites battling Lamanite-Amlicite army

Նեփիացիներն աղոթեցին և Աստված նորից օգնեց նրանց։ Նրանք սպանեցին Լամանացի-Ամղիկիացիների բանակի շատ զինվորների։

Նկար
Alma killing Amlici

Ալման և Ամղիկին կռվեցին իրար դեմ սրերով։ Ալման աղոթեց, որ չկորցնի իր կյանքը, և Աստված նրան ուժ տվեց Ամղիկիին սպանելու համար։

Նկար
battle

Նեփիացիները հետապնդեցին Լամանացիներին և Ամղիկիացիներին մինչև անապատ: Անապատում վիրավորներից շատերը մահացան, մյուսներին հոշոտեցին վայրի կենդանիները։

Նկար
Amlicites marking foreheads

Ինչպես Լամանացիները, Ամղիկիացիները կարմիր ներկով նշան արեցին իրենց վրա, և դա մարգարեության իրականացում էր։ Ամղիկիացիները զրկեցին իրենց ավետարանի օրհնություններից: