Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 12-18-ը։ 3 Նեփի 20-26. «Դուք ուխտի զավակներն եք»


Հոկտեմբերի 12-18-ը: 3 Նեփի 20-26. «Դուք ուխտի զավակներն եք», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Սեպտեմբերի 12-18-ը: 3 Նեփի 20-26, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին, նկարազարդումը Էնդրյու Բոսլիի

Հոկտեմբերի 12-18-ը

3 Նեփի 20-26

«Դուք ուխտի զավակներն եք»

Երբ կարդաք 3 Նեփի 20–26, «ջանասիրաբար խորաքննեք այս բաները» (3 Նեփի 23․1), որպեսզի գտնեք ձեզ ոգեշնչող ճշմարտություններ՝ ձեր դասարանի երեխաների հետ կիսվելու համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Փրկիչի նկարը հերթով փոխանցեք դասարանի անդամներին։ Երբ յուրաքանչյուր երեխա պահի նկարը, հրավիրեք նրան կիսվել ինչ-որ բանով, որ Հիսուսը սովորեցրել կամ արել է, երբ այցելել է Մորմոնի Գրքի ժողովրդին։ Նրանք կարող են կիսվել որևէ բանով, որը նրանք սովորել են տանը կամ Երեխաների Միությունում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

3 Նեփի 20․1

Ես կարող եմ աղոթել իմ հոգում։

Եթե անցած դասի ժամանակ ձեր դասարանը սովորել է աղոթքի մասին, դուք կարող եք ավելի ամրապնդել այդ դասը հետևյալ վարժություններից մեկի միջոցով։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչ են նրանք անում, երբ աղոթում են: Ինչպե՞ս են պահում իրենց ձեռքերը, գլուխը, աչքերը։ Բացատրեք, որ երբեմն մենք ցանկանում ենք խոսել Երկնային Հոր հետ, բայց չենք կարող ծնկի իջնել կամ փակել մեր աչքերը։ Ի՞նչ կարող ենք մենք անել։ Երեխաների համար կարդացեք 3 Նեփի 20․1․ «[Հիսուսը] պատվիրեց նրանց, որ չդադարեն աղոթել իրենց սրտերում»։ Պատմեք երեխաներին, թե ինչպե՞ս եք դուք աղոթում ձեր սրտում։

  • Գրատախտակին նկարեք բերան և սիրտ։ Խնդրեք երեխաներին մատնացույց անել բերանը և ձեզ պատմել, թե ինչ են նրանք ասում աղոթելիս։ Այնուհետև խնդրեք նրանց մատնացույց անել սիրտը և բացատրել, որ մենք այդ նույն խոսքերը կարող ենք ասել մեր սրտերում։ Վկայեք, որ Երկնային Հայրը գիտի մեր զգացումները և մտքերը։

3 Նեփի 24․8-12

Տասանորդ վճարելը օրհնություններ է բերում

Երեխաները, որոնք չեն մկրտվել, կարիք չունեն տասանորդ վճարել։ Սակայն, երբեք շուտ չէ նրանց ուսուցանել այդ օրենքին առնչվող սկզբունքներն ու օրհնությունները։

Հնարավոր վարժություններ

  • Եթե ձեր դասարանում պատուհան կա, հրավիրեք երեխաներին նայել պատուհանից։ Ի՞նչ կարող է սենյակ ներխուժել, երբ պատուհանը բացենք։ Կարդացեք 3 Նեփի 24․10 և բացատրեք, որ երբ տասանորդ ենք վճարում, «երկնքի պատուհանները» բացվում են և օրհնությունները կարող են գալ մեր կյանք։

  • Երեխաներին ցույց տվեք 10 հատ մետաղադրամ (կամ այլ փոքր առարկաներ)։ Խնդրեք նրանց հաշվել մետաղադրամները ձեզ հետ միասին։ Վկայեք, որ այն ամենն ինչ մենք ունենք, օրհնություն է Երկնային Հորից։ Առանձնացրեք մեկ մետաղադրամ և բացատրեք, որ երբ մենք տասանորդ ենք վճարում, մենք Երկնային Հորն ենք վերադարձնում մեկ տասներորդն այն ամենի, ինչ մենք վաստակում ենք։ Ցույց տվեք նկարներ, որոնք ներկայացնում են, թե ինչպես է տասանորդն օգտագործվում Տիրոջ Եկեղեցին օրհնելու համար (ինչպես օրինակ՝ տաճարներ կառուցել, տարածել ավետարանը և այլն, տես Ավետարանի նկարների գիրք, հ. 109–10, 118–19

  • Միասին երգեք որևէ երգ տասանորդի մասին, ինչպես օրինակ՝ “I Want to Give the Lord My Tenth” (Children’s Songbook, 150)։ Մատնանշեք այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչու ենք տասանորդ վճարում։

3 Նեփի 25․5-6

Երկնային Հայրն ուզում է, որ ես իմանամ իմ նախնիների մասին։

Այս հատվածների մարգարեության նման, Եղիան վերականգնեց կնքման բանալիները, որոնք թույլ են տալիս մեր ընտանիքների հետ լինել հավերժության մեջ։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք 3 Նեփի 25․6 հատվածները և հրավիրեք երեխաներին ձեռքն ամեն անգամ դնել սրտին, երբ լսեն «սիրտ» բառը։ Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ «զավակները» (մենք բոլորս), սովորենք և սեր տածենք «հայրերի» հանդեպ՝ մեր ծնողների, պապիկների ու տատիկների, նախահայրերի ու նախատատերի հանդեպ։

  • Երեխաներից մեկի ծնողին հրավիրեք երեխաների հետ կիսվել իր նախնիների մասին։ Կամ երեխաներին պատմեք մի պատմություն ձեր նախնիների մասին, հնարավորության դեպքում ցուցադրեք նկարներ։ Վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հավերժ լինենք մեր ընտանիքների հետ և այդ պատճառով է Նա մեզ տաճարներ տվել։ Միասին երգեք “Families Can Be Together Forever” (Children’s Songbook, 188)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

3 Նեփի 23․1, 5

Ես կարող եմ ջանասիրաբար քննել սուրբ գրությունները

Փրկիչն ասաց բազմությանը, որ քննեն սուրբ գրությունները և ուզում էր հավաստիանալ, որ նրանք գրի են առել մարգարեների խոսքերը (տես 3 Նեփի 23․1, 5–13, 26․2

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ 3 Նեփի 23․1, 5 հատվածները և ուշադրություն դարձնել այն բառին, որը երեք անգամ կրկնվում է։ Ի՞նչ է նշանակում խորաքննել մարգարեների խոսքերը։ Ինչպե՞ս է խորաքննումը տարբերվում պարզապես կարդալուց։ Պատմեք երեխաներին, թե դուք ինչպես եք քննում սուրբ գրությունները և ինչ եք գտնում այնտեղ։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի փոքր քարտ կամ մեկական թուղթ և հրավիրեք նրանց դրա վրա գրել իրենց սիրած հատվածի հղումը։ (Անհրաժեշտության դեպքում հուշեք նրանց:) Հնարավորություն տվեք նրանց հերթով թաքցնել իրենց քարտերը, երբ մյուս երեխաները փակեն իրենց աչքերը։ Խնդրեք երեխաներին փնտրել այդ հատվածները, իսկ երբ գտնեն դա, միասին կարդան այն։ Այդ հատվածներում մեզ համար կարևոր ի՞նչ ենք գտնում

3 Նեփի 24․8-12

Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները

Երբ երեխաներին ուսուցանում եք տասանորդի մասին, դուք նախապատրաստում եք նրանց ստանալու «օրհնություն, այնպես որ բավականաչափ տեղ չլինի՝ ընդունելու այն» (3 Նեփի 24․10

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակի վրա գրեք Եթե ես վճարեմ տասանորդը, Տերը ։ Հրավիրեք երեխաներին կարդալ 3 Նեփի 24․8–12 հատվածները և օգնեք նրանց գտնել այս նախադասությունը լրացնելու համար անհրաժեշտ արտահայտությունները։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք օրհնվել եք տասանորդ վճարելու արդյունքում։

  • Գրատախտակի վրա դրամային գումարներ գրեք և օգնեք երեխաներին հաշվարկել, թե որքան տասանորդ ենք վճարելու (10 տոկոս) յուրաքանչյուր գումարի համար: Ցույց տվեք նրանց, թե ինչպես լրացնել տասանորդի նվիրատվության թերթիկը:

  • Օգնեք երեխաներին գրատախտակի վրա թվարկել եղանակներ, երբ տասանորդն օգտագործվում է Տիրոջ Եկեղեցուն օրհնելու համար (տաճարներ կառուցել, տարածել ավետարանը, հրատարակել սուրբ գրությունները և այլն): Խնդրեք երեխաներին նկարել նկարներ (կամ գտնել լուսանկարներ Եկեղեցու ամսագրերում) այն եղանակների մասին, թե ինչպես է տասանորդն օրհնում Եկեղեցին:

3 Նեփի 25․5-6

Երկնային Հայրն ուզում է, որ ես իմանամ իմ նախնիների մասին։

Մտածեք, թե ինչպես կոգեշնչեք երեխաներին փնտրել իրենց նախնիներին, որ երբ դառնան տաճար մտնելու տարիքի, կարողանան արարողություններ կատարել այդ նախնիների համար։

Հնարավոր վարժություններ

  • Ասացեք երեխաներին, որ 3 Նեփի 25․5–6 հատվածները պարունակում են մի մարգարեություն այն իրադարձության մասին, որը տեղի կունենա վերջին օրերին։ Հրավիրեք նրանց կարդալ այս հատվածները, որ պարզեն, թե որն էր այդ իրադարձությունը։ Վկայեք, որ այս մարգարեությունը կատարվել է և հրավիրեք երեխաներին այդ մասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․13–16 (տես նաև Ավետարանի նկարների գիրք, հ. 95)։ Բացատրեք, որ երբ մենք իմանում ենք մեր նախնիների մասին և տաճարային աշխատանք ենք կատարում նրանց համար, մեր սրտերը դառնում են դեպի մեր հայրերը:

  • Երեխաներին պատմեք ձեր նախնիներից մեկի մասին, ով մահացել է առանց մկրտվելու հնարավորության։ Հնարավորության դեպքում ցույց տվեք նկարը։ Բերեք ձեր վկայությունը, որ Երկնային Հայրը սիրում է այդ մարդուն, ուստի Նա պատրաստեց ճանապարհ նրա համար, որ մկրտությունը ստանա տաճարներում կատարվող աշխատանքի շնորհիվ։ Խնդրեք երեխաներին 3 Նեփի 25․6 հատվածում գտնել մի արտահայտություն, որը կարող է նկարագրել, թե ինչ զգացում եք տածում ձեր նախնիի հանդեպ։

  • Օգնեք երեխաներին լրացնել տոհմածառ՝ իրենց ծնողների և տատիկների ու պապիների անուններով։ Խրախուսեք նրանց դիմել իրենց ծնողների օգնությանը՝ ավելի շատ անուններ ավելացնելու համար։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին խնդրել ծնողներին կամ տատիկ ու պապիկներին պատմել իրենց նախնիների մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները սովորում են շատ եղանակներով: Երեխաներին դուր է գալիս սովորել նոր ու զանազան փորձառությունների միջոցով: Կիրառեք այնպիսի գործնական աշխատանքներ, որոնք թույլ կտան նրանց շարժվել, օգտագործել իրենց բոլոր զգայարանները և փորձել նոր բաներ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,25:)

Տպել