Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը: 3 Նեփի 17–19. «Ահա, իմ ցնծությունը լիակատար է»


Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը: 3 Նեփի 17–19. «Ահա, իմ ցնծությունը լիակատար է», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը: 3 Նեփի 17–19. «Ահա, իմ ցնծությունը լիակատար է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Նրա դեմքի լույսը շողում էր նրանց վրա, Գարի Քափ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը

3 Նեփի 17-19

«Ահա, իմ ցնծությունը լիակատար է»

Երբ կարդաք 3 Նեփի 17-19 գլուխները, մտածեք, թե որ հատվածները, փորձառությունները, վարժությունները և պատմությունները կօգնեն երեխաներին հասկանալ այս գլուխների ճշմարտությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Փրկիչի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչկզգային, եթե Նա այցելեր իրենց, ինչպես՝ նեփիացիների դեպքում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

3 Նեփի 17․7, 20–25

Փրկիչը սիրում է Երկնային Հոր բոլոր զավակներին

Հիսուսը ցույց տվեց Իր սերը երեխաների հանդեպ, երբ Նա օրհնեց և աղոթեց նրանց համար: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին զգալ Նրա սերն իրենց հանդեպ։

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք 3 Նեփի 17 գլխի պատմությունը, մինչ ցույց եք տալիս այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում։ Կամ կարող եք օգտագործել «Գլուխ 44. Հիսուս Քրիստոսն օրհնում է երեխաներին», (Մորմոնի Գրքի պատմությունները, 124-25, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Կարդացեք 3 Նեփի 17 գլխի այն արտահայտությունները, որոնք շեշտում են ժողովրդի հանդեպ Փրկիչի սերը (օրինակ, 7 և 20–25 հատվածները)։ Թող երեխաները հերթով պահեն նկարները և պատմեն, թե Հիսուսն ինչ արեց՝ ժողովրդի հանդեպ Իր սիրուց դրդված։

  • Օգտագործեք այս շաբաթվա վարժության էջը, որպեսզի օգնեք երեխաներին պատկերել իրենց Հիսուսի հետ։ Երբ նրանք նկարեն նկարը, օգնեք նրանց մտածել, թե Հիսուսն ինչպես է Իր սերը ցույց տվել նրանց։

    Նկար
    Հիսուսն օրհնում է Նեփիացի երեխաներին

    Նայեք ձեր փոքրիկներին, Գարի Լ. Քափ

3 Նեփի 18․1–12

Ես կարող եմ մտածել Հիսուսի մասին, երբ ճաշակում եմ հաղորդությունը։

Շատ բաներ կան, որոնք երեխային կարող են շեղել հաղորդության ժամանակ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր է այս սուրբ արարողության ժամանակ մտածել Փրկիչի և իրենց հանդեպ Նրա սիրո մասին։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին բացատրել, թե ինչ է տեղի ունենում հաղորդության ժամանակ։ Կարդացեք հատվածներ այն պատմությունից, երբ Հիսուսը սպասավորում է հաղորդությունը նեփիացիներին (տես 3 Նեփի 18․1–12), և խնդրեք երեխաներին ոտքի կանգնել, երբ նրանք լսեն այն գործողությունները, որոնք մենք անում ենք հաղորդության ժամանակ Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ցանկանում, որ մենք «հիշենք» կամ մտածենք հաղորդության ժամանակ (տես 3 Նեփի 18․7, 11

  • Կիսաձայն երգեք, երգեք կամ նվագարկեք Երեխաների Միության որևէ երգ, մինչ երեխաները ներկում են նկարներ, որոնք կօգնեն նրանց հիշել Փրկիչին հաղորդության ժամանակ (տես այս շաբաթվա վարժության էջը)։ Խրախուսեք նրանց նայել այս նկարներին, որոնք կօգնեն նրանց հիշել Հիսուսի մասին, երբ ճաշակեն հաղորդությունը։

3 Նեփի 18․15, 20–21, 24, 19․16–17, 30

Հիսուսն ինձ ուսուցանում է, թե ինչպես պետք է աղոթել:

Ի՞նչ եք սովորում աղոթքի մասին, երբ ուսումնասիրում եք 3 Նեփի 17–19 գլուխները։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր սովորած նյութը, որպեսզի երեխաներին ուսուցանեք, թե ինչպես աղոթել։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք աղոթող մարդկանց նկարներ (օրինակ, «Գլուխ 46․ Հիսուս Քրիստոսն ուսուցանում և աղոթում է նեփիացիների հետ» Մորմոն Գրքի պատմություններում, 128–30)։ Հրավիրեք երեխաներին նշել որոշ մանրամասներ նկարներում, որոնք ցույց են տալիս, որ այդ մարդիկ աղոթում են։ Կարդացեք 3 Նեփի 19․16–17 հատվածները, որպեսզի բացատրեք, որ Հիսուսն ուսուցանեց մեզ, թե ինչպես պետք է աղոթել։ Թող երեխաները կիսվեն ձեզ հետ, թե ինչ են զգում աղոթելիս։

  • Կարդացեք 3 Նեփի 18․21 հատվածը և հրավիրեք երեխաներին նկարել իրենց կամ իրենց ընտանիքներին աղոթելիս։ Խրախուսեք, որ երեխաները հրավիրեն իրենց ընտանիքներին աղոթել իրենց հետ։

  • Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ աղոթքի մասին, օրինակ՝ “A Child’s Prayer” (Children’s Songbook, 12–13)։ Հրավիրեք երեխաներին իրենց մտքերն արտահայտել այն մասին, թե երգից ինչ սովորեցին աղոթքի մասին։ Կիսվեք աղոթքի վերաբերյալ ձեր վկայությամբ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

3 Նեփի 17

Փրկիչը սիրում է Երկնային Հոր զավակներին

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է․ «Ես խոստանում եմ ձեզ, սիրելի՛ երեխաներ, որ հրեշտակներ ձեզ նույնպես կսպասավորեն։ Հնարավոր է, դուք չտեսնեք նրանց, բայց նրանք կլինեն ձեր կողքին, որպեսզի օգնեն, և դուք կզգաք նրանց ներկայությունը» (“To the Children of the Church,” Ensign, May 1989, 83)։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք 3 Նեփի 17 գլխի այն հատվածները, որոնք ձեր կարծիքով նշանակալից կլինեն ձեր ուսուցանած երեխաներին։ Յուրաքանչյուր հատվածը կարդալիս, խնդրեք երեխաներին ընտրել այնպիսի բառ կամ արտահայտություն, որը նրանք համարում են կարևոր և այնուհետև հայտնել, թե ինչու են այդ խոսքերն իմաստալից: Վկայեք, որ Հիսուսը շատ է սիրում երեխաներին, և այդ պատճառով Նա օրհնեց նրանց և աղոթեց նրանց համար:

  • Հրավիրեք երեխաներին իրենց մտքերն արտահայտել, թե ինչպես կզգային, եթե լինեին այն երեխաների թվում, որոնց Փրկիչն օրհնեց։ Հնարավորության դեպքում ցուցադրեք “My Joy Is Full” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը, որպեսզի օգնեք նրանց պատկերացնել այդ իրադարձությունը։ Փրկիչն ի՞նչ արեց Իր սերը ցույց տալու համար։ Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի պատրաստվենք Նրա հետ լինել, երբ Նա կրկին գա։

3 Նեփի 18․1–12

Երբ ես ճաշակեմ հաղորդությունը, ես կարող եմ լցվել Սուրբ Հոգով։

3 Նեփի 18 գլխից մենք կարող ենք սովորել, թե որքան կարևոր է հաղորդությունը Փրկիչի համար։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զգալ, որ դա կարևոր է նրանց համար։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կարդալ 3 Նեփի 18․1-12 հատվածները։ Հաղորդության մասին ի՞նչ են նրանք սովորում այս հատվածներից։ Օգնեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․77 և 79 գլուխների հաղորդության աղոթքները և գտնել աղոթքների այն բառերն ու արտահայտությունները, որոնք նույնպես կարելի է գտնել 3 Նեփի 18․1–12 հատվածներում։ Ի՞նչ են նշանակում այդ բառերն ու արտահայտությունները։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել հաղորդությունը ճաշակելու համար։ Ի՞նչ ենք մենք խոստանում կամ ուխտում անել, երբ ճաշակում ենք հաղորդությունը։

  • Միասին երգեք ակնածանքի մասին մի երգ, օրինակ՝ “Reverently, Quietly” (Children’s Songbook, 26)։ Ակնածանքով հաղորդությունը ճաշակելն ինչպե՞ս է օգնում մեզ զգալ Հոգին։ Ինչպե՞ս է այն օգնում մեզ կատարել արդար ընտրություններ։

3 Նեփի 18․15–24, 19․6–9, 15–36

Աղոթքն ինձ կօգնի մոտ գտնվել Երկնային Հորը։

Աղոթքի միջոցով մենք կարող ենք զգալ, որ Երկնային Հայրը մոտ է մեզ։ 3 Նեփի 18–19 գլուխներում աղոթքի մասին ի՞նչ ուղերձներ կօգնեն ձեր ուսուցանած երեխաներին բարելավել իրենց աղոթքները։

Հնարավոր վարժություններ

  • Սուրբ գրությունների հետևյալ հղումները գրեք թղթերի վրա և մեկական բաժանեք երեխաներին կամ երեխաների փոքր խմբերի․ 3 Նեփի 18․15, 3 Նեփի 18․20, 3 Նեփի 18․21, 3 Նեփի 19․19, և 3 Նեփի 19․24։ Հրավիրեք երեխաներին կարդալ սուրբ գրությունները և ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսը կամ Նրա աշակերտներն ինչ ուսուցանեցին աղոթքի մասին։ Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։

  • Գրատախտակին գրեք Ես շնորհակալ քեզ . Երեխաներին հատկացրեք մեկ րոպե, որպեսզի մտածեն որքան հնարավոր է շատ բաների մասին՝ դատարկ տեղերը լրացնելու համար։ Ինչո՞ւ է Երկնային Հորը երախտագիտություն հայտնելն օգտակար մեզ համար։ Այնուհետև, գրատախտակին գրեք Ես խնդրում եմ քեզ և միասին կարդացեք 3 Նեփի 18․18–21 և 19․9, 23 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն մտքերին, թե ինչի համար մենք պետք է աղոթենք։

  • Կիսվեք աղոթքի զորության մասին ձեր վկայությամբ կամ անձնական փորձով և խրախուսեք երեխաներին կիսվել իրենց վկայություններով կամ փորձառություններով։

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին զրուցել իրենց ծնողների կամ ընտանիքի անդամների հետ այն մասին, թե ինչպես կարող են հաղորդության ավելի նշանակալից փորձառություն ունենալ հաջորդ կիրակի։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք կրտսեր խմբի երեխաներին սովորել սուրբ գրությունները: Որպեսզի օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից, կենտրոնացեք սուրբ գրությունների որևէ հատվածի կամ կարևոր արտահայտության վրա: Կարող եք խնդրել երեխաներին ոտքի կանգնել, երբ նրանք լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն:

Տպել